ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Քարտ

Խելամիտ կիրառման դեպքում վճարային քարտը ճկուն և ապահով գործիք է՝ ձեր եկամուտները և ծախսերը վերահսկելու, պետք եղած ժամանակ գնումների պատրաստ լինելու համար:
Այստեղ կծանոթանաք քարտի տեսակներին և կիրառման հմտություններին: Մենք ընդգրկել ենք կանոններ, որոնց հետևելովկխուսափեք քարտով վճարումների հետ կապված ռիսկերից: 

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ՝
1. Վճարային քարտը և տեսակները
2. Որտեղից և ինչպես վերցնել վճարային քարտ
3. PIN կոդ և գաղտնաբառ
4. Գնումներ և կանխիկացում
5. Օնլայն գնումներ
6. Ձեր իրավունքները
7. Օգտակար խորհուրդներ / անվտանգություն

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸՎճարային քարտը գործիք է, որը հնարավորություն է տալիս՝

  • ստանալու աշխատավարձ կամ այլ դրամական միջոցներ, բանկի բաժանմունքներից և բանկոմատներից կանխիկացնելու այնքան գումար, որքան անհրաժեշտ է այդ պահին, 
  • կատարելու վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների կամ ծառայությունների դիմաց` առանց մեծ քանակությամբ կանխիկ փող դրամապանակում ունենալու, 
  • բանկոմատներից կամ առցանց հարթակների միջոցով կատարելու կոմունալ և այլ տեսակի պարտադիր (տուրքերի, տուգանքների, հարկերի) վճարումներ,
  • իրականացնելու ինտերնետային առևտուր,
  • կատարելու և ստանալու քարտից քարտ փոխանցումներ
  • պարբերաբար ստանալու հաշվի քաղվածքներ և հետևելու ֆինանսական վարքագծին՝ ինչ ծախսեր եք կատարել, որոնք կարելի է կրճատել և այլն,
  • քարտի կորստի կամ վնասվելու դեպքում (հրդեհից, ջրից և այլն) խուսափելու դրամական միջոցների կորստից,
  • շահավետ պայմաններով օգտվելու նաև այլ ֆինանսական ծառայություններից և այլն:

Քարտի գործածման ողջ ընթացքում դրա սեփականատերը քարտը թողարկող բանկն է:

Վճարային քարտերը կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների.

Ըստ նպատակայնության

  • Դեբետային քարտ .  Դեբետային քարտը վճարային քարտի տեսակ է, որը նախատեսված է գործարքներ կատարելու համար քարտապանի կողմից իր հաշվի վրա մուտքագրված դրամական միջոցների սահմաններում:օգնում է առանց բանկ այցելելու կառավարել և օգտագործել ձեր բանկային հաշվին առկա սեփական միջոցները, այդ թվում՝ կանխիկացնել, գնումներ կատարել: Հիմնականում տրամադրվում է այն ժամանակ, երբ ցանկանում եք օգտագործել ձեր աշխատավարձը կամ այլ սեփական միջոցները, որոնք մուտքագրվել են ձեր բանկային հաշվին:
  • Վարկային քարտ Վճարային քարտի տեսակ է, որը նախատեսված է վճարային քարտեր թողարկող ֆինանսական կազմակերպության կողմից քարտապանի հաշվին վարկի ձևով տրամադրված գումարի սահմաններում քարտապանի կողմից գործառնություններ իրականացնելու համար` վարկային պայմանագրի պայմանների համաձայն: (նաև կրեդիտային քարտ). նախատեսված է բանկի կողմից ձեզ վարկի ձևով տրամադրված դրամական միջոցները օգտագործելու՝ կանխիկացնելու, առևտուր կատարելու կամ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու նպատակով: 

  • Հաշվարկային քարտ. միավորում է դեբետային և կրեդիտային քարտերի հատկանիշները: Օրինակ՝ դեբետային քարտով հնարավորություն է ընձեռվում նաև ստանալ վարկային գիծ (օվերդրաֆտ): 

Հաշվի՛ առեք, որ մեզանում հաճախ խառն են օգտագործվում վերոնշյալ քարտերի անվանումները, ուստի պետք է ուշադիր լինել վճարային քարտերի մասին հարցումներ կատարելու ժամանակ: Կրեդիտային քարտ ասելով հասկանում են այդ թվում և հաշվարկային քարտը: Հաճախ վճարային քարտի համար օգտագործվում է «պլաստիկ քարտ» անվանումը:Ըստ օգտագործման տեխնոլոգիայի

  • Չիպային քարտ. այս քարտի հիմքում միկրոսխեմա է, որը թույլ է տալիս գրառել ավելի շատ տեղեկատվություն, քան մագնիսական ժապավենի վրա: Տեղեկատվության տեսակները բազմաթիվ են, օրինակ՝ չիպի վրա միաժամանակ կարող է գրառվել տեղեկատվություն ձեր սոցիալական կարգավիճակի, ապահովագրական ծառայությունից օգտվելու իրավասության և անձին վերաբերող մի շարք այլ տվյալնեի մասին: Սա առաջատար տեխնոլոգիայով քարտ է, որը կեղծելու և ապօրինի օգտագործելուց խուսափելու առումով ավելի անվտանգ է, քանի որ ավելի պաշտպանված է, քան մագնիսական ժապավենով քարտը: Արդյունքում՝ ներկայումս բանկերն իրենց հաճախորդներին հիմնականում տրամադրում են չիպային և մագնիսական ժապավենով համատեղ հիբրիդ քարտեր: 
  • Մագնիսական քարտ. պատված է մագնիսական ժապավենով, և տեղեկատվությունը գրանցվում է մագնիսական եղանակով: 
  • Հիբրիդային քարտ. նախորդ երկուսի միավորումն է, երբ քարտի վրա առկա է և՛ միկրոսխեմա, և՛ մագնիսական ժապավեն։

Ըստ վճարային համակարգիՀայաստանում լայնորեն շրջանառվում է ինչպես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտը, որը կիրառելի է միայն Հայաստանի տարածքում, այնպես էլ միջազգային «ՄաստերՔարտ» (MasterCard), «Վիզա» (Visa), «Ամերիքան Էքսպրեսս» (American Express) քարտերը, որոնք կարող եք օգտագործել արտասահմանում, ինչպես նաև արտասահմանյան կայքերից գնումներ կատարելիս:
ՀՀ տարածքում շրջանառվող վերոնշյալ վճարային քարտերը թողարկվում և սպասարկվում են ՀՀ բանկերի կողմից:

Ըստ ֆիզիկական առկայությանԵթե քարտն օգտագործելու եք միայն էլեկտրոնային գնումների համար, ապա կարող եք ձեռք բերել վիրտուալ քարտ, Առանց ֆիզիկական առկայության քարտ է, որը հնարավորություն է տալիս կատարել դրամական փոխանցումներ, վճարումներ և ինտերնետային գնումներ որի դեպքում դուք ստանում եք առցանց հաշիվ ու քարտային տվյալներ, գրանցում եք դրանք առցանց հարթակում և կատարում գնումներ:
Քարտի այլ տեսակներՎճարային քարտերի շուկայում կարող եք հանդիպել նաև «Կանխավճարային նվեր քարտերի», «Ուսանողական քարտերի» և այլ տարատեսակների, որոնք հիմնականում աշխատում են դեբետային քարտերի սկզբունքով: 

ՈՐՏԵՂԻՑ եվ ԻՆՉՊԵՍ ՎԵՐՑՆԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ
ՀՀ տարածքում վճարային քարտեր թողարկում և տրամադրում են ՀՀ տարածքում գործող բանկերը: 14 տարեկանից սկսած՝ հնարավոր է ձեռք բերել վճարային քարտեր, իսկ ավելի փոքր տարիքի երեխաների համար ծնողները կարող են բանկից պատվիրել իրենց քարտային հաշվին կցված քարտեր՝ ընտանիքի բոլոր անդամների անուններով:  Վճարային քարտ ստանալու համար պետք է նախապես որոշել ձեր կարիքները, գտնել ձեզ հարմար վճարային քարտը, որի մասին մանրամասներ կարող եք կարդալ այս նյութի Օգտակար խորհուրդներ բաժնում, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն ցանկացած բանկից՝ մատնանշելով ձեր նախասիրությունները կամ նախապատվության շրջանակները: Հետո այցելեք բանկ և պայմանագիր կնքեք բանկի հետ:

Այս ծառայությունից օգտվելը կարող է ենթադրել մի քանի տեսակ վճարների առկայություն՝

  • քարտի թողարկման/տրամադրման վճար,
  • տարեկան սպասարկման վճար:

Որոշ իրավիճակներում հնարավոր են այլ վճարներ ևս՝

  • հաշվի շարժի դեպքում հաղորդագրության (SMS) ծառայության,
  • հավելյալ/կից քարտի պահանջի,
  • կարճ ժամկետում քարտի տրամադրման,
  • քարտի կորստի, գողության, վնասման, PIN կոդի մոռացության դեպքում քարտի վերաթողարկման,
  • այլ բանկերի բանկոմատներից կանխիկացման,
  • քարտի արգելափակման,
  • քարտի ապաարգելափակման և այլ ծախսեր:

PIN ԿՈԴ ԵՎ ԳԱՂՏՆԱԲԱՌPIN կոդը վճարային քարտի անվտանգության և նույնականացման գործիք է, որն անհրաժեշտ է բանկոմատից և POS տերմինալից գումար կանխիկացնելու, իսկ չիպային քարտերի դեպքում՝ նաև POS տերմինալով վճարումներ կատարելու ժամանակ:
Ձեր քարտային հաշվում առկա միջոցները երրորդ անձանց կողմից օգտագործելու հավանականությունը բացառելու համար պետք է ՈՉ ՈՔԻ չասել, չտրամադրել PIN կոդը, որը, ի դեպ, չգիտեն անգամ բանկի աշխատակիցները:Քարտային պայմանագիրը կնքելիս ձեզ խնդրում են ընտրել գաղտնաբառ, որը բանկը կարող է ձեզ հարցնել հեռահար սպասարկման ժամանակ՝ ձեզ նույնականացնելու համար: Հնարավոր է նաև՝ այն պահանջվի քարտային գործարքներ կատարելիս որոշ կայքերում գրանցվելու ժամանակ:
Ոչ ոքի մի՛ հայտնեք ձեր բանկային գաղտնաբառը՝ բացառությամբ բանկի աշխատակցի, ով անվտանգ հեռախոսազրույցի ժամանակ, նույնականացնում է ձեզ՝ գործարք կատարելու, և անվտանգ կայքերում քարտի տվյալները մուտքագրելու համար:

ԳՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՆԽԻԿԱՑՈՒՄՎճարային քարտերով այս տեսակի գործառնություններ կարելի է իրականացնել POS տերմինալների, բանկոմատների ու համակարգիչների միջոցով: Դիտարկենք առաջին երկուսը այս բաժնում: POS տերմինալները հնարավորություն են տալիս առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարելու, ինչպես նաև բանկերում դրամ կանխիկացնելու:Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ սպասարկման կետերում, որտեղ առկա է ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (պատկերանշանը/լոգոն) oրինակ` Visa կամ MasterCard: Պատկերանշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ այլ սպասարկման կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ:

  • Քարտով վճարում կատարելիս միշտ պահե՛ք քարտը Ձեր տեսադաշտում: 
  • Մինչև PIN-կոդը հավաքելը ստուգե՛ք, որ գումարը ճիշտ լինի:
  • Ստուգե՛ք նաև անդորրագրի վրա նշված գումարի չափը: 
  • Պահպանե՛ք անդորրագիրը, համեմատե՛ք քարտի ամսական քաղվածքի հետ (մանրամասները՝ Քաղվածք բաժնում)
Դուք կարող եք նաև հրաժարվել գնումից, եթե, օրինակ գումարը, սխալ է նշված: Այս դեպքում պահանջե՛ք, որ ձեր վճարումը չեղյալ համարեն և ձեզ տրամադրեն գործարքը չեղյալ համարելու անդորրագիր:

POS տերմինալի  միջոցով կարող եք գնումներ կատարել նաև առանց քարտը սպասարկողին փոխանցելու և PIN կոդ հավաքելու՝ պարզապես ինքներդ քարտը POS տերմինալին մոտեցնելով: Այդ տեխնոլոգիան անվանվում է PayWave (Visa-ի քարտերի համար) և PayPass (MasterCard-ի քարտերի համար): Սովորաբար կիրառվում է գումարային սահմանաչափ, օրինակ՝ 10 000 դրամ, որից ցածր արժեքով գնումների համար կարող եք պարզապես մոտեցնել քարտը այն POS տերմինալներին, որոնց վրա կա նշանը:paywaveԱյս պարագայում ևս պետք է լինել զգոն, որպեսզի ձեր քարտից առանց ձեր իմացության չկատարվեն գործարքներ:Բանկոմատները՝ ավտոմատ գանձման մեքենաները, հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնելու գումարներ, կատարելու քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալու քարտային հաշվի մնացորդը, ստանալու քարտային հաշվի քաղվածք և կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։

Բանկոմատից օգտվելու համար պետք է ունենաք քարտ և հիշեք քարտի PIN կոդը` բանկոմատում այն մուտքագրելու համար:Բանկոմատից օգտվելիս կատարե՛ք հետևյալ քայլերն ու պահպանե՛ք անվտանգության հետևյալ կանոնները՝

  • Ստուգե՛ք՝ արդյոք բանկոմատի կողքին նշվա՞ծ է Ձեր քարտի պատկերանշանը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…):
  • Քարտը տեղադրե՛ք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերև, այնուհետև հավաքե՛ք քարտի PIN կոդը, կարող եք նաև փոխել բանկոմատի լեզուն և շարունակել գործողությունները: 
  • PIN կոդը մուտքագրելիս զգուշացե՛ք, որ այլ մարդիկ չտեսնեն: Եթե բանկոմատի ստեղնաշարի վրա չկա պաշտպանական հարմարանք, ապա ինքնե՛րդ ձեռքով ծածկեք ստեղնաշարը, որպեսզի բացառեք զեղծարարների կողմից տեղադրված տեսախցիկներով կամ կողքից հետևողների պատճառով գումար կորցնելու վտանգը:
  • 3 անգամ PIN կոդը սխալ հավաքելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն` չվերադարձնել: Այսպիսի դեպքերում հարկավոր է դիմել Ձեր  բանկին կամ բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով, որպեսզի արգելափակեք քարտը՝ այլ անձանց կողմից գործարքներ կատարելու հետևանքով վնասներ կրելու հավանականությունը նվազեցնելու նպատակով: 
  • Մի՛ օգտվեք բանկոմատից, եթե նկատում եք, որ անսարք է  կամ բանկոմատի և էկրանի վրա բացակայում են բանկի, միջազգային համակարգերի պատկերանշանները, ինչպես նաև այն դեպքում, երբ բանկոմատի ստեղնաշարին առկա է հավելյալ ծածկույթ, քարտը մուտք անելու տեղում՝ հավելյալ մասեր և կասկածներ հարուցող լրացուցիչ այլ պարագաներ, որոնք, ըստ ձեզ, կարող են լինել կեղծ: 
  • Աշխատեք հնարավորինս արագ կատարել  բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ համարվել, կամ բանկոմատը կարող է քարտը դուրս մղել և երկար ժամանակ որոշակի գործողություններ չանելու դեպքում նաև «կուլ տալ»՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցնել գումարը, քարտը, ցանկության դեպքում՝ նաև անդորրագիրը: Բանկոմատից կարող եք կանխիկացնել միայն ՀՀ թղթադրամ (կանխիկացման նվազագույն գումարը 1000 դրամ է):
  • Մի՛ հաշվեք գումարը այլ մարդկանց ներկայությամբ, ինչը կարող է մեծացնել գողության հավանականությունը: 

Այլ բանկի բանկոմատից գումարի կանխիկացման դեպքում բանկը հիմնականում գանձում է միջնորդավճարներ:Մոտակայքում ձեր բանկի բանկոմատ գտնելու համար այցելե՛ք ձեր բանկի կայք, զանգահարե՛ք ձեր բանկ կամ փնտրե՛ք մոտակա բանկոմատները տեղեկատվական կայքերում ու բջջային հավելվածներում։

ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԱռցանց առևտուրն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝ հնարավորություն է տալիս.

  • Հեշտությամբ գտնելու ձեզ հետաքրքրող ապրանքները, ինչպես նաև խմբավորելու դրանք՝ ըստ ապրանքանշանի, գնի, ֆիզիկական հատկանիշ (գույն, չափ) և այլն։
  • Համեմատելու տարբեր ապրանքների ու տարբեր խանութների առաջարկները` առանց տնից դուրս գալու։
  • Գնումներ կատարելու ցանկացած ժամանակ` օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։
  • Չմտածելու մեծածավալ գնումները տուն հասցնելու մասին, քանի որ առցանց խանութներն առաջարկում են նաև առաքում։
  • Ծանոթանալու ապրանքի մանրամասն նկարագրությանը, օգտագործման հրահանգներին և դրա վերաբերյալ այլ տեղեկություններին։
  • Ծանոթանալու ապրանքն արդեն ձեռք բերած սպառողների կարծիքներին և ապրանքի մասին նրանց գնահատականներին կամ խորհուրդներին։ 

Առցանց առևտուրը պարունակում է նաև ռիսկեր, որոնց առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է հետևել այս քայլերին՝

  • Համացանցի միջոցով գնումները կատարեք դրանց համար առանձնացված քարտով, որի վրա աշխատեք պահել այնքան գումար, որքան որ հարկավոր է ձեզ առևտուր կատարելու համար: Խուսափե՛ք այդ քարտերի վրա խոշոր գումարներ պահելուց, հնարավորության դեպքում օգտագործե՛ք քարտեր՝ առանց  վարկային գծի հնարավորություն: 
    Credit Card_Security
  • Ընտրե՛ք ապահով կայքեր, որոնք սկվում են https:// գրառումով, «կողպեքի» նշանով են, հասցեի կանաչ գրառումով և ապահովության այլ նշաններով։
  • Միջազգային կայքերից օգտվելիս ճշտե՛ք, որ կայքերը լինեն հավաստագրված, ստուգված կամ ճանաչված, օրինակ` «Verified by VISA», «MasterCard Secure Code» և այլն:
  • Կարդացե՛ք նախկին օգտատերերի գրառումները, գտնվելու վայրի հասցեի առկայության դեպքում ստուգե՛ք, օրինակ` Google Maps ծրագրով՝ արդյոք նման հասցե իրոք գոյություն ունի, և ինչ է գտնվում այդ հասցեում։ 

  • Անվտագության հնարավորություն է տալիս նաև 3D secure համակարգը, որի դեպքում գործարքը շարունակելու համար դուք նույնականացվում եք ձեր բանկի կողմից. քարտային հաշիվ բացելիս բանկին հայտնում եք հեռախոսահամար, որին հաղորդագրություն (SMS)/էլ. նամակ եք ստանում գնում կատարելիս: Հաղորդագրությունը/նամակը պարունակում է մեկանգամյա գաղտնաբառ, որն անհրաժեշտ է մուտքագրել  գործարքի կատարման կայքում՝ գործարքն ավարտին հասցնելու նպատակով: 
  • Կայքերում ձեզ համար մուտքի գաղտնաբառ ընտրելիս և ձեր քարտը գրանցելիս ընտրե՛ք ավելի բարդ գաղտնաբառեր. ներառե՛ք մեծատառ, թվեր, նշաններ: Մի՛ եղեք կանխատեսելի՝ գրելով հեշտ գուշակվող տեղեկատվություն. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, password բառը, Aa1234567 և այլն: 
  • Մանրամասն ծանոթացեք վաճառողի սահմանած բողոքների քննման կանոններին, քանզի մեծ է ռիսկը, որ առաքված ապրանքը կարող է չհամապատասխանել համացանցում դրա նկարագրությանը։
  • Ուշադի՛ր եղեք վճարումից առաջ. ճշտե՛ք ապրանքի վերջնական գինը, որը ներառում է միջնորդավճարները, առաքման գումարը, հարկերը և այլ լրացուցիչ ծախսեր:
  • Մի՛ տեղադրեք քարտի լուսանկարը հանրորեն հասանելի որևէ վայրում, օրինակ` սոցիալական ցանցերում։
  • Համակարգիչը զերծ պահեք համակարգչային «վիրուսներից» և վտանգավոր ծրագրերից։ Մի՛ այցելեք կասկածելի կայքեր, պարբերաբար թարմացրե՛ք հակավիրուսային համակարգը: 
  • Մի՛ տրվեք «չափազանց լավ» առաջարկներին՝

- Գնե՛ք այս ժամացույցը՝ վճարելով միայն առաքման համար:
- 30 տարեկանների համար անվճար ճամփորդություն դեպի Իտալիա ...Այսպիսի հայտարարությունները հիմնականում նպատակ ունեն ձեզնից կորզելու անձնական տեղեկություններ՝ դրանք օգտագործել զեղծարարական կամ խարդախության նպատակներով:Իմացեք նաև՝ Ինչու կատարել գնումներ ինտերնետով:
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸՎճարային քարտերը կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով և այս կարգով:Ձեր իրավունքները բանկերի կողմից խախտվելու դեպքում անհրաժեշտ է դիմել՝

  • Բանկին: Կարող եք գրել դիմում, որին բանկը պետք է պատասխանի 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամկետի երկարաձգման դեպում դուք  լրացուցիչ կտեղեկացվեք ձեր տրամադրած հողորդակցման միջոցով (էլ. նամակ, փոստային նամակ): Բողոք ներկայացնելու համար կարող եք օգտվել՝ «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» թերթիկից: 
  • Բանկի պատասխանին չհամաձայնվելու դեպքում կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որի ծառայությունները ԱՆՎՃԱՐ են, արագ և հարմարավետ: Հաշտարարին կարող եք դիմել գույքային պահանջների դեպքում, այսինքն՝ եթե կրել եք գույքային/դրամական վնաս: Այս դեպքում կարևոր է նաև, որ գումարային պահանջը չգերազանցի 10 միլիոն դրամը և ունենա մեկ տարուց քիչ վաղեմություն:
  • Կարող եք դիմել նաև դատարան, սակայն հիշե՛ք, որ դատարանից հետո չեք կարող դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ՄԻՆՉ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸԻնքներդ  որոշեք, թե ինչի համար եք ցանկանում ձեռք բերել վճարային քարտը, և ինչ տեսակի քարտ է ձեզ անհրաժեշտ.

  • Եթե այդ քարտով նախատեսում եք ստանալ աշխատավարձ ՀՀ տարածքում և հայաստանյան գործատուի կողմից, ինչպես նաև գումար կանխիկացնել կամ գնումներ կատարել բացառապես վաճառքի հայկական կետերում, ապա ԱՌՔԱ քարտը կարող է լինել ձեզ համար ամենաշահավետ տարբերակը: 
  • Եթե այդ քարտով ստանալու եք աշխատավարձ, սակայն ձեզ անհրաժեշտ է նաև վարկային գիծ ձեռք բերել, ինչպես նաև օգտագործել արտասահմանում, ապա պետք է դիտարկեք  Mastercard-ի,  VISA-ի և միջազգային այլ հաշվարկային քարտի տարբերակները: 
Վճարային քարտերը համեմատելու և ամենահարմար տարբերակն ընտրելու համար կարող եք օգտվել ձեզ առաջարկվող տեղեկատվության միջոցներից. 
  • Ֆինանսական տեղեկատույում մուտքագրելով ձեզ անհրաժեշտ վճարային քարտի տվյալները (քարտի տեսակը, արժույթը, համակարգը և այլն)՝ կստանաք այժմ առկա քարտերի առաջարկները, կկարողանաք հեշտորեն համեմատել և ընտրել ամենահարմար տարբերակը:
  • Բանկերն իրենց կայքէջերում հրապարակում են վճարային քարտերի առաջարկների վերաբերյալ տեղեկատվություն, որոնք համեմատելով՝ կարող եք որոշում կայացնել:

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԻՍՈւշադի՛ր լրացրեք ձեր տվյալները, օրինակ՝ արդյոք ցանկանու՞մ եք հաշվի քաղվածքները ստանալ էլ. նամակի տեսքով (այս տարբերակն ընտրելիս ստուգե՛ք, որ էլ. հասցեն ճիշտ լրացված լինի) կամ առձեռն՝ բանկի տարածքում ինքնուրույն ստանալու միջոցով: Այս տարբերակն ընտրելու դեպքում իմացե՛ք, որ մինչև դուք չներկայանաք բանկ և չպահանջեք ձեր քաղվածքը, բանկը պարտավոր չէ ձեզ այն տրամադրել այլ եղանակով: Մեծանում է հավանականությունը, որ եթե չվերցնեք ձեր քաղվածքը և չստուգեք ձեր կողմից կատարված գործարքները, ապա զեղծարարություն տեղի ունենալու դեպքում չեք կարողանա բողոքարկել, քանզի կլինեք անտեղյակ): Մինչ պայմանագրի կնքումը, ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը: Պայմանագրի կետերի չիմացությունը ձեզ չի ազատում հետևանքներից: Մասնավորապես ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին`

  • քարտի տեսակին և նկարագրությանը,
  • պարտադիր վճարներին,
  • վավերականության ժամկետին,
  • որքա՞ն է մեկանգամյա կանխիկացման գումարի առավելագույն չափը,
  • առավելագույնը քանի անգամ է հնարավոր գումար կանխիկացնել մեկ օրում,
  • արդյոք հնարավո՞ր է ձեռք բերել վարկային գիծ կամ օվերդրաֆտ,
  • արդյոք հնարավո՞ր է համացանցի միջոցով առևտուր կատարել,
  • որո՞նք են ձեր իրավասությունները,
  • ի՞նչ գործողությունների դեպքում ինչպիսի պատասխանատվություն եք կրում,
  • պատասխանատվության ի՞նչ միջոցներ են նախատեսված, և ի՞նչ հետևանքներ դրանք կարող են ունենալ ձեզ համար: 

Հիշե՛ք՝ դուք իրավունք ունեք բանկից պահանջելու այն փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվում են ձեր պայմանագրի պայմանները:Ակտիվացրե՛ք քարտային հաշվում գումարի շարժի դեպքում հաղորդագրության (SMS) միջոցով տեղեկացում ստանալու ծառայությունը. դուք ինքներդ եք որոշում գումարի այն սահմանաչափը, որը գերազանցող գործարքի դեպքում կստանանք հաղորդագրություն (SMS)՝

  • Մուտք հաշվին XXX դրամ, գումարի աղբյուրը, ժամանակը: Մնացորդ XXX դրամ: 
  • ATM կանխիկացում XXX դրամ, ժամանակը: Մնացորդ XXX դրամ:
  • Գնում XXX դրամ: Վաճառքի կետը, ժամանակը: Մնացորդ XXX դրամ: 

Այս ծառայությամբ կվերահսկեք ձեր գործարքները, կբացառեք առանց ձեր իմացության գործարքների իրականացումը:Պայմանագիրը ստորագրելիս ձեզ հնարավորություն է տրվում ընտրելու քարտային հաշվի քաղվածքի ստացման եղանակը: Ընտրե՛ք քաղվածքները նամակով կամ էլ. փոստով ստանալու հնարավորությունը, որպեսզի կարողանաք վերահսկել ձեր գումարի շարժը: Որոշ առաջարկների պարագայում ձեզ հնարավորություն է տրվում, որ ինքներդ ընտրեք ձեր քարտի համար սահմանաչափեր, թե, օրինակ՝ առավելագույնը որքան գումարի գործարք կարող եք իրականացնել ձեր քարտային հաշվով: Եթե ունեք այլ հարցեր, ապա դիմե՛ք բանկին, նախքան պայմանագիրը կնքելը: Վերջինս կտրամադրի ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն:Պայմանագիրը ստորագրելուց հետո անպայման վերցրե՛ք պայմանագրի ձեր օրինակը, պահպանե՛ք այն ապահով տեղում:

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻՍՎճարային քարտը նույնքան կարևոր է և նույնքան գաղտնի տվյալներ է պարունակում, որքան, օրինակ, ձեր անձնագիրը, ուստի պետք է կանխել դրանց կորզման ռիսկերը և հետևել անվտանգության հետևյալ կանոններին՝

  • Պարբերաբար ստուգե՛ք ձեր հաշվի քաղվածքը, համեմատե՛ք ունեցած անդորրագրերի տվյալների հետ: Սխալներ հայտնաբերելու դեպքում դիմե՛ք բանկին: 
  • Միշտ ձեր տեսադաշտում պահեք վճարային քարտը: Հիշե՛ք, որ ֆինանսական խարդախության համար ձեր քարտը ֆիզիկապես ունենալն արդեն բավարար է, ուստի այն չպետք է հայտնվի ուրիշների ձեռքում: Անգամ եթե, օրինակ, մատուցողն ասում է, որ POS տերմինալը հեռվում է, չի կարող մոտեցնել, նրա հետ մոտեցե՛ք POS տերմինալին և հսկե՛ք գործարքի իրականացման ողջ ընթացքը:  
     
  • Մի՛ գրանցեք քարտի հետ կապված տվյալները կասկած հարուցող վայրերում, կայքերում, ձևաթղթերում: Մանավանդ PIN կոդը ոչ ոք չպետք է իմանա՝ բացի ձեզնից:
     
  • Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես դիմեք բանկին, արգելափակեք այն, որպեսզի բացառեք այլ անձանց կողմից ձեր գումարների օգտագործումը: Քարտը գտնելու դեպքում կարող եք ապաարգելափակել քարտը, որը կարող է լինել վճարովի: Մնացած դեպքերում պետք է քարտը պետք է վերաթողարկվի, ինչը հիմնականում վճարովի ծառայություն է: 
  • Քարտով վճարումներ կատարելիս նախապես ճշտեք, որ անհրաժեշտ գումարի չափով միջոցներ ունեք, այլապես հաշվին կձևավորեք բացասական մնացորդ: Հատկապես ուշադիր եղեք արտարժույթով գործարքներ կատարելիս. մինչև բանկի կողմից գործարքը ձևակերպելը, կարող է արտարժույթի փոխարժեքի տատանում տեղի ունենալ: Ապահովության համար ցանկալի է լրացուցիչ գումար թողնել հաշվին՝ այդ ռիսկը բացառելու համար:


Եղե՛ք վճարային քարտի ընձեռած հնարավորություններն անվտանգ օգտագործող սպառողներ:Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ուզում եմ վճարային քարտ ունենալ
  2. Ինչու բացել բանկային հաշիվ
  3. Ինչ օգուտներ ունի էլեկտրոնային փողը
  4. Անվտանգ և շահավետ ինտերնետային գնումներ 
  5. Արագ և անվճար գտեք ձեզ ամենահարմար վճարային քարտը
  6. Ֆինանսական փորձանք. ինչպես հեռու մնալ
  7. 12 կանոն ինտերնետում բանկային քարտից անվտանգ օգտվելու համար

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
Ամենակարդացված
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում