Մեր ներկան, առանց ֆինանսական ծառայությունների, նման կլիներ գրասենյակային աշխատանքին՝ առանց համակարգչի։ Ֆինանսական համակարգը յուրաքանչյուր երկրի տնտեսության կարևորագույն ոլորտներից է: Այստեղ հեշտ և արագ կգտնեք ֆինանսական համակարգի մասնակիցների, այսինքն՝ ֆինանսական ծառայություններ մատուցողների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ։
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։