Վարկավորման հատուկ ծրագրերով պետությունը, Կենտրոնական բանկը և ֆինանսական կազմակերպությունները համագործակցում են, որպեսզի աջակցեն տարբեր շահառու խմբերին (ուսանողներ, երիտասարդներ, գիտնականներ, զինվորներ, պետական ծառայողներ և այլ)` ձեռք բերելու մատչելի վարկեր:
Հիմնականում ծրագրերը վերաբերում են հիփոթեքային վարկերին: Տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ հողամասի կառուցապատման դեպքում` հողամասի կառուցապատման իրավունքը: Նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ վարկերը Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: հասանելի լինեն միջին և ցածր եկամուտ ունեցողներին, և նրանք կարողանան հիփոթեքային վարկավորման միջոցով բարելավել իրենց բնակարանային պայմանները:
Կարևոր են նաև ուսումնական վարկերը, որոնց նպատակն է մատչելի վարկերի միջոցով աջակցել երիտասարդներին` ստանալու բարձրագույն կրթություն: Մյուս վարկատեսակներն ուղղված են երիտասարդների առօրյա այլ խնդիրների լուծմանը:
Վարկերի պայմանները
Աջակցումը հիմնականում կարգավորվում է վարկի Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: տոկոսադրույքի սուբսիդավորման, կանխավճարի նվազեցման և ժամկետի երկարացման միջոցով: Այնուամենայնիվ, տարբեր ծրագրեր իրենց պայմաններն ունեն, ուստի անհրաժեշտ է ծանոթանալ դրանցից յուրաքանչյուրին:
Ովքեր են վարկ տալիս
Որպես վարկատու Այն անձը, որը տրամադրում է վարկ: հանդես են գալիս բանկերը Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: և վարկային կազմակերպությունները: Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է փոխառություններ և տրամադրում վարկեր: Յուրաքանչյուր ծրագիր ունի սպասարկող վարկատու կազմակերպություն:
«Բնակարան երիտասարդներին» և «Ազգային հիփոթեքային ընկերություն» կազմակերպությունները իրականացնում են այդ վարկերի վերաֆինանսավորումը: Նրանք ոչ թե աշխատում են անմիջապես հաճախորդների հետ, այլ համագործակցում են բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ տրամադրելով նրանց ցածր տոկոսով երկարաժամկետ վարկեր: Ազգային հիփոթեքային ընկերության նպատակն է հիփոթեքային վարկերը Տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ հողամասի կառուցապատման դեպքում` հողամասի կառուցապատման իրավունքը: դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք: «Բնակարան երիտասարդներին» ծրագրի առաքելությունն է ապահովել վարկավորման նպաստավոր պայմաններ երիտասարդների համար՝ ձևավորելով բնակարանային ապահովվածության, կրթության և առօրյա այլ խնդիրների լուծմանն ուղղված` շուկայականից ցածր տոկոսադրույքով վարկավորման հնարավորություններ:Ձեզ կհետաքրքրի նաև
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։