


Հուլիսի 24-ին կայացել է ՀՀ-ում Ֆինանսական կրթման ծրագրի (ՖԿԾ) մշակման և իրագործման հանձնաժողովի 28-րդ նիստը, որը նախագահում էր Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը: Նիստին ներկա էին գործընկեր նախարարությունների ներկայացուցիչներ, ֆինանսական համակարգի գործընկերներ և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Մարտի 27-ին կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 27-րդ նիստը:

Դեկտեմբերի 18-ին կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստը:
Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի նախագահ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:


Մայիսի 2-ին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Brain Ring» անվանումը կրող ամենամյա խաղ-մրցույթը՝ նվիրված տնտեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը:

Ապրիլի 11-ին տեղի ունեցավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի (Ծրագիր) մշակման և իրագործման հանձնաժողովի 24-րդ նիստը:
Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:

ՀՀ դրամի 30-ամյակի շրջանակում 4 սահմանամերձ գյուղերի 120 բնակիչների շրջանում իրականացվում է ֆինանսական բարեկեցության բարձրացմանն ուղղված «Դրամ 30-30» նախագիծը:
Փորձարարական նախագծի նպատակն է բացահայտել, թե որն է գյուղաբնակների ֆինանսական բարեկեցության հասնելու արդյունավետ ուղին՝ նրանց ընձեռելով բանկային թվային ծառայություններից օգտվելու հնարավորություն և փոխանցելով անձնական ֆինանսները կառավարելու հմտություններ:

ՀՀ Կենտրոնական բանկում տեղի ունեցավ Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 23-րդ և 2023 թվականի եզրափակիչ նիստը։ Նիստին ամփոփվեցին տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, որոնք ուղղվել են բնակչության ֆինանսական զորակցմանը և վերջինիս միջոցով նրանց ֆինանսական բարեկեցության աճին։

Վերջերս սոցիալական կայքերում տարածում են գտել ներդրումային խարդախությունները, որոնք, ներկայացնելով գայթակղիչ առաջարկներ, փորձում են անհատներին ներգրավել կեղծ ներդրումային նախագծերում և հափշտակել վերջիններիս գումարները:


ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։