ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Գնաճ
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ՝
1. Ինչ է գնաճը
2. Ով և ինչպես է հաշվարկում գնաճը
3. Գների կայունություն և գնաճի նպատակադրում

ԻՆՉ Է ԳՆԱՃԸԳնաճը ցույց է տալիս, թե ժամանակի որոշակի հատվածում, օրինակ` վերջին մեկ տարում, որքան են փոփոխվել ապրանքների և ծառայությունների գները` ընդհանուր վերցրած, տոկոսային մեծությամբ։ Ըստ էության, գնաճը ցույց է տալիս, թե որքանով է արժույթի գնողունակությունը նվազել կամ ավելացել։ Այսպես օրինակ՝ եթե պանրի միջին գինը Հայաստանում տարեսկզբին 1900 դրամ է եղել, իսկ տարեվերջին` 2100 դրամ, նշանակում է՝ որ պանրի միջին գինն աճել է 11%-ով։
Սակայն սա չի նշանակում, թե Հայաստանում գնաճը կազմել է 11%։ Հնարավոր է՝ նույն ժամանակահատվածում ալյուրի միջին գինը 250 դրամից իջել է մինչև 220, այսինքն` նվազել է 12%-ով։ Եթե պատկերացնենք, թե Հայաստանի բնակիչները սպառում են միայն պանիր և ալյուր, ապա կստացվի, որ այս «երկուապրանքանոց տնտեսությունում» կլինի գնանկում (դեֆլյացիա)՝ Գնաճի հակառակ երևույթն է, երբ ապրանքների և ծառայությունների գները նվազում են, արդյունքում աճում է սպառողների գնողունակությունը։ Արտահայտվում է բացասական թվով։ Տարբեր է դեզինֆլյացիայից, որը կենտրոնական բանկերի կողմից գնաճի տեմպը նվազեցնելու քաղաքականություն է։ Օրինակ՝ եթե անցյալ տարի գրանցվել է 4% գնաճ և այս տարի այն հասցրվում է 3%-ի։ քանի որ, ընդհանուր վերցրած, կյանքը «էժանացել» է ի հաշիվ այն բանի, որ ալյուրը հարաբերականորեն ավելի շատ է էժանացել, քան պանիրը՝ թանկացել։ Սակայն իրական կյանքում գնաճը հաշվարկելու համար նաև պետք է հաշվի առնել, թե ինչ ապրանքներ և ծառայություններ են մարդիկ սպառում, դրանց կշիռները սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում սպառողական ապրանքների գնաճը հաշվարկվում է սպառողական գների ինդեքսով (ՍԳԻ), որի հիմքում ընկած է 452 (2017 թվականի տվյալներով) ապրանքից և ծառայությունից բաղկացած սպառողական զամբյուղը։ Այս զամբյուղը կառուցվում է այնպես, որպեսզի հնարավորինս ճիշտ արտացոլի ՀՀ տնային տնտեսությունների (ընտանիքների) կողմից միջինում սպառվող ապրանքների և ծառայությունների ամբողջությունը։ : հաշվարկելիս: Գնաճի տեմպի, գնաճի կանխատեսումների մասին տեղեկացված լինելը օգնում է ավելի ճիշտ կանխատեսել մեր հետագա ծախսերը,
գնահատել մեր խնայողությունների կամ ներդրումների իրական եկամտաբերությունը և այլն։
Եթե ձեր ընտանիքում  ներկայումս սննդի, հագուստի և այլ կենցաղային նպատակների համար կատարվող ընթացիկ ծախսերը կազմում են միջինում ամսական 160 000 դրամ, ապա տարեկան 4.5% գնաճի դեպքում ձեր ընտանիքի ամսական սպառումը հինգ տարի հետո կկազմի ոչ թե նույն 160 000 դրամը, այլ մոտ 200 000 դրամ։

ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԳՆԱՃԸՀայաստանի Հանրապետությունում գնաճի պաշտոնական ցուցանիշները հաշվարկվում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։ Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրներից է գների կայունության ապահովումը, ՀՀ կենտրոնական բանկը նույնպես իրականացնում է գնաճի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ և հաշվարկներ, որոնք ներկայացված են ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:Իրական տնտեսությունում գնաճը չափելու համար դիտարկում են 452 ապրանքների և ծառայությունների գները։
Դրանք այսուհետ կանվանենք սպառողական զամբյուղ։ Սպառողական զամբյուղը ներառում է 452 (2017 թվականի տվյալներով) անուն ապրանք և ծառայություն, որը կառուցված է այնպես, որ հնարավորինս ճիշտ արտացոլի ՀՀ տնային տնտեսությունների (ընտանիքների) կողմից միջինում սպառվող ապրանքների և ծառայությունների ամբողջությունը։ : Այդ ապրանքների և ծառայությունների գները երբեք հավասարաչափ չեն փոխվում. մի մասը աճում է, մի մասը՝ նվազում, և այդ տարբեր փոփոխությունների «գումարային էֆեկտը» արտահայտվում է պաշտոնական գնաճի ցուցանիշում։
Այնպես որ պետք է տարբերել որոշ ապրանքների և ծառայությունների գների բարձրանալը ընդհանուր գնաճից։Սպառողական զամբյուղը կառուցվում է այնպես, որ հնարավորինս ճիշտ արտացոլի ընտանիքների կողմից միջինում սպառվող ապրանքների և ծառայությունների ամբողջությունը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար ուսումնասիրում է, թե տնային տնտեսություններն ինչ ապրանքների ու ծառայությունների վրա են ծախսեր անում, և այդ ուսումնասիրությունների հիման վրա «դուրս է բերում» սպառողական զամբյուղի կառուցվածքը` այն ապրանքների ու ծառայությունների ցանկը, որոնք հայաստանցիները սովորաբար սպառում են, և դրանց տեսակարար կշիռները՝ յուրաքանչյուր ապրանքից կամ ծառայությունից որքան է սպառվում ընդհանուրի մեջ։

ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ եվ գնաճի նպատակադրումԳների կայունությունը չի նշանակում անփոփոխ գներ, այլ՝ գների դանդաղ և կայուն աճ։
Սա բնականոն երևույթ է` պայմանավորված մի շարք տնտեսագիտական գործոններով և նպաստում է տնտեսական զարգացմանը։ Այսպես, օրինակ` գների չափավոր աճը նպաստում է երկրում տնտեսական ակտիվությանն ու արտադրության ծավալների ընդլայնմանը։ Դրան հակառակ` գների մակարդակի անկումը կարող է նվազեցնել արտադրության խթանները. ապրանքներ արտադրողները կարող են ավելի քիչ շահագրգռված լինել արտադրել, եթե իրենց արտադրանքը աստիճանաբար ավելի էժան են վաճառելու (հատկապես, եթե հումքը գնել են ավելի թանկ, քանի որ ձեռք են բերել ավելի վաղ, և մինչև այդ հումքը դարձել է վերջնական սպառման ապրանք, գներն ավելի են իջել)։ Գների կայունությունը նպաստում է երկարաժամկետ հատվածում բարձր տնտեսական աճին և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։ Մյուս կողմից, աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարձր և տատանողական գնաճը խոչընդոտում է տնտեսական զարգացմանը։
Բարձր և տատանողական գնաճի պայմաններում կրճատվում են իրական եկամուտներն ու բնակչության խնայողությունները, քանի որ մարդիկ ստիպված են լինում ավելի շատ ծախսել` սպառման նույն մակարդակն ապահովելու համար և միաժամանակ ավելի քիչ խնայել, քանի որ վստահ չեն, թե որքան կկազմեն «վաղվա օրվա» սպառողական ծախսերը։ Տատանողական գնաճի հետ կապված անորոշությունը հանգեցնում է նաև երկարաժամկետ գործարար ծրագրերում ներդրումների կրճատմանը։ Այդ է պատճառը, որ աշխարհի գրեթե բոլոր կենտրոնական բանկերը նպատակ են հետապնդում ապահովելու գների կայունությունը։ Այդպիսի նպատակ ունի նաև ՀՀ կենտրոնական բանկը։Գների կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկն իրականացնում է դրամավարկային քաղաքականություն։ Գների կայունության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված, հաստատված և իրականացվող ծրագրեր: Այս մասին մանրամասն ներկայացված է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում։ Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Հայկական դրամ
  2. Համախառն ներքին արդյունք
  3. Գործազրկություն
  4. Փոխարժեք

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
Ամենակարդացված
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում