ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակը հնարարավորություն է ընձեռում ծերության տարիներին ոչ թե գոյատևելու, այլ ապրելու բարեկեցիկ: Պլանավորելով մեր կենսաթոշակը` մենք գիտենք՝ ինչ սպասել ապագայից: Այստեղ կկարդաք կուտակային կենսաթոշակի մասին. ֆոնդեր, կառավարիչներ և, ամենակարևորը,  ինչպես ընտրել ձեզ ամենահարմար ֆոնդը: 
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ՝
1. Ինչ է կուտակային կենսաթոշակը
2. Ովքեր են մասնակիցները
3. Ինչպես միանալ կուտակայի կենսաթոշակին
4. Ինչպես ընտրել ֆոնդ և կառավարիչ
5. Ինչ կլինի, եթե չընտրեմ ֆոնդ և կառավարիչ
6. Ֆոնդեր և կառավարիչներ
7. Կառավարել կուտակումները
8. Որքան է հատկացվում աշխատավարձից կուտակային կենսաթոշակին
9. Ինչպես ստուգել կենսաթոշակային հաշիվը
10. Ինչպես փոխել ֆոնդը/կառավարչին
11. Թոշակի ստացում
12. Կամավոր կուտակումների մասին
13. Հարցերի դեպքում
14. Իսկ դու գիտես, որ
ինչ է ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇակը

2014 թ. հունվարից մենք անցել ենք կուտակային կենսաթոշակային համակարգի: Այս համակարգում յուրաքանչյուրն ինքն է պլանավորում իր կենսաթոշակը: Կյանքը սկսվում է թոշակի անցնելիս                                                                           Անհայտ հեղինակ

Մինչև թոշակի անցնելը մենք կուտակում ենք մեր աշխատավարձից: Պետությունն իր հերթին եռապատկում է մեր կուտակումները:Կուտակումները կառավարում են կենսաթոշակային ֆոնդի Կենսաթոշակային ֆոնդը ներդրումային ֆոնդ է, որի հիմնական նպատակը մարդկանց կենսաթոշակի ապահովումն է: կառավարիչները: Արդյունքում՝ թոշակի անցնելիս ունենում եք կուտակումներ և լրացուցիչ եկամուտներ:

ովքեր են ՄԱՍՆԱԿԻՑները

Կուտակային կենսաթոշակի Պարտադիր մասնակից են 1974թ-ից հետո ծնված պետական ծառայողներ, աշխատող անձինք (2018թ հուլիսից), 2014թ-ից հետո առաջին անգամ աշխատանքի անցնողները, անհատ ձեռնարկատերեր, նոտարներ: Կամավոր կարող են միանալ բոլոր ցանկացողները: Ավելին՝ Կուտակային Կենսաթոշակների մասին օրենքում: պարտադիր մասնակից են 1974 թ-ից հետո ծնված

  • պետական ծառայողները, 
  • աշխատող անձինք (2018 թ հուլիսից), 
  • 2014 թ-ից հետո առաջին անգամ աշխատանքի անցնողները,
  • անհատ ձեռնարկատերեր,
  • նոտարներ:

Կուտակային կենսաթոշակային համակարգին կամավոր կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները:

ԻՆՉՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ

Ըստ վարքագծային տնտեսագիտության՝ մարդուն բնորոշ է բարդ և ոչ հաճելի որոշումները հետաձգելը, քանի որ դրանք պահանջում են ջանք և կարգապահություն:
Ուսանողները քննություններին պատրաստվելիս թողնում են շատ բաներ մինչև վերջին օրը կամ մարզանքի գնալը հաճախ հետաձգում ենք մյուս երկուշաբթի: Մարդը, որպես կանոն, այսօրվա օգուտներին ավելի մեծ կշիռ է տալիս, քան ապագայում ստացվելիք օգուտներին, նույնիսկ եթե այդ երկուսը տնտեսապես հավասար կշիռներ ունեն:Մարդկանց այս վարքագիծը գրեթե անհնար է դարձնում կենսաթոշակային կուտակումները, 30-40 տարի ամեն ամիս կուտակել և կրճատել ներկայի սպառումը հանուն ապագայի: Այդ պատճառով էլ, որ շատ երկրներում, որտեղ ներդրվել է կուտակային կենսաթոշակային Պարտադիր մասնակից են 1974թ-ից հետո ծնված պետական ծառայողներ, աշխատող անձինք (2018թ հուլիսից), 2014թ-ից հետո առաջին անգամ աշխատանքի անցնողները, անհատ ձեռնարկատերեր, նոտարներ: Կամավոր կարող են միանալ բոլոր ցանկացողները: Ավելին՝ Կուտակային Կենսաթոշակների մասին օրենքում: համակարգը, դա կատարվել է պարտադիր:

