Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի դպրոցը հանրապետության մարզերի այն հազվադեպ դպրոցներից է, որտեղ աշակերտների թվի աճ է նկատվում: Դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանը հպարտությամբ է նշում, որ 2008-2009 թթ.-ից հետո դպրոցի աշակերտների թիվն ավելացել է` 170-ից հասնելով 374-ի, սակայն աշակերտների թվի աճի հետ մեկտեղ դպրոցին պատկանող 24 համակարգիչներից միայն 12-ն է պիտանի մնացել օգտագործման համար: Այսօր դպրոցին նվիրաբերված եւս 6 համակարգիչները կհեշտացնեն ուսուցիչների աշխատանքը, իսկ աշակերտներն էլ ետ չեն մնա զարգացող տեխնոլոգիաներից:
«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում Հայաստանի բանկերի
միության նախաձեռնությամբ եւ հանրապետության բոլոր բանկերի միավորմամբ, այսօր 4-6-ական
համակարգիչ եւ մեկական տպիչ սարք հանձնվեցին Տավուշի մարզի 14 հանրակրթական դպրոցների
տնօրեններին՝ Աչաջուր, Այգեհովիտ, Սեւքար, Ազատամուտ, Կայանավան, Կողբ, Բերդավան, Կոթի,
Բաղանիս, Բարեկամավան, Տավուշ, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերից: Տնօրենների
ընդունելությունն այսօր էր՝ Հայաստանի բանկերի միության գրասենյակում:
ՀՀ տարածքում գործող բանկերի տրամադրած միջոցների հաշվին ձեռք
բերված 110 համակարգիչներն ու 30 տպիչ սարքերը կտրամադրվեն հիմնականում 3 մարզերի՝
Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանամերձ գյուղական դպրոցներին:
Ակցիան շարունակական կլինի, համակարգչային տեխնիկա կտրամադրվի
նաեւ մի շարք այլ սահմանամերձ գյուղերի դպրոցներին:
Հրապարակումից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։