Հաշտարարի գրասենյակը ներկայացնում է իր եռամսյակային պարբերականի առաջին համարը, որում ներառված տեղեկատվությունը վերաբերում է ֆինանսական համակարգին բնորոշ արդիական և վիճահարույց խնդիրներին: Այն պարունակում է խորհուրդներ՝ ուղղված ֆինանսական ծառայությունների սպառողներին, ամփոփում է Հաշտարարի գործունեության ընթացքում ձևավորված նախադեպերը և գործարար շրջանառության սովորույթները:
Այս պարբերականը համակարգի մասնակիցների համար կարող է հանդիսանալ մասնագիտական քննարկումների և բանավեճերի հարթակ: Հարկ է նշել, որ այստեղ տեղ գտած կարծիքներն արտահայտում են ոչ այնքան Հաշտարարի կամ ֆինանսական կազմակերպությունների դիրքորոշումները, այլ արտացոլում են այս կամ այն հարցի շուրջ համակարգի մասնագետների կարծիքները: Պարբերականում նաև տեղ են գտել մասնագետների հեղինակային հոդվածները՝ իրավական և տնտեսական տարբեր թեմաների վերլուծությամբ:
Պարբերականը ներկայացվելու է եռամսյակային կտրվածքով և շարունակական բնույթ է ունենալու:
Հաշտարարի գրասենյակը եռամսյակային պարբերականի առաջին համարը
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։