ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Վարկ

Վարկը հնարավորություն է և ոչ պարտադրանք, եթե, իհարկե, խելամիտ կառավարեք. Այն ամենատարածված ֆինանսական ծառայությունն է Հայաստանում, ընդ որում վարկ ունեցողների 44%-ը պարտք է վերցրել այնքան, որքան պետք է եղել, իսկ 2%-ը վերցրել է ավելին քան կարող էր իրեն թույլ տալ: Այստեղ կծանոթանաք վարկի տեսակներին, ձեզ ամենահարմար վարկը ընտրելու և այն մարելու կանոններին, այդքան շատ քննարկվող վարկային պատմության և  երաշխավորության մանրամասներին:

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ՝
1. Ինչ է վարկը և տեսակները
2. Որտեղից վերցնել վարկ
3. Ինչպես է որոշվում վարկ տրամադրելը
4. Երաշխավոր
5. Վարկի գինը
6. Ինչպես ընտրել ամենահարմար վարկը
7. Վաղաժամկետ մարում
8. Ձեր իրավունքները
9. Օգտակար խորհուրդներ
ԻՆՉ Է ՎԱՐԿԸ եվ տեսակները

Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով:Վարկի մայր գումարի հետ հիմնականում վճարում եք նաև տոկոսագումարներ Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ (այսպես կոչված՝ տոկոս):


Վարկը հնարավորություն է տալիս խնայողություններ չունենալու դեպքում ևս ձեռք բերելու ապրանքներ, ծառայություններ, օրինակ` ֆինանսավորել կրթությունը կամ բիզնեսը: Այն օգնում է նաև բաշխել մեծ ծախսերն ըստ որոշակի ժամանակահատվածի և պահանջում է պատասխանատու մոտեցում:Ֆինանսական աշխարհում հաճախ են խոսում լավ և վատ վարկերից: Լավ է համարվում այն վարկը, որը հետագայում հավելյալ եկամուտ է ապահովում: Այդպիսին կարող են համարվել, օրինակ՝ ուսանողական վարկերը, բիզնես վարկերը: Վարկերը կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների:

