ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ֆինանսական կրթությունը դպրոցում ծրագիրն ընդգրկել է ՀՀ դպրոցների 2/3-ը

2020 թվականի օգոստոսին մեկնարկեց «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի վերապատրաստումների երրորդ փուլը, որի արդյունքում եւս 2100 ուսուցիչներ միացան ֆինանսական կրթություն դասավանդող ուսուցիչներին։

Ֆինանսական կրթությունը ներառում է հետեւյալ յոթ թեմատիկ ոլորտները.

  1. Ընդհանուր տնտեսական հասկացություններ,
  2. Անձնական բյուջեի կառավարում,
  3. Խնայողություններ և երկարաժամկետ պլանավորում,
  4. Պարտքերի կառավարում,
  5. Ֆինանսական ծառայությունների արդյունավետ ընտրություն,
  6. Անձնական շահերի և իրավունքների պաշտպանություն,
  7. Ֆինանսական խարդախությունների և զեղծարարությունների կանխարգելում և պաշտպանություն։

Այս թեմաներին է անդրադառնում ուսումնական մշակված բովանդակությունը, ուսուցիչներին եւ աշակերտներին փոխանցվող կրթական նյութերը, որոնց մեջ ներառվում են.

  1. Ֆինանսական կրթության առարկայական չափորոշիչներ եւ ծրագրեր
  2. Մեթոդական ձեռնարկներ
  3. Ուսուցիչների վերապատրաստումների մոդուլներ եւ ծրագրեր
  4. Ուսումնաօժանդակ նյութեր, ինչպես օրինակ «Խնայողությունների խաղ», «Մաթեմատիկայի ձեռնարկ», «Բունուս կրթական հարթակի առցանց դասընթաց» եւ այլն։

   2020 թվականին վերապատրաստումները կազմակերպվում են առցանց եղանակով՝ COVID19 համավարակով պայմանավորված։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ վերապատրաստումներն այս տարի իրականացնում է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը», որն էլ ստեղծել է վերապատրաստումների առցանց հարթակ։    
      Առարկայական, ֆինանսական եւ կրթական փորձագետներից, ուսուցիչներից, հոգեբանից բաղկացած աշխատանքային խումբը մեթոդական եւ ֆինանսական դասընթացավարներին նախապես փոխանցել է առցանց դասընթացներ վարելու ունակություններ, գործիքակազմ, թարմացրել նրանց հմտությունները։
      Մեթոդական եւ ֆինանսական դասընթավարների վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած 49 առարկայական եւ 19 ֆինանսական թրեյներներն իրականացնում են ֆինանսական կրթում դասավանդող դպրոցների ուսուցիչների առցանց վերապատրաստումներ Հայաստանի բոլոր մարզերում:

      Ծրագիրը հանրակրթական դպրոցներ մուտք գործեց 2017 թվականին՝ ծրագրի փորձարկման նպատակով։ Չորս առարկաների («Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հասարակագիտություն» եւ «Հանրահաշիվ») 2-րդից 11-րդ դասարանի աշակարտները այդ առարկաներում ինտեգրված եղանակով սկսեցին ձեռք բերել ֆինանսական ունակություններ։ Փորձարկումը հաջողությամբ ավարտելուց հետո ծրագիրն ընդլայնվեց՝ ամեն տարի ընդգրկելով շուրջ 350 նոր դպրոցների 2400 ուսուցիչներ։
       Այս տարի վերապատրաստված բոլոր ուսուցիչների թիվը հասավ 7051-ի՝ ներկայացնելով ՀՀ դպրոցների շուրջ 2/3-ը։ Արդյունքում անձնական ֆինանսների կառավարման բաղադրիչն ուսումնասիրում են հանրապետության աշակերտների շուրջ 70%-ը։

      Ուսուցիչների վերապատրաստումն իրականացվում է 2 փուլերով՝ օգոստոս ամսին եւ աշնանային արձակուրդների շրջանում։ Դասվարները եւ մաթեմատիկները վերապատրաստվում են 5 օր, իսկ հասարակագետները՝ 6 օր, քանզի նրանք մեկ հավելյալ օր հատկացնում են «Խնայողությունների խաղի» մասով վերապատրաստանը։       «Խնայողությունների խաղը» ՀՀ ԿԳՄՍ նախարության հրամանով հաստատված ուսումնական նյութ է, որը 14-ից բարձր տարիքի պատանիներին եւ չափահասներին հնարավորություն է տալիս գործնականում դիտարկելու իրենց գիտելիքները, ըստ իրավիճակների կայացնելու ֆինանսական որոշումներ։ Խաղը դպրոցներում պարտադիր ուսումնական նյութ դարձավ 2019 թվականին, այդ պատճառով 2018 թվականին վերապատրաստված 266 հասարակագետներ «Խնայողությունների խաղ»-ի մասով վերապատրաստվեցին 2020 թվականին։ 2020 թվականի ավարտին «Խնայողությունների խաղ» կկարողանան անցկացնել շուրջ 900 հասարակագետներ։

      «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը մեկնարկել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներքո 2015 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցությամբ։
      Ծրագիրն ունի բազմաթիվ աջակից եւ համագործակից կազմակերպություններ, որոնցից են Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչությունը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը եւ այլն։
       Ծրագրի նպատակն է սովորողների շրջանում ձևավորել անհրաժեշտ նվազագույն ֆինանսական գիտելիք, հմտություններ և վերաբերմունք՝ խթանելով պատասխանատու ֆինանսական որոշումների կայացմանը: Արդյունքում, մեր աշակերտներն ուսումն ավարտելուց հետո կկարողանան անձնական ֆինանսների հետ կապված ինքնուրույն և արդյունավետ որոշումներ կայացնել։


խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ COVID19-ԻՆ