Ֆինանսական անձնագիր
Տնտեսական հարցերն աստիճանաբար ավելի կարևոր դեր են խաղում երիտասարդների առօրյա կյանքում։ Աշխատելուն զուգահեռ երիտասարդները աստիճանաբար դառնում են ավելի ակտիվ սպառողներ և նրանց անհրաժեշտ է սովորել պատասխանատու վերաբերմունք ունենալ իրենց ֆինանսների նկատմամբ: «Ֆինանսական անձնագիր» ուսումնական նյութերի շարքը օգնում է տարբեր դասարանների սովորողներին զարգացնել իրենց անձնական ֆինանսները կառավարելու և արդյունավետ որոշումներ կայացնելու հմտությունները: Բացի այդ, նրանց փոխանցվում են տնտեսական որոշակի գիտելիքներ՝ այդպիսով ամրապնդելով նրանց օբյեկտիվ դատելու և ֆինանսների հետ ճիշտ վարվելու ունակությունը: «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում այս նյութերը կարող են օգտագործվել ուսուցիչների կողմից՝ որպես լրացուցիչ գործիք արդյունավետ ինտեգրում կատարելու նպատակով:
Փող, ֆինանսներ և ավելին
Միջին դպրոցում այս դասագիրքը սովորողներին տալիս է հետաքրքիր և մնայուն ֆինանսական գիտելիքներ ստորև նշված թեմաների շրջանակում՝
Մարդիկ, շուկաներ և փող
Միջին դպրոցում այս դասագիրքը սովորողներին տալիս է հետաքրքիր և մնայուն ֆինանսական գիտելիքներ ստորև նշված թեմաների շրջանակում՝
Ուղեցույց և լրացուցիչ նյութեր
Ուսուցիչների համար նախատեսված ուսումնական նյութերի փաթեթը ներառում է առաջադրանքներ, հավելյալ աշխատանքային նյութեր, ինչպես նաև գնահատման աշխատանքներ: Փաթեթում ներկայացված են դասավանդման հիմնական մեթոդաբանական մոտեցումները, բովանդակային տեղեկությունները, ուսումնական նպատակները, ինչպես նաև յուրաքանչյուր բաժնի կառուցվածքը և բովանդակությունը, որոնք նպաստում են դպրոցում նյութերի բարեհաջող և ճկուն օգտագործմանը: Առաջարկվող նյութերը և մեթոդական ակնարկները ապահովում են բազմազան ուսուցում,որի նպատակն է հմտությունների զարգացումը: «Ֆինանսական անձնագիր» ուսումնական նյութերի շարքը տրամադրվել են Sparkasse-ի դպրոցական ծառայության կողմից և թարգմանվել են գերմաներենից հայերեն` Հարավային Կովկասում, Ուկրաինայում և Իրանում իրականացվող «Պատասխանատու ֆինանսների տարածաշրջանային ծրագրի» շրջանակում: Սույն ծրագիրն իրականացվում է Միջազգային Համագործակցության Խնայողական Բանկերի Հիմնադրամի (ՄՀԽԲՀ) կողմից և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Աշխատանքների իրականացման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել ՀՀ կենտրոնական բանկը:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։