Ով ենք մենք
Մենք ստեղծվել ենք ՀՀ կենտրոնական բանկի կողմից որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի:
Մեր նպատակը
Օգնել յուրաքանչյուրին ստանալու պարզ, անաչառ և վստահելի տեղեկատվություն և կայացնելու անձնական ֆինանսների վերաբերյալ հիմնավոր և արդյունավետ որոշումներ, լինելու իրազեկ ֆինանսական ոլորտում և պաշտպանելու սեփական իրավունքները:
Մեր սկզբունքները
Մեր կարգախոսը
Ֆինանսներ Բոլորի Համար
Մեր տարբերանշանը
Տարբերանշանի խորհուրդը արտացոլվում է ինչպես ընտրված գույների, այնպես էլ երկրաչափական պատկերների միջոցով: Գունային զանազանությունն արտացոլում է մեր թիրախային խմբերի բազմազանությունը և Abcfinance.am բրենդի էությունը բնութագրող արժեքները:Տարբերանշանի հիմքը կլորացված եզրերով երեք ուղղանկյուններ են, որոնք բնորոշում են կրթական և տեղեկատվական նյութերի անկողմնակալությունը:
Ուղղանկյուններից յուրաքանչյուրում արտացոլվում են եռանկյունաձև գունային երանգներ, որոնք թարմություն և ժամանակակից ոճ են հաղորդում տարբերանշանին՝ ընդգծելով մեր միջոցառումների ինտերակտիվությունը:Երեք ուղղանկյունները միասին խորհրդանշում են ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ եռյակի ուժն ու արտացոլում են Abcfinance.am բրենդի անունը:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։