Գործարկվեց ֆինանսական ոլորտի սպառողների համար ինտերնետային կայքը...
Գործարկվեց հատուկ ֆինանսական ոլորտի սպառողների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստեղծված ինտերնետային կայքը:
Գործարկվեց հատուկ ֆինանսական ոլորտում ծառայություններ սպառողների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստեղծված ինտերնետային կայքը:
Կայքը, որում դուք հիմա գտնվում եք ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից` «Հանրության ֆինանսական և տնտեսագիտական գրագիտության մակարդակի բարձրացման ծրագրի» շրջանակներում: Կայքի խնդիրն է` տեղեկացնել, բացատրել և ուսուցանել յուրաքանչյուր ցանկացողին առաջին հայացքից բարդ թվացող ֆինանսների աշխարհի մասին: Կայքը Ձեզ հնարավորություն կընձեռի ավելացնել գիտելիքները ֆինանսական ծառայությունների, դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ, այդ ամենի արդյունքում Դուք ունակ կլինեք կայացնել տեղեկացված որոշումներ, կիմանաք ուր դիմել օգնության համար, ինչպես պաշտպանել սեփական շահերը, ինչ քայլեր ձեռնարկել Ձեր ֆինանսական վիճակը բարելավելու համար:
Կայքը Ձեզ հնարավորություն է ընձեռում փոխադարձ կապի միջոցով ուղարկել մեկնաբանություններ ու առաջարկություններ բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ըստ Ձեզ պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61 կամ մեր համարներից 010 592 697, 010 592 698
էլ-փոստ. կամ մեր`
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։