Ըստ նպատակի

Սպառողական վարկ. նպատակն է օգնել ֆիզիկական անձ սպառողին՝ ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու: Սպառողական են նաև մինչև 2 մլն դրամի չափով գյուղատնտեսական վարկերը: Սպառողական վարկերի տեսակներ են.
  • ավտովարկ, 
  • ուսումնական վարկ, 
  • «ապառիկ», որի միջոցով բանկը կամ վարկային կազմակերպությունը ձեզ օգնում է տվյալ պահին վաճառքի սրահից ձեռք բերել կենցաղային տեխնիկա, այլ սարքավորումներ, իսկ հետագայում դուք արդեն վճարում եք բանկին կամ վարկային կազմակերպությանը, 
  • վարկային գիծ/օվերդրաֆտ՝ ընթացիկ ծախսերի իրականացման համար բանկային հաշվի կամ վճարային քարտերի միջոցով տրամադրվող դրամական միջոցներ են: Տոկոսագումարները հաշվարկվում են միայն օգտագործված գումարի նկատմամբ.
Եթե վարկի գումարը 500 000 դրամ է, սակայն դուք օգտագործել եք 200 000 դրամը, ապա տոկոսը կհաշվարկվի 200 000-ի նկատմամբ, այլ ոչ   500 000-ի: Վճարումները գանձվում են անմիջապես հաշվից:
Լոմբարդային վարկ. գրավի դիմաց (ոսկու, դրամական միջոցների և այլն) անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկ է:
Հիփոթեքային վարկ. տրամադրվում է տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը, իսկ հողամասի կառուցապատման դեպքում գրավադրվում է հողամասի կառուցապատման իրավունքը: Հիփոթեքային վարկի տրամադրվում են միջինում 15 տարի ժամկետով (կարելի է հանդիպել 1-ից մինչև 30 տարով առաջարկների):
Հիփոթեքային վարկերի պարագայում գործում են վարկավորման հատուկ ծրագրեր, ինչպես օրինակ՝  «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան», «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» և այլ ծրագրեր:Եթե վճարում եք եկամտային հարկ և ցանկանում եք հիփոթեքային վարկ վերցնել, ապա բնակարանը կառուցողապատողից ձեռք բերելու դեպքում վճարած եկամտային հարկի գումարներից ձեզ կվերադարձվեն վարկի տոկոսների գումարները, մանրամասները՝ այստեղ:Գյուղատնտեսական վարկ. տրամադրվում է գյուղատնտեսական արտադրության կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով: Գյուղատնտեսական վարկը տրամադրվում է մարդկանց և կազմակերպություններին:Գյուղատնտեսական վարկի մարման գրաֆիկները սովորաբար կազմվում է հաշվի առնելով սեզոնայնությունը, վարկառուների դրամական հոսքերի առանձնահատկությունները. օրինակ՝ կարող է սահմանվել տարեկան 2 մարում,  որոնք կլինեն բերքահավաքին հաջորդող ժամանակահատվածներում:Բիզնես կամ առևտրային վարկ. տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց՝ բիզնեսի իրականացման, այդ թվում, արտադրության կազմակերպման, առևտրի, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայնման և զարգացման նպատակներով:
Ըստ ժամկետայնության
  • Կարճաժամկետ. սովորաբար մինչև 1 տարի ժամկետով, օրինակ՝ վարկային գիծ, լոմբարդային վարկ:
  • Միջնաժամկետ. սովորաբար 1-ից 3 տարի ժամկետով, օրինակ՝ ավտովարկ, գյուղատնտեսական վարկ:
  • Երկարաժամկետ. սովորաբար 3 տարի և ավելի ժամկետով, օրինակ՝ ուսանողական, հիփոթեքային վարկ:
Երկարաժամկետ վարկի դեպքում ամսական վճարները կլինեն ցածր, սակայն վարկի ընդհանուր ծախսը կավելանա, քանի որ որքան երկար է վարկի ժամկետը, այնքան ավելի մեծ է վճարվելիք տոկոսագումարը: Որքան երկար է վարկի տևողությունը, այնքան բարձր է դրա գինը: Աշխատեք, որ վարկի տևողությունը համապատասխանի վարկի նպատակին:

Կարճաժամկետ վարկերը սովորաբար նախատեսվում են կենցաղային ապրանքների ձեռքբերման համար, միջին ժամկետայնության վարկերը՝ ավտոմեքենաների, իսկ երկարաժամկետ վարկերը՝ հիմնականում անշարժ գույքի ձեռք բերման նպատակով:

Ըստ վարկի արժույթի

  • Դրամային. հայկական դրամով տրամադրվող վարկեր:
  • Արտարժութային. այլ երկրների արժույթով տրամադրվող վարկեր (ԱՄՆ դոլար, եվրո և այլն):

Առավել նպատակահարմար է վարկ վերցնել այն արժույթով, որով հաշվարկվում են Ձեր եկամուտները, քանզի արտարժույթի փոխարժեքի տատանումների պատճառով կարող է էականորեն մեծանալ վճարների փաստացի մեծությունը: 

ՈՐՏԵՂից  վերցնել վարկ   

Հայաստանում վարկեր տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները: Բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են սպառողական, գյուղատնտեսական, հիփոթեքային, բիզնես վարկեր, իսկ գրավատները` միայն գրավադրմամբ վարկեր:

ԻՆՉՊԵՍ Է որոշվում վարկ ՏՐԱՄԱԴՐԵԼը

Վարկ տրամադրելիս վարկատուն ցանկանում է համոզվել, որ դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վարկը, այսինքն՝ ունեք այդպիսի ցանկություն ու կարողություն:
Այդ ցանկությունն ու կարողությունն այլ կերպ անվանվում է վարկունակություն: Պոտենցիալ վարկառուի ունակությունն է վարկը պատշաճ կերպով և ժամանակին մարելու: Ֆինանսական կազմակերպությունները վարկունակության գնահատման համար ստուգում են  5 հանգամանք.Վարկային բնավորություն. մինչ վարկ տրամադրելը վարկատու կազմակերպությունը ցանկանում է համոզվել՝ դուք վստահելի՞ անձ եք որպես վարկառու, պատշաճ կերպով կատարե՞լ եք ձեր նախկին պարտավորությունները, թե՞ ոչ: Դա պարզելու համար վարկատու կազմակերպությունը ուսումնասիրում է ձեր վարկային պատմությունը:Կարողություն. ստուգվում են ձեր եկամուտները և ծախսերը, որքա՞ն աշխատավարձ եք ստանում, ի՞նչ այլ եկամուտներ ունեք, որքա՞ն մասը կարող է հատկացվել վարկի մարմանը:Ունեցվածք/կապիտալ. ֆինանսիստների կարծիքով՝ եթե ձեր կարողությունը (նախորդ կետում նշված) մեծ է, սակայն չունեք կապիտալ (տուն, ավտոմեքենա, անշարժ գույք և այլն), ուրեմն չեք խնայում և չեք մտածում վաղվա մասին: Կապիտալը «հետաքրքրում է» վարկունակությունը գնահատողներին, քանզի եթե մի օր  դադարեք եկամուտ ստանալ, կկարողանաք վաճառել ձեր կապիտալը, այն վերածել կանխիկ միջոցների և վճարել ձեր վարկը մինչև եկամտի նոր աղբյուրի ձեռքբերումը:Գրավ, երաշխավորություն. ապահով միջոց է, որ կկատարեք ձեր պարտավորությունը: Ձեր գրավը գումարի վերածելու միջոցով կազմակերպությունը կարող է հետ ստանալ իր գումարը: Որոշ վարկատեսակներ, օրինակ՝ ուսանողական վարկերը, տրամադրվում են ոչ թե գրավի, այլ ծնողների/խնամակալների երաշխիք/երաշխավորության հիման վրա:Այլ պայմաններ. ունենալով շատ երեխաներ, մեծահասակ ծնողներ, շատ ծախսերի պատճառով հնարավոր է չկարողանաք մարել վարկը: Վարկատու կազմակերպությունները հաշվի են առնում նաև այս և այլ հանգամանքներ, ինչպես օրինակ՝ որքանով եք կայուն. հաճա՞խ եք փոխում աշխատավայրը, բնակավայրը և այլն:

  1. ԵՐԱՇԽԱՎՈՐ

Վարկ տրամադրելիս վարկատու կազմակերպությունները վարկառուներից հաճախ պահանջում են ներկայացնել երաշխավոր կամ երաշխավորներ, որպեսզի համոզված լինեն, որ վարկը կվերադարձվի:

Երաշխավորը Երաշխավորողը այլ անձի փոխարեն պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում: հավասարապես պատասխանատու է վարկի վերադարձման  համար. եթե վարկառուն չկատարի վճարումները, երաշխավորից են պահանջելու վարկի մարումը:

Այնպես որ հարկավոր է լա՛վ մտածել, մինչև երաշխավոր դառնալը: Եթե վարկառուն վարկը չմարի, երաշխավորն է մարելու այն: Վերջինս կարող է անգամ զրկվել սեփական գույքից, իսկ վարկառուն վատ վարկային պատմություն կձևավորի: Նույնը սպասվում է նաև երաշխավորին:

ՎԱՐԿԻ գինը

Լսե՞լ եք վարկառուների շրջանում տարածված այս միտքը՝

-  Վարկ վերցրի 15%-ով, վրաս  նստեց 25%:

Սպառողական վարկերի վերաբերյալ վարկատուները հրապարակում են երկու տոկոսադրույք` «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք»: Երբ դուք վարկ եք վերցնում, ապա պարտավորվում եք վերադարձնել, ինչպես նաև վճարել դրա դիմաց որոշակի տոկոս:


Տարեկան անվանական տոկոսադրույքը, Բանկի (վարկային կազմակերպության) կողմից հայտարարվող այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են վարկի դիմաց վճարվող տոկոսագումարները: որպես կանոն, ամրագրված է լինում, սակայն երբեմն ձեզ կարող են առաջարկել նաև «լողացող» կամ փոփոխական տոկոսադրույք: Դա նշանակում է, որ տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ իջնել՝ կախված որևէ գործոնից, օրինակ` վերաֆինանսավորման տոկոսադրույքից: Բացի տոկոսավճարումից, վարկ ստանալու համար, հնարավոր է, լինեն նաև այլ ծախսեր. օրինակ` վարկի տրամադրման և սպասարկման վճարներ, գրավի գնահատման ծախսեր, ապահովագրական ծախսեր և այլն: Այլ ծախսերը մեծացնում են վարկի իրական ծախսը: Այդ իրական ծախսին կարող եք ծանոթանալ փաստացի տոկոսադրույքի միջոցով:Տարեկան փաստացի տոկոսադրույքը Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույք է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը՝ հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը: ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկում ներառվեին նաև վարկի տրամադրման և սպասարկման պարտադիր բոլոր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր, թե որքան հաճախ են վճարվում տոկոսները:

Բանկերը, վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց գովազդներում, հրապարակվող փաստաթղթերում, պայմանագրերում նշել սպառողական վարկի փաստացի տոկոսադրույքի չափը:

Կան որոշ ծախսեր, որոնք չեն ընդգրկվում տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ: Ուստի ուշադի՛ր եղեք և ճշտե՛ք վարկատու կազմակերպությունից՝ արդյոք կա՞ն այդպիսի ծախսեր, եթե կան՝ որո՞ նք են:

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ՎԱՐԿԸ     

Այս դեպքում չկան ընդհանուր խորհուրդներ, որոնք կարող են վերաբերել բոլորին, քանզի վարկի ընտրությունը սուբյեկտիվ քայլ է և կախված է ձեր վիճակից, նախընտրություններից: Սակայն կան որոշ քայլեր, որոնք ձեզ կօգնեն հնարավորինս քիչ ծախսով ընտրել արդյունավետ վարկ:Համոզվե՛ք, որ եկամուտ-ծախս հարաբերակցությամբ հարմար վարկ եք ընտրում, այսինքն՝ այդ վարկի մարման համար ավելի շատ գումար ու ջանք չեք ծախսի, քան հետագայում կստանաք դրա դիմաց արդյունք, օգուտ: Ասենք՝ 10 տարով ավտովարկ վերցնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանզի այդ մեքենան 5 տարի հետո կարող է արդեն վատ աշխատել, իսկ դուք դեռ 5 տարի պետք է վարկը մարեք:Համեմատե՛ք վարկերը ոչ միայն անվանական, այլ նաև փաստացի տոկոսադրույքներով, որպեսզի պատկերացում ունենաք նաև սպասարկման վճարների, այլ գանձումների վերաբերյալ: Ընտրե՛ք ավելի քիչ ծախսատար վարկը:Ստուգե՛ք՝ որո՞նք են այն ծախսերը, որոնք չեն ընդգրկվում տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ:Ծանոթացե՛ք գրավի/երաշխավորության պահանջներին. արդյոք համաձա՞յն եք  գրավադրել Միջոց, որով ապահովվում է գրավատուի կողմից գրավառուի նկատմամբ պարտավորությունների կատարումը: պահանջվող գույքը կամ ունե՞ք երաշխավոր:Որոշե՛ք, թե որ արժույթով եք վերցնելու վարկը (սկզբունքին ծանոթացեք վարկի տեսակները բաժնում):Ստուգե՛ք՝ հետևյալ սխեմաներից որո՞վ եք մարելու վարկը.

  • Մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկի մարման սխեմա, որի դեպքումք յուրաքանչյուր ամիս հավասարաչափ եք մարում մայր գումարը, սակայն տոկոսավճարները անհավասարաչափ են: Այս պարագայում վճարվելիք ընդհանուր գումարը հետզհետե պակասում է, աստիճանաբար ավելի քիչ տոկոսագումարներ եք վճարում:
  • Հավասարաչափ վճարումներով վարկի մարման սխեմա, որի դեպքում վարկի մարման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս կատարում եք միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսներ): Այս պարագայում դուք ավելի շատ տոկոսագումար եք վճարում, սակայն այս մեթոդն ավելի շահեկան է ծախսերի պլանավորման տեսանկյունից, քանզի ամեն ամիս միևնույն գումարն եք վճարում:
  • Վարկի մարում ժամկետի վերջում: Սա ավելի քիչ հանդիպող սխեմա է, որը ենթադրում է կամ վարկի ժամկետի ընթացքում տոկոսագումարների մարում, ապա, ժամկետի վերջում, մայր գումարի մարում (հանդիպում է ուսանողական վարկերի դեպքում), կամ և՛ տոկոսագումարների, և՛ մայր գումարի մարում ժամկետի ավարտին: Այս սխեման ձեզ հարմար կլինի, եթե նախատեսում եք մեծ եկամտի ստացում վարկի ժամկետի ավարտին:
Որոշեք, թե որ արժույթով եք վերցնելու վարկը (սկզբունքին ծանոթացեք այստեղ):Ընտրություն կատարելուց առաջ կարող եք ձեզ տրամադրված հնարավոր եղանակներով համեմատել վերոնշյալ պայմանները, ընտրել ամենահարմար տարբերակը: Դրանք են՝
  • Ֆինանսական տեղեկատույում մուտքագրելով ձեզ անհրաժեշտ վարկի տվյալները (գումարի չափ, ժամկետ, մարումների եղանակ և այլն)՝ կստանաք տարեկան փաստացի տոկոսադրույքով ամենաէժանից մինչև ամենաթանկ  տարբեր վարկերի առաջարկները:
  • Բանկերը, վարկային կազմակերպություններն իրենց առաջարկած սպառողական վարկերի և վարկային գծերի համար սպառողներին են ներկայացնում ընդհանրական թերթիկներ. 1 թերթից բաղկացած փաստաթուղթ, որը պարունակում է սպառողական վարկի տրամադրման հիմնական պայմանները՝ շուկայում առկա առաջարկները համեմատելու և արդյունավետ ընտրություն կատարելու նպատակով: դրանք վարկերի վերաբերյալ տեղեկատվությունների ամփոփ թերթիկներ են, որտեղ նշված է տրամադրվող վարկերի վերաբերյալ կարևորագույն տեղեկատվությունը՝ անվանական և փաստացի տոկոսադրույքը, գրավի/երաշխավորության պահանջը, տույժերը, տուգանքները և այլն: Այդ թերթիկները կազմված են միևնույն ձևաչափով, ուստի հեշտ կլինի տարբեր կազմակերպությունների թերթիկները միմյանց հետ համեմատելը և ձեզ համար ամենահարմար տարբերակն ընտրելը:
  • Ֆինանսական կառույցների կայքէջերում հրապարակվում են վարկերի վերաբերյալ առաջարկներ, որոնք համեմատելով՝ կարող եք որոշում կայացնել:
վաղաժամկետ մարում

Սպառողական վարկի դեպքում դուք իրավունք ունեք ժամկետից շուտ մարելու վարկը ամբողջությամբ կամ մասնակի` առանց տույժեր կամ տուգանքներ վճարելու: Երբ վարկի հերթական մարումից ավելի գումար եք ներկայացնում մարման, վարկային կազմակերպությունը կամ բանկը երբեմն դա դիտում են պարզապես որպես հերթական մարում, այլ ոչ թե նվազեցում մայր գումարից:Ուստի հարկավոր է նշել, որ նվազեցում կատարվի մայր գումարից, որպեսզի հետագայում ավելի քիչ գումարի նկատմամբ հաշվարկվեն տոկոսագումարները: 

ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ 

Սպառողական վարկերը կարգավորվում են օրենքով և կանոնակարգերով:

Ձեր իրավունքները բանկերի, վարկային կազմակերպությունների կամ գրավատների կողմից խախտվելու դեպքում անհրաժեշտ է դիմել՝

  • Ֆինանսական կառույցին՝ բանկին, վարկային կազմակերպությանը, գրավատանը: Կարող եք գրավոր դիմում ներկայացնել, որին ֆինանսական կառույցը պետք է պատասխանի 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամկետի երկարաձգման դեպում դուք լրացուցիչ կտեղեկացվեք ձեր տրամադրած հաղորդակցման միջոցով (էլ. նամակ, փոստային նամակ): Բողոք ներկայացնելու համար կարող եք նայել՝ «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» թերթիկը: 
  • Ֆինանսական կառույցի պատասխանին չհամաձայնվելու դեպքում կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որի ծառայությունները ԱՆՎՃԱՐ են, արագ և հարմարավետ
  • Կարող եք դիմել նաև դատարան, սակայն  հիշե՛ք, որ դրանից հետո չեք կարող դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Իհարկե, հրապուրիչ է, որ վարկի միջոցով հնարավոր է ապրանք գնել և դրա համար վճարել ավելի ուշ, սակայն վարկ վերցնելիս պետք չէ հապճեպ որոշումներ ընդունել, քանի որ իրականում վարկ վերցնելը կարող է ռիսկ պարունակել:

Եթե վերցրել եք բազմաթիվ վարկեր, ապա աշխատանքի կորստի կամ ֆինանսական դժվարությունների առկայության դեպքում չեք կարողանա մարել ձեր բոլոր պարտքերը, իսկ վարկի մարման համար պատասխանատու եք գրավով և ձեր անձնական գույքով: Հիշե՛ք նաև, որ ապրանքը կարող է ձեզ վրա թանկ նստել, քանի որ, վարկի սկզբնական գումարից բացի, դուք պետք է վճարեք նաև տոկոսագումարներ և այլ լրացուցիչ վճարներ:
Հետևաբար՝ վարկ վերցնելուց առաջ անհրաժեշտ է իմանալ որոշ կանոններ` ճիշտ որոշումներ կայացնելու համար:

ՄԻՆՉ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼԸ

Հստա՛կ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում վարկ վերցնել, և որքան գումար է ձեզ անհրաժեշտ:Կատարե՛ք բյուջեի (եկամուտների և ծախսերի) պլանավորում` սահմանելու այն առավելագույն գումարը, որ ամեն ամիս պատրաստ եք տրամադրել վարկի մարմանը: Ձեր ամսական բյուջեից հանե՛ք ընթացիկ ծախսերը: Չմոռանա՛ք վերցրած գումարի դիմաց վճարվելիք տոկոսների մասին: Մի՛ մոռացեք, որ ընթացիկ ծախսերին կարող են գումարվել նաև  անձնական չնախատեսված այլ ծախսեր, ինչպիսիք են, օրինակ՝ բժշկական, ավտոմեքենայի վերանորոգման և այլ ծախսերը:
 
Մինչև վարկային պայմանագրի կնքումը ֆինանսական կազմակերպությունները  տրամադրում են ձեր նախընտրած վարկի էական պայմանների անհատական թերթիկ:
Անհատական թերթիկը վերցնելուց հետո ունեք 10 օր մտածելու ժամանակ: Այս ժամանակահատվածը տրված է, որպեսզի ուսումնասիրեք ձեր նախընտրած վարկի էական պայմանների անհատական թերթիկները և կայացնեք վերջնական որոշում՝ խելամի՞տ է վերցնել այդ վարկային բեռը, թե՞ ոչ:
Պայմանագիրը կնքելուց հետո դուք ունեք մտածելու և վարկից հրաժարվելու ևս մեկ հնարավորություն: 7 օր մտածելու ժամանակը գործում է բոլոր սպառողական վարկերի պարագայում:
Մտածելու ժամանակն ամրագրված է օրենքով, և ֆինանսական կազմակերպությունը չի կարող այդ ժամանակահատվածում մերժել վարկից հրաժարվելու ձեր պահանջը:Եթե պլանավորում եք վերցնել տեխնիկայի ձեռքբերման վարկ կամ ուսման վարկ, որի գումարը 500 000 ՀՀ դրամ է, ապա պայմանագրի կնքմանը հաջորդող օրվանից սկսած 7 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն խզել ձեր վարկային պայմանագիրը, սակայն անհրաժեշտ կլինի վճարել պայմանագրում նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները: Դուք կարող եք օգտագործել այս հնարավորությունը, եթե պայմանագիրը կնքելուց հետո հասկանում եք, որ պայմանագրի պայմանները ձեռնտու չեն, վարկը մարելիս ունենալու եք ֆինանսական դժվարություններ, չեք կարողանալու ժամանակին կատարել վարկի հետ կապված բոլոր վճարները, գտել եք Ձեր կարիքը հոգալու ավելի հարմար տարբերակ և այլն։
Ստուգե՛ք, որ վարկի և տոկոսավճարների ամսական մարման մեծությունը չգերազանցի ձեր ամսական եկամտի 30-50%-ը: Եթե ամսական 100 000 դրամ եկամուտ ունեք, ապա չպետք է վերցնեք վարկ, որի ամսական մարումը 50 000 դրամից ավել է:
Իրականացրե՛ք ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՁԵԶ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ՎԱՐԿԸ կետում նշված քայլերը:Ուշադրությու՛ն դարձրեք՝ 
  • վարկի մարումների գրաֆիկին,
  • վարկային հայտի քննարկման ժամկետներին, 
  • եթե առկա է գրավի պահանջ, գրավի պայմաններին, 
  • վարկի տրամադրման եղանակին (կանխիկ, անկանխիկ),
  • վարկի տրամադրման արժույթին (դրամով, դոլարով…),
  • տոկոսավճարների հաճախականությանը. վարկի ստացման պահի՞ն, ամսական կտրվածքո՞վ, վարկի վերջում, այլ պարբերականությամբ: Օրինակ՝ եթե դուք տոկոսագումարը չվճարեիք վարկը ստանալիս, այլ ներդնեիք այդ գումարը բանկում, ապա կստանայիք որոշակի եկամուտ: 
  • վարկային պայմանագրի պայմանները խախտելու և/կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կիառվող պատժամիջոցներին: 
  • և այլն:

ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼԻՍ

Երբ արդեն հասկացել եք, թե ձեզ ինչ վարկ է անհրաժեշտ, ապա մի՛ հրապուրվեք և մի՛ վերցրեք անհրաժեշտ գումարից ավելի: Պահպանե՛ք 30-50%-ի սկզբունքը: Մինչ պայմանագրի կնքումը, ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը: Պայմանագրի կետերի չիմացությունը ձեզ չի ազատում հետևանքներից: Մասնավորապես՝ ուշադրությու՛ն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին. 
  • տարեկան փաստացի տոկոսադրույքին,
  • վարկի մարումների գրաֆիկին (տոկոսավճարների և մայր գումարների մարումների մեծությունները, դրանց հանրագումարը),
  • ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների գներին,
  • ձեր կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան կողմից կիրառվող տույժ/տուգանքներին կամ պայմանագրով նախատեսված այլ վճարներին,
  • վարկը շուտ մարելու մեթոդաբանությանը:
Հատկապես ուշադրություն դարձրեք այն կետերին, որոնց համաձայն բանկը իրավունք է ունենում միակողմանիորեն կամ հղում կատարելով այլ փաստաթղթի, փոխել պայմանագրում նշված որոշ կետեր: Այսպես՝ տոկոսադրույքը կամ այլ սակագները նշվում են ոչ թե պայմանագրում, այլ ֆինանսական կազմակերպության այլ փաստաթղթում:
Կարող եք հանդիպել այսպիսի պայմանի.  «Վարկի տոկոսադրույքը որոշվում է համաձայն վարկատու կազմակերպության սակագների» կամ «Վարկատու կազմակերպությունն իրավունք ունի փոփոխելու վարկի տոկոսադրույքը՝ ելնելով շուկայական իրավիճակից՝ համաձայն բանկի կողմից ընդունված սակագների»:
Հիշե՛ք՝ իրավունք ունեք  վարկատու կազմակերպությունից պահանջելու այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են ձեր պայմանագրի պայմանները:

Եթե ունեք այլ հարցեր, ապա տվե՛ք դրանք վարկատու կազմակերպությանը: Վերջինս կտրամադրի ձեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն:Պայմանագիրը ստորագրելուց հետո անպայման վերցրե՛ք պայմանագրի ձեր օրինակը, պահպանե՛ք այն ապահով տեղում: 

ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Օգտվե՛ք 7-օրյա մտածելու ժամանակից, որի ընթացքում կարող եք հրաժարվել ձեռք բերած սպառողական վարկից, եթե հասկացել եք՝ տվյալ վարկը ձեռնտու չէ, չի համապատասխանում ձեր ցանկություններին և ֆինանսական իրավիճակին:
 
Ցանկանում եք ժամանակից շուտ մարել վարկը, ապա մի՛ մոռացեք նշել, որ նվազեցում կատարվի մայր գումարից, այլ ոչ թե վճարումը դիտվի որպես հերթական մարում:
Կատարե՛ք վարկի գումարի վճարումները և տոկոսների մարումները առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետներին համապատասխան: Մարումները ժամկետին կատարելու դեպքում.
  • զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց,
  • կձևավորեք դրական վարկային պատմություն և կավելացնեք հետագայում վարկ վերցնելու ձեր հնարավորությունները:
Եթե վարկը մարում եք ոչ թե ձեր, այլ ուրիշ ֆինանսական կազմակերպությունում, ապա հաշվի՛ առեք, որ փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի որոշակի ժամանակահատված (մինչև երեք օր):
Հետևե՛ք, որ ձեր իրավունքները չխախտվեն, օրինակ՝ բանկը կարող է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսադրույքներն ու միջնորդավճարները, սակայն այդ մասին առնվազն 7 օրացուցային օր առաջ պետք է ծանուցի ձեզ:

Եթե ունեք բողոք կամ դժգոհություն ֆինանսական կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» թերթիկը, որը տրամադրվում է ձեզ վարկային պայմանագրի հետ:

Իսկ ինչ է տեղի ունենում, երբ ժամանակին և պատշաճ չեք մարում վարկը:

Ամենատարբեր պատճառներով հնարավոր է, որ դուք չկարողանաք մարել ձեր վարկը: Ամեն դեպքում խորհուրդ է տրվում չգրանցել ուշացումներ, սակայն եթե անվճարունակությունը կրում է ժամանակավոր բնույթ, ապա կարող եք բանակցել ֆինանսական կառույցի հետ, որը գուցե ընդառաջի ձեզ և երկարաձգի մեկ ամսվա վճարումը: Կենտրոնական բանկը չի կարող միջնորդել այս հարցում: Իմացեք ավելին՝ Ամենակարևորը վարկային պատմության մասին:

Այլ պարագաներում՝

  • Վարկի մարումը կատարվում է երաշխավորության կամ գրավի միջոցով: Այն դեպքում, երբ գրավը չի ապահովում համապատասխան գումար (օրինակ՝ գրավի առարկայի շուկայական գինը նվազել է), ապա դուք պատասխանատու եք դառնում նաև ձեր անձնական գույքով:
  • Բացի ֆինանսական հետևանքներից, դուք կրում եք նաև վատ վարկային պատմություն ձևավորելու հետևանքները: Վարկատու կազմակերպությունը ձեր մարումների ուշացման վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է ԱՔՌԱ վարկային բյուրո և Կենտրոնական բանկի վարկային ռեգիստր: 
  • Վատ վարկային պատմություն ունենալու բացասական հետևանքն այն է, որ հետագայում վարկատուները կա՛մ կարող են հրաժարվել ձեզ վարկ տրամադրելուց, կա՛մ կարող են ավելի խիստ պայմաններով վարկեր տրամադրել (բարձր տոկոսադրույք, կարճ ժամանակահատված և այլն): 
  • Լավ վարկային պատմությունը, ընդհակառակը, կհեշտացնի վարկի ստացման գործընթացը, ձեզ կարող են առաջարկել ավելի լավ պայմաններ: Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցները ներառում են տեղեկատվություն վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարիների վերաբերյալ:

ԱՔՌԱ վարկային բյուրոյից տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալը անվճար է:

Կարող եք տարին մեկ անգամ վերցնել ձեր վարկային զեկույցը և ստուգել ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը՝ դրանք շտկելու նպատակով:

Չկա որևէ վճարում, որով կարող եք բարելավել ձեր վարկային պատմությունը, կա միայն ավելի խելամիտ մոտեցում ձեր անձնական ֆինանսներին:Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Վարկավորման հատուկ ծրագրերը
  2. Ամենակարևորը վարկային պատմության մասին
  3. Ինչ անել, եթե խնդրել են երաշխավոր դառնալ
  4. Ցանկանում եմ վարկ վերցնել, ինչ անել
  5. Հաշվարկել ձեր վարկը Վարկային հաշվիչով
  6. Արագ և անվճար գտնել ձեզ ամենահարմար վարկը
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
Ամենակարդացված
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում