Դուք ունեք որևէ նպատակ, որի իրագործումը հնարավոր է որոշակի գումարի առկայության դեպքում: Օրինակ` ցանկանում եք գնել բնակարան կամ մեկնել ճանապարհորդության:
Անհրաժեշտ գումար կուտակելու համար սկսեք տնտեսել ձեր եկամտի 10%-ը: Ընդ որում` եկամուտը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ստանալուն պես, մի կողմ դրեք դրա 10%-ը:
ԵԿԱՄՈՒՏ 100% |
- |
ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ 10% |
= |
ԾԱԽՍ 90% |
Խնայելը կարևորեք նույնիսկ այն դեպքում, երբ չունեք կոնկրետ նպատակ, կամ ձեր եկամուտը լիովին բավարարում է ձեր կարիքները: Այն, առանց որի Դուք չեք կարող ապրել: Դա հնարավորություն կտա պատրաստ լինելու անսպասելի ծախսերի: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք:Տնտեսված գումարը կարող եք պահել տանը` որևէ թաքստոցում:
Այդ դեպքում այն ձեզ համար «չի աշխատում», հակառակը` կարող է գնաճի պատճառով կորցնել իր արժեքը: Իսկ եթե ձեր գումարը որպես ավանդ ներդնեք բանկում, Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: ապա կստանաք տոկոսային եկամուտ:
Ավանդ Այն գումարն է, որը ավանդատուն ներդնում է բանկում, իսկ բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը և պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով դրա դիմաց վճարել տոկոսներ: ընդունելով՝ բանկը պարտավորվում է ձեզ վերադարձնել ինչպես ավանդի գումարը, այնպես էլ պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով դրանց դիմաց վճարել տոկոսագումար (այսպես կոչված՝ տոկոս):
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ՈՒՆԻ ավանդը
Հավելյալ եկամուտ
Ձեր գումարը պահելով բանկում Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: որպես ավանդ` ձեր գումարին «ինքնուրույն աշխատելու և եկամուտ բերելու» հնարավորություն եք տալիս, քանի որ ներդրած ավանդի դիմաց ստանալու եք տոկոսային եկամուտ:
Մյուս կողմից, գումարը պաշտպանվում է գնաճից` Տնտեսության մեջ գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է կամ դրամաշրջանառության գերհագեցումը դրամով, որը բերում է դրամական միավորի արժեզրկմանը, գնողունակության փոքրացմանը, հետևաբար և գների աճին: ստացվող տոկոսագումարի հաշվին:
Հասանելիություն
Անկախ ներդրված ավանդի ժամկետից` ձեր գումարը կարող եք վերցնել բանկից ցանկացած պահի: Սակայն հիշեք, որ ժամկետից շուտ ավանդը հանելու դեպքում հնարավոր է նախապես համաձայնեցված տոկոսի փոփոխություն:
Ապահովություն
Բանկում ներդրված գումարը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը նույն բանկում ձեր ունեցած բոլոր ավանդները համարում է մեկ ավանդ: Յուրաքանչյուր բանկում ձեր ունեցած ավանդները երաշխավորված են առանձին - առանձին:
Որոնք են ավանդի տեսակները
Ավանդները լինում են ցպահանջ և ժամկետային:
Ինչ է «ավանդի պարզ տոկոսԸ» եվ «տոկոսային եկամտաբերությունԸ»
Ավանդի պարզ տոկոսադրույքի հիման վրա հաշվարկվում է ավանդի տոկոսագումարի Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ մեծությունը: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ներդրված ավանդի տարեկան եկամտաբերությունը` ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ավանդից ստացված տոկոսագումարները ներդրած ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում: ցույց է տալիս, թե որքան է ավանդի եկամտաբերությունը պարտադիր վճարները և ստացված տոկոսագումարները ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում:
Օրինակ՝
ՀՀ դրամ | Ավանդ I | Ավանդ II |
Մայր գումար | 100 000 | 100 000 |
Անվանական տոկոս | 12% | 12% |
Ժամկետ | 24 ամիս | 24 ամիս |
Տոկոսների կապիտալացում | Տարեկան | Ամսական |
Սպասարկման վճար | 1200 | 1200 |
Տոկոսային եկամտաբերություն | 11,33% | 12,01% |
Առաջին հայացքից թվում է, թե երկու ավանդներն էլ նույնն են: Իրականում II ավանդն ավելի եկամտաբեր է, քանի որ, եթե ամեն ամիս ավելացնեք տոկոսագումարն ավանդին, կստանաք լրացուցիչ եկամուտ, մինչդեռ I ավանդի դեպքում տոկոսը վճարվում է միայն տարվա վերջում: Որքան հաճախ է վճարվում տոկոսագումարը, այնքան բարձր է ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ներդրված ավանդի տարեկան եկամտաբերությունը` ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ավանդից ստացված տոկոսագումարները ներդրած ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում: Մյուս կողմից՝ որքան մեծ են ավանդի հետ կապված բանկին կատարվող այլ վճարները, այնքան փոքր է ձեր ավանդի փաստացի եկամտաբերությունը: Սակայն պետք է ուշադիր լինել և չշփոթել տարեկան տոկոսային եկամտաբերությունը տոկոսագումարների մեծության հետ: Աղյուսակից երևում է, որ առաջին հայացքից կարծես թե նման պայմաններով ավանդները իրականում տարբեր եկամտաբերություն ունեն:
ինչպես ներդնել ավանդ
Հայաստանում ավանդ Այն գումարն է, որը ավանդատուն ներդնում է բանկում, իսկ բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը և պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով դրա դիմաց վճարել տոկոսներ: հնարավոր է ներդնել բանկերում: Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: Առավել ՁԵՌՆՏՈՒ և ձեր կարիքներին համապատասխանող ավանդ ընտրելու համար ձեզ կօգնի Ֆինանսական տեղեկատուն: Այնուհետև այցելեք ձեր ընտրած բանկ՝ ձեր անձնագրով և սոցիալական քարտով՝ կնքելու ավանդային պայմանագիր: Դուք կարող եք ներդնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով ավանդ: Կարդացեք պայմանագրի հիմնական կետերը մինչև ստորագրելը:
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Մինչ ավանդ ներդնելը
Ավանդ ներդնելիս
Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված կետերը:
Ավանդ ներդնելուց հետո
Ուշադի՛ր եղեք ձեր ավանդին վերաբերող բոլոր փաստաթղթերի նկատմամբ, քաղվածքները պահեք ապահով տեղում:
Բանկը պարտավոր է առնվազն 30-օրյա պարբերականությամբ Ձեզ տրամադրել քաղվածք` Ձեր յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։