Հայաստանի ազգային արժույթը Տվյալ երկրի պաշտոնական վճարամիջոցն է, որը թողարկվում է տվյալ երկրի կենտրոնական/ազգային բանկի կողմից։ հայկական դրամն է։ Դրամի ISO կոդը, այսինքն` այն կոդը, որով աշխարհը ճանաչում է մեր արժույթը, AMD է, իսկ գրանշանը՝:
Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի: Դրամի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին:
Ազգային դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թ. նոյեմբերի 22-ից։ Սա էլ առիթն է ամեն տարի նոյեմբերի 22-ին դրամի տոնն ու բանկային աշխատողի օրը նշելու համար։
Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հոնիական Միլետոս քաղաքում թողարկված երկու արծաթե դիօբոլոսներն են, որոնք հայտնաբերվել են Էրեբունու պեղումների ժամանակ։
Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտել Ք.ա. III դարից սկսած։ Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան էին մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապադովկյան և այլ ծագման դրամներ:Դրամաշրջանառության պատմության մասին մանրամասն կարող եք կարդալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում։Ձեզ կհետաքրքրի նաև
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։