ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ֆինանսական խարդախությունների հիմնական տեսակները

Համացանցում և էլեկտրոնային փոստով, ինչու չէ նաև «իրական» կյանքում այսօր հաճախ են հանդիպում տարբեր տեսակի ֆինանսական խաբեություններ ու խարդախություններ, որոնք անփորձ մարդկանց խոստանում են լուրջ շահումներ կամ եկամուտներ` առաջին հայացքից ոչնչի դիմաց, իսկ «երկրորդ հայացքից», օրինակ, մի համեստ վճարի կամ բանկային քարտի տվյալները տրամադրելու դիմաց։ Ֆինանսական զեղծարարությունների նպատակն է հափշտակել գումար անձնական տվյալներ կորզելու միջոցով։Ֆինանսական խարդախությունները կոնկրետ անձին ուղղված գործողություններ են՝ նրան ֆինանսապես վնասելու, գումար կորզելու նպատակով։Այս բաժնում ներկայացված են ֆինանսական զեղծարարությունների և խարդախությունների ամենատարածված տեսակները և դրանցից խուսափելու կանոնները:Զեղծարարությունների և խարդախությունների օրինակները բազմաթիվ ու բազմազան են, իսկ դրանք ծնող զեղծարարների «ստեղծագործ» միտքը երբեք կանգ չի առնում։ Ուստի բոլոր հնարավոր իրավիճակները նկարագրել և աչքի առաջ ունենալ հնարավոր չէ: Այնուամենայնիվ, ներկայացնենք մի քանիսը: 

ՖիշինգԷլեկտրոնային նամակով ձեզ է դիմում հեռավոր երկրի որևէ փաստաբան և առաջարկում ձեր հաշվին փոխանցել վերջերս մահացած իր անժառանգ հաճախորդներից մեկի ունեցած մեծ գումարները։
Ընթացքում պարզվում է, որ գործարքը կատարելու համար դուք պետք է նախ վճարեք մի քանի հարյուր դոլարի չափով գումար (բայց ի՞նչ է մի քանի հարյուր դոլարը` մի քանի միլիոն ստանալու դիմաց…)։
Օրինակ՝ «Էքսկլյուզիվ» ժամացույցներ առաջարկող ինտերնետ-խանութը առաջարկում է գնել միանգամից տասը ժամացույց և դառնալ վաճառքի գործակալ` ներգրավելով նոր հաճախորդներ և վաստակելով գործակալական միջնորդավճար։ Պատվիրված ժամացույցները, սակայն, այդպես էլ չեն ստացվում կամ ստացվում են հասարակ ժամացույցներ` կայքում գնահատված գնից մի քանի անգամ ավելի էժան և բոլորովին ոչ «էքսկլյուզիվ»:Հեռախոսային զեղծարարություն 

Ձեզ զանգահարում է «Ա» երկրի ֆոնդային բորսայում գրանցված «ԱԱԱ» հեղինակավոր ներդրումային ընկերության ավագ բրոքերը և առաջարկում իր երկրում գործող նավթարդյունաբերական հսկայի բաժնետոմսեր` շուկայականից զգալի էժան, քանի որ իր հաճախորդներից մեկը շատ շտապ կանխիկ գումարի կարիք ունի։ Ձեզ «հեղեղում են» գեղեցիկ գրաֆիկներով ու բարդ տեքստերով, որոնք տպավորություն են թողնում, որ այդ ներդրումը ձեռքից բաց թողնելը ուղղակի հանցագործություն է… Հետաքրքիր է, որ այսպիսի սխեմաների ժամանակ առաջին անգամ ձեզնից պահանջում են անտրամաբանական փոքր գումար, որը ներդնելով` դուք մեկ ամիս հետո ստանում եք «հաշվի քաղվածք» այն մասին, որ ձեր ներդրումն աճել է, ասենք, 28%-ով։ Դուք դեռ չեք հասցնի «մարսել» այս ուրախությունը, երբ կզանգի ձեզ ծանոթ ավագ բրոքերը և կհայտնի, որ այդ նույն բաժնետոմսերից էլի կա վաճառքում, բայց հարկավոր է առնվազն մոտ 5 000 ԱՄՆ դոլարի նվազագույն գնում, և կա ընդամենը երկու օր ժամանակ։ 

Ինտերնետային զեղծարարությունՈրևէ կայք այցելելիս կայքը ձեզ «ուրախությամբ հայտնում է», որ դուք հարյուր հազարերորդ այցելուն եք, և ունեք մեծ նվեր. միայն պետք է գրանցվել և տրամադրել ձեր բանկային քարտի տվյալները։
Նվերն այդպես էլ չի ստացվում, իսկ քարտային հաշվից անհասկանալի գումարներ են գանձվում անհայտ անձանց կողմից։
Վիճակախաղային զեղծարարությունՁեզ հայտնում են, որ դուք հեռավոր մի երկրի պետական վիճակախաղի խոշոր շահող եք։ Բայց հարկավոր է նախ վճարել շահման եկամտահարկը։
Հենց վճարում եք եկամտահարկը, լավ լուրը ձեզ հայտնողն էլ, վիճակախաղն էլ, շահումն էլ… հօդս են ցնդում։Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ինչպես բացահայտել ֆինանսական խարդախությունները
  2. Ֆինանսական փորձանք.ինչպես հեռու մնալ

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում