Հասարակությունը պետք է իմանա, թե ինչպես «ճիշտ» կառավարել անձնական ֆինանսները: Հենց այդ խնդրի կարևորության հանդեպ ուշադրության գրավման նպատակով էլ, Հյուսիսային պողոտայում հոկտեմբերի 20-ին, «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում, ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել է «Ֆինանսական Ֆլեշ Մոբ»:
Առանձնացված տարածքում տասնյակ մասնակիցներ իրականացրել են բազմաթիվ ֆինանսական գործողություններ՝ բյուջեի պլանավորում, ծախսերի հաշվում, խնայողությունների կատարում և այլ:
Անձնական ֆինանսների «ճիշտ» և գիտակից կառավարումը Ֆինանսական կրթման մակարդակի բարձրացման հետ կարևոր նախադրյալներ են ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարելավման գործընթացում:
Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս և «Իմ ֆինանսների միամսյակի» ընթացքում Երևանում և մարզերում կիրականացվեն մի շարք տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ՝ Ֆինանսական շրջագայություն ավտոբուսով, «Երազանքների պատի» կառուցում, բազմատեսակ մրցույթներ, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդես, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրեր և այլ միջոցառումներ: Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝ միանալով Խնայողությունների միջազգային օրվան:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698