ԻՆՉՈՒ ԿՈՒՏԱԿԵԼ

Գաղտնիք չէ, որ այսօր պետությունը չի կարողանում ապահովել թոշակառուների արժանի բարեկեցությունը: Մեր երկրում մեկ աշխատողը «պահում է» մեկ թոշակառուի, մինչդեռ միջազգային ընդունված նվազագույն ցուցանիշը երեքն է: Հաշվի առնելով մեր սոցիալական, քաղաքական և տնտեսական պայմանները, ապագայում դա նույնպես հնարավոր չէ ակնկալել:

Կուտակային կենսաթոշակային համակարգն այս առումով միանգամից լուծում է մի քանի խնդիր.

  • Արժանի բարեկեցություն. կուտակումները թույլ կտան թոշակի ժամանակ ապահովել նույն կենսամակարդակը, ինչ՝ աշխատանքային տարիներին: 
  • Արդարություն. յուրաքանչյուր անձ իր կուտակումներով է որոշում, թե որքան կլինի իր կենսաթոշակը:
  • Անկախություն. մեր բարեկեցությունը կախված չի պետության քաղաքականությունից, դեմոգրաֆիական, քաղաքական և տնտեսական տատանումներից:

 ՈՐՔԱՆ ԿՈՒՏԱԿԵԼԲարեկեցիկ կյանքի և հարստության կուտակման համար աշխարհում վաղուց ընդունված է 80/10/10 կանոնը: Ըստ որի՝ եկամտիդ 10% խնայիր, 10% կիսվիր, մնացած 80%-ը ծախսիր

Մասնագետները նույնպես հաշվարկել են, որ բարեկեցիկ կյանք ապահովելու համար եկամտի առնվազն 10% -ի չափով պետք է խնայել:Մեր կենսաթոշակային համակարգի հիմքում նույնպես 10%-ի սկզբունքն է: Ամսական անհրաժեշտ է կուտակել 10%-ը, որից 5%-ը հատկացվում է ամսական աշխատավարձից, իսկ մնացած 5%-ը ձեր փոխարեն վճարում է պետությունը: Ըստ կառավարության որոշման, այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը:

ԵՐԲ ԿՈՒՏԱԿԵԼ

Երբ սկսել կուտակել՝ 20 տարեկանի՞ց, թե՝ 40: Ֆինանսիստները հաշվարկել են, որ որքան շուտ ես սկսում կուտակել, այնքան ավելի լավ: Այս դեպքում ամսական կուտակման «բեռն» է քիչ, իսկ եկամուտը՝ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): շատ:Ցանկանում եք 65 տարեկանում ունենալ 20 մլն կամ 40 մլն կամ էլ 60 մլն դրամ խնայողություն: Տեսնենք, թե ամսական որքան պետք է կուտակել:

Կուտակումը 65 տարեկանում    20 մլն դրամ   40 մլն դրամ 60 մլն դրամ
ամսական թոշակը 65-85 տարեկանում    131 991  263 982  395 973 
Ամսական կուտակումները մինչև 65 տարեկան     
Եթե 20 տարեկանից    5 273  10 547  15 820 
Եթե 30 տարեկանից    11 105  22 209  33 314 
Եթե 40 տարեկանից   24 689 49 378 74 068
Եթե 50 տարեկանից   63 099 126 198 189 297

40 տարեկանից կուտակելու դեպքում, որպեսզի ստանաք նույն չափով թոշակ, պետք է ամսական 5 անգամ ավելի շատ գումար խնայեք, քան եթե սկսեք կուտակել 20 տարեկանից: Որքան ուշ եք կուտակում, այնքան ժամանակը «պատժում է» ձեզ:Հաշվարկների պարզության համար ընդունենք՝ կուտակումների եկամտաբերությունը Ներդրման դիմաց ստացվող ընդհանուր եկամտի տոկոսային արտահայտությունը: 7% է: Համաձայն Ուորեն Բաֆետի՝ այս թիվն արտացոլում է արժեթղթերի շուկայում միջին եկամտաբերությունը:

ԻՆՉՊԵՍ ՄԻԱՆԱԼ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻՆ

Դուք կարող եք, ցանկացած պահի, միանալ կուտակային կենսաթոշակին: Դրա համար պետք է ընտրել կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ:

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ֆոնդ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Դա կարող եք անել 2 եղանակով. 

  1. Թղթային՝ այցելելով հաշվի օպերատորներից որևէ մեկին: 
  2. Էլեկտրոնային՝ epension.am կայքի Իմ հաշիվը էջի միջոցով: 

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Քայլ 1. Անհրաժեշտ է այցելել հաշվի օպերատորներից  որևէ մեկին: Հաշվի օպերատորներն են՝

Անվանում Հեռախոս
Արարատբանկ +374 532 323
Արդշինբանկ +374 590 575
Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան  +374 515 000
Կոնվերս բանկ  +374 511 200
Հայբիզնեսբանկ  +374 592 020
ՎՏԲ-Հայաստան բանկ +374 8787
Հայփոստ +374 514 514
 

Քայլ 2. Այցելելիս անհրաժեշտ է ունենալ՝

  • նույնականացման քարտ (ID քարտ) կամ անձնագիր, 
  • հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ),
  • իսկ վերջինս չունենալու դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք:

Քայլ 3. Տեղում լրացնել Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմումը:
Ի դեպ, այս դիմում կարող եք ներկայացնել նաև, երբ ցանկանում եք փոխել նախկինում ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդը և ձեր օգտին կատարվող հետագա կուտակային հատկացումներն ուղղել նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի: Իմացեք ավելին ինչպես փոխել ֆոնդը և կառավարչին: Մեր երկրում գործում են 2 կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ, որոնցից յուրաքանչյուրը կառավարում է 3 տեսակի կենսաթոշակային ֆոնդ:

ԻՄ ՀԱՇԻՎԸ ՕՆԼԱՅՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ

Այս հարթակում կարող եք կառավարել ձեր կուտակային կենսաթոշակըՔայլ 1. Մուտք գործեք Իմ հաշիվը հարթակը: Դրա համար ձեզ անհրաժեշտ է

  • նույնականացման քարտ (ID քարտ),
  • նույնականացման քարտը կարդացող սարք 
  • ակտիվացված PIN և PUK ծածկագրեր:
Ի դեպ, նույնականացման քարտը կարդացող սարքը անհատական չէ. դրանից միևնույն ժամանակ կարող են օգտվել մի քանի անձիք: Քայլ 2. Հարթակ մուտք գործելուց հետո կատարեք հետևյալ գործողությունները.
  • Նույնականացման քարտը կարդացող սարքը միացրեք համակարգչին և սարքի մեջ տեղադրեք նույնականացման քարտը:
  • Սեղմեք Նույնականացման քարտ կոճակը:
  • Մուտքագրեք Պին ծածկագիրը Գաղտնի կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել որևիցե համակարգում ձեր անունից գործառնություններ կատարելու համար: Այն գաղտնի է, ենթակա չէ որևէ մեկին տրամադրման: , որը տրամադրվում է նույնականացման քարտի հետ:
  • Հաստատեք նույնականացման գործընթացի ընթացքում հայտնվող հաղորդագրությունը:
  • Իմ դիմումներ բաժնից ընտրեք Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության դիմումը և լրացրեք այն:
  • Ուշադիր եղեք, բացված պատուհանի առաջին` Ընտրված կենսաթոշակային ֆոնդիկառավարիչ պատուհանը բացելու դեպքում կտեսնեք կառավարիչների կողմից առաջարկվող միայն պահպանողական ֆոնդերը: Եթե չեք ցանկանում ընտրել պահպանողական ֆոնդ, ապա մի լրացրեք առաջին վանդակը և միանգամից անցեք երկրորդին` Ընտրված կենսաթոշակային ֆոնդ. այստեղ ներկայացված են առաջարկվող բոլոր ֆոնդերի տեսակները` կառավարիչների անուններով:
  • Ֆոնդի տեսակը ընտրելուց հետո միայն սեղմեք Պահպանել կոճակը, այլապես, եթե ընտրություն չեք կատարում, համակարգը պատահականության սկզբունքով ձեր համար ընտրում է կառավարիչներից որևէ մեկի պահպանողական ֆոնդը: Իմացեք ավելին  Ինչ կլինի եթե ֆոնդ կամ կառավարիչ չընտրեմ:
  • Այնուհետև դիմումը ևս մեկ անգամ ստուգելուց հետո սեղմեք Ընդունել կոճակը: 
Ով կարող է կամավոր միանալ

Կուտակային համակարգին կարող է կամավոր միանալ ցանկացած մարդ:

Համակարգը նման դեպքերում սահմանում է մի շարք արտոնություններ.

Եթե 40-50 տարեկան (1964 թ-ից հետո ծնվածաշխատողը կամավորության սկզբունքով միանում է կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա պետությունը նրա օգտին ևս կատարում է հատկացում՝ յուրաքանչյուր ամիս 7,5%-ի չափով:Այս դեպքում մասնակիցը թոշակի անցնելիս, ի լրումն պետական կենսաթոշակի (հիմնական և աշխատանքային կենսաթոշակ), կստանա նաև կուտակային կենսաթոշակը:Այդ հնարավորությունից կարելի է օգտվել, եթե կուտակային կենսաթոշակային համակարգին միանան մինչև 2018 թ-ի հուլիսի 1-ը: 
ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՉԸՆՏՐԵՄ ՖՈՆԴ եվ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Երբ ինչ-ինչ պատճառներով չեք ընտրում ֆոնդ (օրինակ՝ չեք կողմնորոշվում), դա խնդիր չէ, քանի որ ձեր փոխարեն համակարգը պատահականության սկզբունքով կընտրի երկու կառավարիչներից մեկի միջին ռիսկայնության ֆոնդը (պահպանողական): Իմացեք նաև Ինչպիսի ֆոնդերի տեսակներ կան;

Հիշե՛ք, որ ցանկացած պահի դուք ինքնուրույն կարող եք փոխել թե՛ կառավարչին, թե՛ ֆոնդը:

ՖՈՆԴԵՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ

ՖՈՆԴԵՐ

Կենսաթոշակային ֆոնդում Կենսաթոշակային ֆոնդը ներդրումային ֆոնդ է, որի հիմնական նպատակը մարդկանց կենսաթոշակի ապահովումն է: կուտակվում են ձեր և մյուս մասնակիցների գումարները: Ֆոնդում կուտակումների դիմաց ձեռք եք բերում փայեր:Երբ գնում եք բնակարան, այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատվում է սեփականության վկայականով: 


Իսկ երբ կենսաթոշակային ֆոնդում Կենսաթոշակային ֆոնդը ներդրումային ֆոնդ է, որի հիմնական նպատակը մարդկանց կենսաթոշակի ապահովումն է: գումար եք կուտակում, դրանով ձեռք եք բերում սեփականության իրավունք ձեր կուտակածի չափով և այս դեպքում սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը փայն է:Մարդկանց ռիսկի ախորժակից ելնելով՝ ստեղծվել է կենսաթոշակային ֆոնդի 3 տեսակ: Եթե դուք

  • ռիսկային չեք, ապա կարող ես ընտրել ցածր ռիսկային ֆոնդը (կայուն եկամտային). այս դեպքում կուտակումները ներդրվում են ավանդում Այն գումարն է, որը ավանդատուն ներդնում է բանկում, իսկ բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը և պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով դրա դիմաց վճարել տոկոսներ: կամ պարտատոմսում,
  • պատրաստ եք դիմելու որոշակի ռիսկի, ապա կարող եք ընտրել միջին ռիսկային ֆոնդը (պահպանողական). այս դեպքում կուտակումները ներդրվում են ինչպես ավանդում կամ պարտատոմսում, այնպես էլ բաժնետոմսում Արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրոջ (բաժնետիրոջ) կողմից բաժնետիրական ընկերությունից շահաբաժին ստանալու և/կամ ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և դրա լուծարումից մաս ստանալու իրավունքը: (25%-ի չափով):
  • ռիսկային եք, ապա կարող եք ընտրել բարձր ռիսկային ֆոնդը (հավասարակշռված). այս դեպքում կուտակումների 50%-ը ներդրվում է ավանդում և պարտատոմսում, իսկ մյուս 50%-ը՝ բաժնետոմսում:

Կուտակային կենսաթոշակային համակարգն այնպես է նախագծված, որ ոչ մասնագետ անձը կարող է հեշտությամբ ընտրել ֆոնդ և հետևել իր կենսաթոշակային հաշվին:Առաջարկվում են 3 պարզ տեսակի ֆոնդեր, և մասնակիցը կարող է ընտրություն կատարել ըստ իր ռիսկի «ախորժակի»:Հիշե՛ք, որ երիտասարդ տարիքում առաջարկվում է, որպես կանոն, ընտրել բարձր ռիսկային ֆոնդը, իսկ ավելի մեծ տարիքում՝ քիչ ռիսկային:

ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ

Ֆոնդի կառավարման համար կառավարիչը ստանում է վճար: Կառավարչի հիմնական նպատակը ձեզ համար լրացուցիչ եկամտի ապահովումն է:Կենսաթոշակային ֆոնդերը կառավարում են բարձր հեղինակություն ունեցող միջազգային մասնագիտացված ընկերություններ, որոնք վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից:Մեր երկրում գործում են 2 կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ, որոնցից յուրաքանչյուրը կառավարում է 3 տեսակի կենսաթոշակային ֆոնդ`


       

ԿԱՌԱՎԱՐԵԼ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԸ

ԿԱՐՈՂ ԵՄ ԵՍ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՄ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԸ

Ձեր կուտակումները կառավարում են կենսաթոշակային ֆոնդերի պրոֆեսիոնալ կառավարիչները, որոնք այդ ոլորտում ունեն մասնագիտական գիտելիքներ, փորձառություն եւ համապատասխան տեղեկատվություն:

Դուք անուղղակիորեն մասնակցում եք կառավարմանը, քանի որ հնարավորություն ունեք ընտրելու թե՛ ֆոնդը, որտեղ կուտակվում են փողերը, թե՛ կառավարչին:
ՈՐՔԱՆ Է ՀԱՏԿԱՑՎում ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ

Ամսական կուտակելու է ձեր աշխատավարձի 10%-ը, որից 5 %-ը ձեր համար վճարելու է պետությունը,  իսկ մնացած 5%-ը հատկացվելու է Ձեր աշխատավարձից: 

500․001-1․020․000 դրամ աշխատավարձի դեպքում հաշվարկը արվում է հետևյալ կերպ՝ Ձեր աշխատավարձի 10%-ից հանվում է 32․500 դրամ և մնացորդը վճարվում է որպես կենսաթոշակային վճար։
1․020․001 դրամից ավել աշխատավարձի դեպքում կենսաթոշակային վճարը կազմում է 69․500 դրամ

Մեր Աշխատավարձի հաշվիչը  արագ և անվճար կօգնի հաշվարկել ձեր աշխատավարձից կենսաթոշակին հատկացվող գումարի մեծությունը:

ինչպես ՍՏՈՒԳԵլ կենսաթոշակային ՀԱՇԻՎըԿենսաթոշակային հաշիվը կարող եք ստուգել 3 եղանակով: Այս ամենից բացի, ամեն տարի ձեր նախընտրած եղանակով (էլեկտրոնային հասցեին կամ փոստով) դուք ստանալու եք տարեկան հաշվետվություն: Որտեղ մանրամասն նշված կլինեն թե երբ, ում կողմից եւ որքան կուտակումներ են կատարվել ձեր հաշվին, քո հաշվի մնացորդը, ֆոնդի եկամտաբերությունը, կատարված գործարքները:

Խորհուրդ ենք տալիս հաշվետվությունը ստանալ էլեկտրոնային հասցեով: Դա ավելի հարմար է, հասանելի ցանկացած ժամանակ եւ ձեզ զերծ կպահի փոստային հասցեի անճշտություններից առաջացող դժվարություններից:

ինչպես ՓՈԽԵԼ ՖՈՆԴԸ/ԿԱՌԱՎԱՐՉԻՆԴուք կարող եք ցանկացած ժամանակ փոխել ֆոնդը կամ կառավարչին.

  • Եթե նույն կառավարչի մի ֆոնդից (օրինակ՝ միջին ռիսկային) հանում եք ձեր կուտակումները և տեղափոխում մյուս ֆոնդ (օրինակ՝ բարձր ռիսկային), ապա դա կատարվում է անվճար:
  • Եթե մի կառավարչից մյուս կառավարչի մոտ եք տեղափոխվում, ապա տարեկան մեկ անգամ դա անվճար է, իսկ մնացած դեպքերում գանձվում է միջնորդավճար (փոխանցվող կուտակումների 1%-ի չափով):

Ֆոնդի/կառավարչի փոփոխության համար անհարժեշտ է ներկայացնել դիմում:
Ամեն դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս դա հաճախ չանել, իսկ անելու դեպքում հիմնվել առնվազն 5 տարվա ցուցանիշների վրա:

 Ընկերոջդ ընտրած ֆոնդի եկամտաբերությունը այս տարվա արդյունքներով 14% է, իսկ քո ֆոնդինը՝ 10%: Այս դեպքում սխալ է ֆոնդը կամ կառավարչին փոխելը: Պետք է հիշել, որ կենսաթոշակային ֆոնդերը կառավարվում են 20-30 տարի, եւ խելամիտ է, երբ որոշում ես կայացնում առնվազն վերջին 5 տարիների արդյունքների հիման վրա, իսկ այս համակարգը մեզ մոտ սկսել է աշխատել 2014 թ-ից:

Հիշե՛ք, որ ավելի ճիշտ է նայել և համեմատել եկամտաբերությունները երկարաժամկետ, քան կարճաժամկետ կտրվածքով:

Եկամտաբերություններին կարելի է հետեւել նաեւ ակտիվների կառավարիչների եւ Կենտրոնական դեպոզիտարիայի կայքերում՝

ԹՈՇԱԿԻ ՍՏԱՑՈՒՄ

ԵՐԲ ԿԱՐՈՂ Եմ ՍՏԱՆԱԼ ԹՈՇԱԿԿուտակային կենսաթոշակի մասնակիցը իր թոշակը կարող է ստանալ 63 տարեկանից: Դրա համար պետք է ներկայացնել դիմում, ինչպես ֆոնդ/ֆոնդի կառավարչի ընտրության դեպքում էր:Մինչև 63 տարեկանը թոշակը կարելի է ստանալ, եթե՝

  • 55 տարեկանում կուտակվել են բավարար միջոցներ (մոտ 20 մլն դրամ):
  • Մարդն անբուժելի հիվանդ է:
  • Ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ:
  • Վերադառնում է իր մշտական բնակության երկիր, եթե ՀՀ-ում աշխատող օտարերկրացի է:

 ԹՈՇԱԿը ստանալու ինչ ՁԵՎԵՐ կան

  • Միանվագ: Այս դեպքում ձեր կուտակումներն ամբողջությամբ և միանվագ վճարվում են ձեզ:
  • Անուիտետի ձեւով: Երբ ձեր կուտակումները փոխանցվում են ապահովագրական ընկերությանը, որը ձեզ ցմահ վճարում է թոշակ:
  • Ծրագրային վճար: Այս դեպքում ձեր կուտակումները կառավարիչը ձեզ վճարվում է կյանքի սպասվող միջին տևողության ամբողջ ընթացքում (այն հիմա 12 տարի է):

Թոշակի ստացման ձևը կախված է կուտակումների չափից, 63 -ից հետո կյանքի սպասվող միջին տեւողությունից և պետության կողմից սահմանվող հիմնական կենսաթոշակի (նպաստի) չափից (այն հիմա 16 000 դրամ է):

Այժմ պարզենք, թե որ դեպքում ինչպես եք թոշակ ստանալու. 63-ից թոշակի անցնելիս ձեր կենսաթոշակային հաշվում եղած կուտակումների մեծությունը հավասարաչափ բաժանվում է կյանքի սպասվող միջին տևողության ամիսների վրա (այն հիմա 12 տարի է) .

      1. Եթե ստացված գումարի մեծությունը փոքր է կամ հավասար հիմնական կենսաթոշակի 75%-ին, ապա ձեր կենսաթոշակը կարող եք ստանալ միանվագ, ծրագրային վճարի կամ անուիտետի Հստակ ժամկետով որոշակի պարբերականությամբ վճարվող (մարվող) հավասարաչափ գումարներ: ձևով:

       2. Եթե ստացված գումարի մեծությունը մեծ է հիմնական կենսաթոշակի 75%-ից, բայց փոքր կամ հավասար հիմնական կենսաթոշակի հնգապատիկին, ապա ձեր կենսաթոշակը ստանում եք միայն անուիտետի Հստակ ժամկետով որոշակի պարբերականությամբ վճարվող (մարվող) հավասարաչափ գումարներ: ձևով:

       3. Եթե ստացված գումարի մեծությունը մեծ է հիմնական կենսաթոշակի հնգապատիկից, ապա 

  1. կենսաթոշակը տրամադրվում է անուիտետի Հստակ ժամկետով որոշակի պարբերականությամբ վճարվող (մարվող) հավասարաչափ գումարներ: ձեվով, կամ
  2. հիմնական կենսաթոշակի հնգապատիկը տրամադրվում է անուիտետի ձեվով, իսկ հիմնական կենսաթոշակի հնգապատիկը գերազանցող մասը կարող է տրամադրվել միանվագ, ծրագրային կամ անուիտետի ձևով:

ԻՍԿ ԴՈՒք ԳԻՏԵք, ՈՐ

Կենսաթոշակային ֆոնդի Կենսաթոշակային ֆոնդը ներդրումային ֆոնդ է, որի հիմնական նպատակը մարդկանց կենսաթոշակի ապահովումն է: կառավարիչները ձեր կուտակած միջոցներով ներդրումներ են կատարել տարբեր ֆոնդերում, որտեղ առկա են այնպիսի հայտնի ընկերությունների արժեթղթեր, ինչպիսիք են.«Apple»-ը, «Google»-ը, «Microsoft»-ը, «Coca-Cola»-ն, «Nestle»-ն, «Toyota»-ն, «Volkswagen»-ը, «Honda»-ն, «Nissan»-ը, «Siemens»-ը, «Sony»-ն, «Toshiba»-ն, «Nike»-ը, «General Electric»-ը, «Philip Morris International»-ը և այլ

Եթե 1964 թ-ի հունվարի 1-ից հետո ծնված աշխատողը մինչև 2018 թ-ի հուլիսի 1-ը չմիանա կուտակայինին, ապա չի օգտվի այն հնարավորությունից, որի դեպքում պետությունը նրա օգտին ևս կկատարի կուտակային հատկացում` յուրաքանչյուր ամիս (անհատ ձեռներեցների դեպքում՝ տարեկան) 7.5%-ի չափով:Կուտակային կենսաթոշակային բաղադրիչին միանալով՝ մասնակիցը, ի լրումն պետական կենսաթոշակի կստանա նաև կուտակային կենսաթոշակ:Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու առաջին 2 տարիներին մայրերի համար կատարվելու է 8.000 դրամ կուտակային հատկացում՝ 3000 դրամ գործատուի, 5000 դրամ՝ պետության կողմից:Եթե 1996 թ. հունվարի 1-ից հետո ծնված անձն առաջին անգամ աշխատանքի է անցել 2014 թ. հուլիսի 1-ից հետո, ապա նրա փոխարեն կուտակումները մինչև 2018 թ. հուլիսի 1-ը ամբողջությամբ կկատարի պետությունը: 

 Եթե կուտակայինի մասնակիցը մահանում է, ապա նրա ամբողջ միջոցներն անցնում են ժառանգներին: Ժառանգը կարող է ստանալ այդ միջոցները նաեւ կանխիկ եղանակով: Այդ միջոցները ենթակա չեն հարկման: Դուք կարող եք ձեր կուտակումները կտակել ցանկացած մարդու:

Պետությունը երաշխավորում է ձեր կուտակումների վերադարձը՝ ճշգրտված տարեկան գնաճով: Տնտեսության մեջ գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է կամ դրամաշրջանառության գերհագեցումը դրամով, որը բերում է դրամական միավորի արժեզրկմանը, գնողունակության փոքրացմանը, հետևաբար և գների աճին:
Հարցերի դեպքում


Ձեզ կհետաքրքրի նաև
  1. Արագ և անվճար հաշվել ձեր կենաթոշակը Կենսաթոշակային հաշվիչով
  2. Ձեր աշխատավարձից որքանն է հատկացվում կենսաթոշակին
  3. Ինչպես միանամ կուտակային կենսաթոշակին
  4. Ուզում եմ խնայել գումար
  5. Ինչպես ներդնել ավանդ
Նյութից օգտվելու դեպքում հղումը  www.abcfinance.am  պարտադիր է:
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
Ամենակարդացված
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում