ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների հետազոտություն

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները–2014» հետազոտության արդյունքները:

Հետազոտությունը 2014թ. նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ (ՖԿԱՌ) նախատեսվող՝  ֆինանսական կրթման արդյունավետ և թիրախավորված ծրագրերի մշակման և իրականացման հենքային ուսումնասիրություն է:

Ֆինանսական ունակությունների (գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի ամբողջություն) գնահատումն իրականացվել է յոթ ուղղություններով՝ ֆինանսական ներգրավվածություն, պարտքի կառավարում, բյուջեի կառավարում, խնայողություններ, տնտեսության ազդեցություն, իրավունքների պաշտպանություն եւ անվտանգություն: Հայաստանում Ֆինանսական ունակությունների  ինդեքսը գնահատվել է 44, ինչը վկայում է, որ ՀՀ քաղաքացիները ունեն անձնական ֆինանսների կառավարման դժվարություններ:

ՀՀ քաղաքացիները, կենսական անհրաժեշտությունից ելնելով, նաեւ կարևորում և զբաղվում են անձնական ֆինանսների տարբեր ասպեկտների կառավարմամբ, սակայն, գիտելիքների համեմատաբար քիչ լինելու պատճառով, դրանք դեռևս արդյունավետ չեն: Օրինակ՝ մեծամասնությունը ժամանակին է վճարում պարտքերը և խուսափում է անհարկի պարտքից (միայն 1,7% է նշել, որ պարտք է վերցրել ավելին քան կարող էր), սակայն թե ինչ են վարկի անվանական և փաստացի տոկոսադրույքները, գիտեն ընդամենը 23%-ը:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է. «Հետազոտությունը կարևոր հիմնաքար է Ֆինանսական կրթման ազգայինռազմավարության արդյունավետ իրականացման ճանապարհին: Այն բացահայտել է բնակչության կարիքները և կնպաստի, որ ֆինանսական կրթման ծրագրերը լինեն ավելի հասցեական և արդյունավետ: Հետազոտությունը յուրահատուկ է իր տեսակով, քանի որ մեթոդաբանությունը մշակվել է մեր կողմից: Մենք արդեն իսկ ստացել ենք միջազգային փորձագետների դրական արձագանքները և վստահ ենք, որ շարունակելով գործակցել Ֆինանսական ներգրավվածության ալյանս միջազգային կառույցի հետ, ֆինանսական ունակությունների գնահատման այս նոր մեթոդաբանությունը տարածում կգտնի նաև այլ զարգացող երկրներում»:

Հիշեցնենք, որ 2007թ. ի վեր ՀՀ ԿԲ կարևորել է ֆինանսական կրթվածության խնդիրը՝ որպես երկրի ֆինանսական կայունության, ֆինանսական ներգրավվածության ընդլայնման և քաղաքացիների տնտեսական բարեկեցության կարևոր նախադրյալ և իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ:

2012թ. ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է ֆինանսական կրթման ազգային ռազմավարության միջգերատեսչական խորհրդատվական հանձնաժողով՝ Կենտրոնական բանկի, Կառավարության, մասնավոր և հասարակական հատվածների շահառու կողմերի ընդգրկմամբ, որն էլ մշակել է և ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ կառավարության հավանությանն է ներկայացրել ՖԿԱՌ-ը:

       ՖԿԱՌ-ով նախատեսված Հետազոտությունը կատարվել է ՀՀ ԿԲ-ի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆինանսական ներգրավվածության ալյանս (Alliance for Financial Inclusion, AFI) միջազգային կառույցի աջակցությամբ: 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս010 56 37 61 կամ 010 592 697
էլ-փոստ. 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում