Անհրաժեշտ են արդյոք իմ անձնական տվյալները
Կարող եք օգտվել Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքից, առանց անձնական տեղեկություններ տրամադրելու, սակայն եթե ցանկանում եք ստեղծել ձեր էջը/գրանցվել կայքում, միջոցառումներին և/կամ որպես կամավոր միանալ Abcfinance.am թիմին, ապա պետք է լրացնեք ձեր մասին որոշ ընդհանուր բնույթի անձնական տվյալներ:
Իմ անձնական տվյալները օգտագործվելու՞ են
Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքում մուտքագրված ձեր անձնական տվյալները պաշտպանված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով և ենթակա չեն փոխանցման 3-րդ անձանց, առանց ձեր համաձայնության:
Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները, կարող են օգտագործվել ֆինանսական կրթման ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների, վիճակագրության, ինչպես նաև կայքի շարունակական կատարելագործման նպատակով՝ առանց անձնավորման:
Կայքում լրացված ձեր հաղորդակցման տվյալները (էլ. հասցե, հեռախոսահամար) օգտագործվելու են միայն այն նպատակով, ինչի համար Դուք դրանք տրամադրել եք, և ենթակա չեն փոխանցման երրորդ անձանց՝ առանց Ձեր համաձայնության:
Եթե բացահայտել եք, որ ձեր էջը օգտագործվում է այլ անձի կողմից, անմիջապես փոխեք ձեր ծածկագիրը և հայտնեք այդ մասին գրելով՝ էլ. հասցեին:
Ինչպես կարող եմ փոփոխել իմ անձնական տվյալները
Ցանկացած պահի կարող եք շտկել, փոփոխել Ձեր անձնական տվյալները:
Եթե մոռացել եք ծածկագիրը որով գրանցվել եք կայքում, ապա բացված պատուհանում սեղմում եք "մոռացե՞լ եք գաղտնաբառը" հղումը, լրացնում եք այն էլ.փոստը, որով գրանցվել եք, որից հետո Ձեր էլ. փոստին նամակ կուղարկվի հղումով, որին պետք է սեղմել՝ գաղտնաբառը փոխելու համար:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։