ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Երբ Ձեր խնայողությունն ապահով ձեռքերում է...

Հոկտեմբերի 31-ը 1924 թվականի՝ Խնայբանկերի միջազգային կոնգրեսից ի վեր նշվում է որպես Խնայողությունների միջազգային օր: Այս առիթով  Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը և Հայաստանի բանկերի միությունը հոկտեմբերի 31-ին կազմակերպել էին հանդիպում-քննարկում, ինչպես նաև խնայողությունների թեմայով հայտարարված մրցույթների ամփոփում:

Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը հիշեցրեց, որ 2015 թվականին Հայաստանում բարձրացվել է երաշխավորված ավանդների չափը՝ դրամային ավանդների համար դարձնելով 10 միլիոն դրամի չափով և արտարժութային ավանդների դեպքում՝ մինչև 5 միլիոն դրամի չափով: Նաև դրա հետևանքով է, որ այս պահին Հայաստանում երաշխավորված ավանդների տեսակարար կշիռը հասել է աննախադեպ մակարդակի՝ թույլ տալով ավելի քան 1 միլիոն 800 հազար ավանդատուների 98,3%-ի ավանդները երաշխավորել ամբողջությամբ:

Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանն էլ հավելեց, որ վերջին 5 տարիների ընթացքում ավանդների ընդհանուր ծավալն աճել է 72%-ով:

Այնուհետև ամփոփվեցին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հայտարարած ինֆոգրաֆիկայի մրցույթները՝ 2 թեմաներով՝

 

  • Խնայում ենք բանկի միջոցով,
  • Ավանդը խնայողության ապահով տեսակ է:

 

Հաղթողները 4-ն են, ովքեր ֆինանսական կառույցների կողմից արժանացան մրցանակների բանկային խնայողական գործիքների տեսքով՝ ավանդային և քարտային հաշիվներ, պարտատոմսեր:

 

  • Մերի Ծառուկյան՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մրցանակակիր: Մերին մասնագիտությամբ ֆինանսիստ է, ով իր հասակակիցներին խորհուրդ է տալիս վաղ տարիքից սկսել խնայել, ապա բաշխել այդ խնայողությունները դիվերսիֆիկացված ձևով (պահել տարբեր արժույթներով և տարբեր գործիքներում): Մերին օգտվում է նաև www.abcfinance.am կայքի «Ֆինանսական օգնական» գործիքից՝ ավանդային շուկայում առկա առաջարկները համեմատելու և համապատասխան ընտրություն կատարելու համար
  • Լուսինե Բաղդասարյան՝ Հայաստանի բանկերի միության մրցանակակիր: Լուսինեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանից է, ով խնայողությունները պահելու 3 տարբերակ է առաջարկում՝ ավանդներ, բաժնետոմսեր և պարտատոմսեր, ապա ցույց տալիս, որ ավանդը խնայողությունները պահելու ամենաապահով և եկամտաբեր տարբերակն է:
  • Անի Գինովյան՝ Հայբիզնեսբանկի մրցանակակիր: Անին ևս սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Իր աշխատանքում ներկայացրել է, որ փողը սառեցնելու փոխարեն կարող եք այն որպես ավանդ պահել բանկում և չմտածել դրանք կորցնելու մասին, քանզի կա Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կուտակած երաշխավորման ֆոնդը:
  • Աննա Գասպարյան՝ Արարատբանկի մրցանակակիր: Աննան խնայողությունների պահպանումը ներկայացրել է լուսակիների 3 գույներով՝ կարմիր (գումարը պետք չէ պահել տանը), դեղին (խնայողությունները կարող եք տեղաբաշխել նաև արժեթղթերում), իսկ կանաչը, որպես ամենաեկամտաբեր տարբերակ, բաժին է հասել ավանդին:

 

Հայտարարված մրցույթին իրենց մասնակցությունն էին ունեցել ինչպես տնտեսագիտաֆինանսական ֆակուլտետների ուսանողները, այնպես էլ այլ մասնագիտություններ սովորողները: Այսպես, օրինակ, մասնակիցներ Եղիազարյան Մերին և Հակոբյան Ջուլիետան սովորում են Ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական անվտանգության բաժնում, ովքեր արժեքավոր իրերը, ունեցվածքը ապահով ձևով պահելուն նրբանկատորեն են վերաբերվում առաջին հերթին իրենց մասնագիտությունից դրդված, սակայն, մրցույթին մասնակցելով, իրենց համար կատարեցին անձնական ֆինանսներին վերաբերող օգտակար բացահայտումներ. ինչպիսի աճ կարող է ապահովել խնայած գումարը որպես ավանդ դնելը, ինչպես նաև ինչպես կատարել այդ խնայողությունները, ճիշտ կառավարել ծախսերը և այլն:

ԵՊՀ ֆինանսական մաթեմատիկա բաժնից Գրիգորյան Օլյան իր տարեկիցներին խորհուրդ է տալիս անպայման մասնակցել նման մրցույթների՝ զարգանալու, կյանքին պիտանի նոր հմտություններ ձեռք բերելու համար:

Օրը ֆինանսական կառույցների ներկայացուցիչներն ավարտեցին խնայողությանն ուղղված օգտակար ասույթներով փոխանակվելով՝

 

  • Խնայած գումարը վաստակած գումարն է:
  • Խնայողություն անելն ավելի մեծ արվեստ է, քան փող ստանալը:
  • Խնայի՛ր փողդ, խնայի՛ր ջանքերդ ...  

 

 
 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում