ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք Խարդախության նոր տեսակից

Վերջերս սոցիալական կայքերում տարածում են գտել ներդրումային խարդախությունները, որոնք, ներկայացնելով գայթակղիչ առաջարկներ, փորձում են անհատներին ներգրավել կեղծ ներդրումային նախագծերում և հափշտակել վերջիններիս գումարները:

Խաբեբաներն օգտագործում են տարբեր մարտավարություններ, որպեսզի օրինական երևան և վստահություն ներշնչեն. օրինակ՝ հայտարարությունների ներքո տեղադրում են կեղծ լիցենզիաներ կամ այլ փաստաթղթեր, օգտագործում են խոշոր և ճանաչված ընկերությունների ապրանքանիշերը կամ լոգոները և այլն: Սակայն, իրականում, նման հայտարարությունների նպատակը մեկն է՝ գողանալ Ձեր անձնական և բանկային տվյալները կամ էլ վերցնել Ձեր գումարը՝ դրա դիմաց որևէ ծառայություն չմատուցելով:

Ներկայումս «Facebook» սոցիալական կայքում տարածվել է կեղծ տեսահոլովակ «Գազպրոմ Արմենիա» ընկերության վերաբերյալ: Տեսահոլովակում առաջարկ է արվում ներբեռնել մի հավելված, որի օգնությամբ կարող եք ներդրում կատարել «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժնետոմսերում և դրա դիմաց ամեն ամիս ստանալ 1 500 000 դրամին համարժեք եկամուտ: Առավել համոզիչ թվալու համար հայտարարում են, որ հավելվածի մեկնարկին աջակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոչ մի դեպքում մի՛ հավատացեք չափազանց լավը թվացող այս առաջարկին և զե՛րծ մնացեք նման հայտարարությունների ներքո տեղադրված հղումներով անցնելուց, ինչպես նաև անծանոթ ֆայլեր կամ հավելվածներ ներբեռնելուց:

Հիշե՛ք՝ միայն տեղադրված կեղծ հղումներով անցնելն արդեն իսկ բավարար է Ձեր անձնական և բանկային տվյալները հանցամիտներին հասանելի դարձնելու համար:

Եթե սոցիալական կայքերում կամ այլ տեսանելի վայրերում (տրանսպորտ, վերելակ և այլն) տեղադրված հայտարարությունների մեջ նկատել եք ստորև ներկայացված նշանները, ապա մեծ է հավանականությունը, որ դրանք կեղծ առաջարկներ են: 

  • Խոստանում են կայուն, բարձր եկամուտներ՝ առանց որևէ առնչվող ռիսկի: Հիշե՛ք՝ ցանկացած ներդրում որոշակի ռիսկ է պարունակում, իսկ բարձր եկամտաբերությամբ ներդրումները սովորաբար ենթակա են ավելի բարձր ռիսկի: 
  • Ստիպում են գործել հնարավորինս արագ, քանի որ առաջարկը հասանելի է սահմանափակ ժամանակահատվածում: Ձեզ մոտ հրատապության զգացում առաջացնելով՝ նրանք Ձեզ մղում են ոչ խելամիտ ներդրումային որոշումներ կայացնելու: Հիշե՛ք՝ իրական ընկերությունները միշտ տալիս են որոշում կայացնելու համար անհրաժեշտ ժամանակ, որպեսզի կարողանաք հետազոտություն իրականացնել կամ խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ: 
  • Ներդրումների մանրամասները անորոշ են և հայտարարությունը չի տալիս համապատասխան տեղեկատվություն ներդրումային ռազմավարության, առնչվող ռիսկերի կամ հենց ընկերության մասին: Հիշե՛ք՝ իրական ներդրումների պարագայում, ցանկացած ընկերություն պարտավոր է իր գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հրապարակել:
  • Հայտարարությունը հրապարակվել է չլիցենզավորված անձի կամ ընկերության կողմից: Նախքան ներդրում կատարելը ստուգե՛ք՝ արդյոք տվյալ ընկերությունը լիցենզավորված է համապատասխան կարգավորող մարմնի՝ Կենտրոնական բանկի, կողմից: ՀՀ կենտրոնական բանկի կայքում ներկայացված է ներդրումային գործունեությամբ զբաղվող ընկերությունների, ինչպես նաև արժեթղթեր թողարկող ընկերությունների սպառիչ ցանկը: 
  • Հայտարարությունները ներառում են անհասկանալի և անծանոթ արտահայտություններ, ինչպես նաև բարդ ներդրումային ռազմավարություն: Հիշե՛ք՝ իրական ընկերությունները հնարավորինս հստակ և թափանցիկ կերպով են տեղեկություն հաղորդում պոտենցիալ ներդրողներին: 
  • Հայտարարությունը տարածած անձինք չեն տրամադրում համապատասխան ներդրումային փաստաթղթերը, ինչպիսին օրինակ՝ ազդագիրն է: Վերջինս մանրամասն ներկայացնում է ներդրման պայմանները, ընկերության ռիսկերը և այլ անհրաժեշտ տվյալներ: Միշտ ստուգե՛ք կարևոր փաստաթղթերի առկայությունը ներդրում կատարելուց առաջ: 
Հիշե՛ք, որ կարևոր է լինել հետևողական և ծանոթանալ ներդրումային առաջարկի վերաբերյալ բոլոր մանրամասներին նախքան որոշում կայացնելը: Իսկ եթե բախվում եք ներդրումային խարդախության կամ կասկածներ ունեք, ապա դիմե՛ք ֆինանսական խորհրդատուի օգնությանը, ինչպես նաև խարդախության դեպքի մասին տեղեկացրե՛ք համապատասխան մարմիններին:
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում