Խուսափեք կանխիկի օգտագործումից՝
Ինչու՝ ապացուցված է՝ կանխիկ դրամի վրա կուտակվում են բակտերիաներ․որքան այն հին է այնքան շատ բակտերիաներ է պարունակում, որոնց միջոցով էլ կարող է տարածվել համաճարակը։
Ինչպես՝ գնման/առաքման դիմաց վճարեք անհպում և առցանց վճարային գործիքների միջոցով (քարտ, բջջային հավելված, մոբայլ բենքինգ)։ Օր օրի ընդլայնվում է Հայաստանում խանութների, սննդի կետերի ցանկը, որոնք տալիս են նման հնարավորություն։
Կատարեք գործարքներն անկանխիկԻնչու՝ կկարողանաք խուսափել այլ մարդկանց հետ շփումից, խնայել ժամանակը կատարել արագ, հեշտ և ապահով գնումներ/գործարքներ։
Ինչպես՝
Իսկ դուք գիտե՞ք․
Հայաստանի բնակչության ընդհամենը 20%-ն ունի վճարային քարտ, իսկ վճարումները առցանց իրականացնում է միայն 5%-ը (ԿԲ՝ «ՖԿՀ 2019» արդյունքներ):
Զգուշացեք խարդախություններից
Ինչու՝ սովորաբար նման իրավիճակում կտրուկ աճում են օնլայն հարթակում խարդախությունները՝ օրինակ ֆիշինգը սոցիալական կայքերի, էլեկտրոնային հասցեի, կեղծ կայքերի, ինչպես նաև հեռախոսազանգերի, SMS հաղորդագրությունների միջոցով։ Խարդախները կարող են ներկայանալՁեր կողմից վստահելի կառույցի անունից, օրինակ՝ ձեզ սպասարկող բանկի, ֆինանսական կազմակերպության, կառավարության կամ միջազգային կառույցի։
Ինչպես՝Համակարգիչների, սմարթֆոնների վրա ունեցեք և պարբերաբար թարմացրեք հակավիրուսային համակարգեր։Մի բացեք կասկածելի հասցեներից ուղարկված էլեկտրոնային նամակները։
Իսկ դուք գիտե՞ք
Չնայած Հայաստանի բնակչություն 90% կաևոր է համարում ֆինանսական խարդախությունների մասին տեղեկացված լինելը միայն30%-ը գիտի ֆինանսական խարդախության ինչ ձևեր կան․ փաստում են ՀՀ ԿԲ՝ «ՖԿՀ 2019» արդյունքները։
Պահպանեք զգուշությանև հիգիենայի կանոններըՊՈՍ տերմինալներից ևբանկոմատներից օգտվելիս
Ինչու՝ Պոս տերմինալը և բանկոմատը վիրուսի տարածման միջոց կարող են լինել։
Ինչպես՝
Եթե այնուամենայնիվ պիտի գումար կանխիկացնեք բանկոմատիցայս կամ այն վճարումն իրականացնելու համար այս պարագայում ևս հետևեք վերևում նշված հիգիենայի և զգուշության կանոններին։
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։