ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ինչու՞ է կարևոր լինել կրթված ֆինանսական հարցերում. 7 պատճառ
Ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, պահանջում է որոշակի հմտություններ և գիտելիքներ: Եվ որպեսզի չզգաք ձեզ դիլետանտ և ինչ-որ կերպ կարողանաք կողմնորոշվել ֆինանսական հարցերում, անհրաժեշտ է լինել կրթված: Եվ դրա համար շատ պատճառներ կան, բայց դրանցից 7-ը, թերևս, ամենաարդիականն են։

Ֆինանսական հարցերում «գլուխ հանելու» կարողություն
Ֆինանսական հարցերից «գլուխ հանելու» համար պետք չէ լինել ֆինանսիստ կամ տնտեսագետ: Նախ պետք է իմանալ հիմնական տերմիններն ու հասկացությունները, որոնք թույլ կտան չենթարկվել սթրեսի և չանհանգստանալ փողի հետ կապված գործողություններ կատարելիս։ Եթե պարբերաբար ծանոթանաք ֆինանսական նորություններին, արդի տեղեկատվությանը, ապա կկարողանաք հասկանալ հիմնական ֆինանսական տերմինները, որոնք առնչվում են ձեր առօրյային: Ֆինանսապես կրթված մարդը հանգիստ է և իրեն ավելի վստահ է զգում։ Բացի այդ, խաբեբաների համար շատ ավելի դժվար կլինի նրան խաբել։ Նման մարդկանց համար ավելի հեշտ է հասնել նպատակներին, օրինակ՝ նյութական տեսանկյունից ապահովել իրենց և իրենց սիրելիների արժանապատիվ կյանքը։

Պլանավորել սեփական եկամուտներն ու ծախսերը

Բնական է, որ ֆինանսական կրթվածությունը չի կարող ազդել ձեր եկամտի մակարդակի վրա, սակայն գրագետ կառավարումն ու եկամտի վերահսկողությունը կօգնեն շատ բանի հասնել։ Օրինակ, կարելի է երկրորդ աշխատանք գտնել՝ սեփական եկամուտն ավելացնելու համար, կամ սկսել ներդրումներ կատարել շահավետ առաջարկներում՝ դրանով իսկ ավելացնելով սեփական եկամուտը։ Միաժամանակ ծախսերի վերահսկումը կօգնի խուսափել ավելորդ ծախսերից: Հայտնի է, որ ծախսերը միշտ հակված են գերազանցել եկամուտները, ուստի պետք է մշտապես ձգտել ապահովել, որ եկամուտը գոնե մի փոքր գերազանցի ծախսերը։ Երբեմն բավական է մի քանի ամիս համբերել՝ վարկ չվերցնելու համար, քանի որ ավելի լավ է խոշոր գնումներ կատարել խնայողություններից, այլ ոչ թե վարկերի միջոցով։

Հետևել սեփական ֆինանսներին

Զուր չէ, որ կա այսպիսի արտահայտություն՝ «Փողը հաշիվ է սիրում»: Սա բացարձակապես չի նշանակում, որ պետք է ժլատ լինել, ամեն ինչի վրա խնայել ու ամեն կոպեկի համար հաշիվ պահանջել։ Բայց ցանկալի է կազմել սեփական ֆինանսական պլանը կամ ընտանեկան բյուջեն: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանեկան բյուջեի պլանավորումը թույլ է տալիս 20%-ով նվազեցնել ծախսերը։ Բացի այդ, դա թույլ է տալիս հասկանալ, թե որքան գումար է ծախսվում և որտեղ, բացառել ոչ այնքան հրատապ ծախսերը և օպտիմալացնել դրանք։

Պատրաստ լինել անկանխատեսելի հանգամանքների

Ֆինանսների ցանկացած պլանավորման ժամանակ անհրաժեշտ է որոշակի գումար հատկացնել՝ որպես պահուստ: Թող դա լինի նվազագույն ամսական գումար, սակայն չնախատեսված հանգամանքների կամ անսպասելի ծախսերի դեպքում լուրջ ֆինանսական դժվարությունների առջև չեք կանգնի։ Հենց նման պահուստի առկայությունն էլ թույլ կտա խուսափել ֆինանսական բարդ վիճակից։ Միաժամանակ չպետք է մոլեռանդորեն հետ դնել միջոցներ՝ կրճատելով հիմնական ծախսերը։ Դա պետք է լինի այնպիսի գումար, որը լրջորեն չի ազդի ձեր ամսական ծախսերի վրա, հնարավորության դեպքում այն կարող է կազմել ձեր եկամտի մոտ 10%-ը:

Չափից դուրս վճարումներից և վարկային պարտքերից խուսափելու ունակություն

Հենց «անվտանգության ֆինանսական բարձիկը» կօգնի նաև մեկ այլ հարցում։ Կուտակված միջոցների հաշվին դուք կկարողանաք ոչ թե նոր վարկեր վերցնել և նոր պարտքային պարտավորություններ ձևավորել դրանց վրա, այլ անհրաժեշտության դեպքում մարել հետաձգված միջոցներով։ Միաժամանկա բոլոր մեծ ծախսերը պետք է պլանավորվեն՝ ելնելով սեփական հնարավորություններից, այդ թվում՝ հաշվի առնելով «ֆորսմաժորային» հանգամանքները (որքան կդիմանա ձեր պահուստը, օրինակ՝ աշխատանք կորցնելու դեպքում): Հետևաբար չարժե նոր պարտավորություններ ու վարկեր կուտակել, քանի դեռ չեք մարել նախկին պարտավորությունները։

Հասկանալ սեփական իրավունքները՝ որպես ֆինանսական ծառայությունների սպառող

Ֆինանսական կազմակերպություններն առաջարկում են բազմաթիվ պարզ և բարդ ֆինանսական պրոդուկտներ՝ տարատեսակ վարկեր, քարտեր, խնայողական հաշիվներ, ֆոնդերում ներդրումներ կատարելու հնարավորություններ: Այդ ծառայություններից օգտվելու և սեփական միջոցները չկորցնելու համար պետք է ոչ միայն լավ կողմնորոշվել այս բազմազանության մեջ, այլև իմանալ սեփական իրավունքները: Դրա համար անհրաժեշտ է ամբողջությամբ հասկանալ առաջարկվող պրոդուկտի բոլոր մանրամասները, ուշադիր կարդալ բոլոր պայմանները նախքան որևէ ֆինանսական պայմանագիր կնքելը: Բացի այդ, անհրաժեշտ է գրավոր պարզաբանել ոչ միայն սեփական պարտավորությունները, այլ նաև իրավունքները, հասկանալ տոկոսադրույքները, միջնորդավճարները և այլ պայմաններ: Միաժամանակ պետք է հիշել, որ Հայաստանում ֆինանսական կառույցի հետ կապված բարդ իրավիճակի դեպքում միշտ կարելի է դիմել Ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը կօգնի լուծել ֆինանսական կազմակերպությունների հետ կապված խնդիրները։

Ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների ռացիոնալ ընտրություն

Վերջին տարիներին շուկայում հայտնվում են ավելի շատ տարբեր ֆինանսական պրոդուկտներ և ծառայություններ, այդ պատճառով մի զլացեք և մի փոքր ժամանակ տրամադրեք ու ուսումնասիրեք շուկայի բոլոր առաջարկները: Համեմատեք ֆինանսական հաստատությունների հետ կապված առաջարկները, քանի որ շուկայական թեժ մրցակցային պայմաններում կարող են լինել բավականին շահավետ առաջարկներ: Ամեն դեպքերում մի զլացեք և դիմեք մասնագետի խորհրդատվության համար:

Եվ հիշեք, որ այն ժամանակը, որը դուք այսօր ծախսում եք ձեր ֆինանսական կրթության վրա, թույլ կտա բարելավել կենսամակարդակն ապագայում, վստահ լինել վաղվա օրում և ապահովել տնտեսության և ընդհանուր առմամբ հասարակության բարգավաճումը:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում