ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 27-րդ նիստը

Մարտի 27-ին կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 27-րդ նիստը:

Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի նախագահ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:

Իր խոսքում Հանձնաժողովի նախագահ, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ տիկին Ղահրամանյանը նշել է, որ տարին միտված է լինելու նախորդ 5 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփմանը, նոր գաղափարների հավաքագրմանը և հաջորդող 5 տարիների համար նոր ծրագրի մշակմանը: Վերջինս մշակելիս հաշվի են առնվելու ֆինանսական ունակությունների գնահատման արդյունքները և քննարկումների արդյունքում դուրս բերված առաջարկները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանն իր հերթին կարևորեց ֆինանսական կրթման ծրագրի երկրորդ շրջափուլի բարեհաջող ամփոփումը և ընդգծեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշտական պատրաստակամությունը ֆինանսական կրթման աշխատանքների գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նախորդ 5 տարիների աշխատանքներին՝ վերլուծելով իրականացված ծրագրերը, ձեռքբերումներն ու բացթողումները:

Հանձնաժողովի նիստին տեղի ունեցավ հատուկ քննարկում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող՝ գերպարտք ունեցող սպառողների աջակցմանը միտված պետական ծրագրի վերաբերյալ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Ժորա Սարգսյանը ներկայացրեց ծրագրի հիմնական սկզբունքները, որին հաջորդեց մտքերի փոխանակում և գաղափարների հավաքագրում հանձնաժողովի անդամների կողմից:

Նիստի ընթացքում հանձնաժողովը տեղեկացվեց, որ արդեն մեկնարկել է ՀՀ բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հետազոտության գործընթացը, որի արդյունքները կարևոր ցուցիչներ կտրամադրեն հետագա աշխատանքների համար:

Հաջորդ նիստին հանձնաժողովի անդամները կներկայացնեն ֆինանսական կրթման վերաբերյալ իրենց կառույցների տեսլականը և նախատեսվող նախաձեռնությունները՝ համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով: Նաև նախատեսվում է թարմացնել շահառուների շրջանակը՝ ընդլայնելով ներգրավված կազմակերպությունների ցանկը:

Հանձնաժողովը շարունակում է հետևողական աշխատանքը՝ Հայաստանում ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման և բնակչության ֆինանսական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ֆինանսական կրթման ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին և վերանայվել է 2021 թվականին՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում ձեռք բերված փորձը և «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում 2019թ․» հետազոտության արդյունքները:

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում