ՀՀ կենտրոնական բանկը 2015 թվականի մայիսի 11-ից կազմակերպում է «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ուսումնական ծրագիրը։
Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն խոստումնալից երիտասարդներին սկսել իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում, ձեռք բերել ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ինտենսիվ դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան ընդունվել աշխատանքի ՀՀ կենտրոնական բանկում, ընդգրկվել ՀՀ կենտրոնական բանկի կադրային պահուստում։
Դասավանդումն իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկի փորձառու մասնագետները։
Ծրագրի ավարտին համակարգչային թեստավորման արդյունքում 70 և բարձր միավոր (100 հնարավորից) ստացած ունկնդիրներին կտրամադրվի ավարտական վկայական՝ վավերացված ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 70-ից ցածր միավոր ստացած ունկնդիրներին կտրամադրվի տեղեկանք՝ ուսումնական ծրագրին մասնակցելու վերաբերյալ։
ՀՀ կենտրոնական բանկը կարևորում է ուսումնական ծրագրի դիմորդների հետևյալ հատկանիշների առկայությունը.
Ուսումնական ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Ուսումնական ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել միայն պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտները։
Փաստաթղթերի ընդունումը՝ ապրիլի 18-ից մայիսի 5-ը (աշխատանքային օրերին),ժամը`10։00-ից 17։30-ը։
Ծրագրի արժեքը 70.000 ՀՀ դրամ է։
Պայմաններին մանրամասն ծանոթանալու նպատակով կարող եք զանգահարել 59-26-34 հեռախոսահամարով։
Ուսումնական ծրագրին մասնակցելու
դիմումը լրացնելու և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու համար պետք է ներկայանալ ՀՀ կենտրոնական բանկ
և զանգահարել հետևյալ ներքին հեռախոսահամարներով՝ 26-12,
26-00:
Մեր հասցեն է` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6, էլ. փոստ` document.write('\x68\x72\x6d\x40\x63\x62\x61\x2e\x61\x6d\x22\x3e\x68\x72\x6d\x40\x63\x62\x61\x2e\x61\x6d'):
Տեղեկացնում ենք նաև, որ հաջորդ «ՀՀ
կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» ուսումնական ծրագիրը կկազմակերպվի 2015
թվականի հոկտեմբերին, որի համար դիմումները կընդունվեն սեպտեմբերին լրացուցիչ
հայտարարությունից հետո։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։