Abcfinance.am կայքի ֆեյսբուքյան էջն արդեն ունի 1000-ից ավել հավանող, ովքեր հետևում են պարբերաբար թարմացվող նորություններին, ծանոթանում տեղադրվող կրթական-տեղեկատվական տարբեր նյութերին:
ABCFINANCE թիմը 1000-րդ հավանողին հրավիրել էր Կենտրոնական բանկ,
որտեղ նրան Այցելուների կենտրոնում ներկայացվեց
Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, Կենտրոնական բանկի գործառույթները, դրամանիշների
հավաքածուն:
Այցելության ավարտին 1000-րդ հավանող Լուսինե Արզումանյանին
ABCFINANCE թիմը հանձնեց հետաքրքիր և ուսուցողական նվերներ:
Նման նախաձեռնություններն այսուհետ պարբերական բնույթ կկրեն, այնպես որ հետևեք մեզ, եղեք իրազեկ:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։