ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ինչպե՞ս պաշտպանվեմ հեռախոսային զեղծարարություններից

Ձեզ զանգահարում է «X» երկրի ֆոնդային բորսայում գրանցված «XXX» հեղինակավոր ներդրումային ընկերության ավագ բրոքերը և առաջարկում.

-       Մենք ունենք Ձեզ համար բացառիկ բաժնետոմսեր․ նավթարդյունաբերական հսկան թողարկել է նոր բաժնետոմսեր` շուկայականից զգալի էժան և աննախադեպ բարձր եկամտաբերությամբ։ Առաջարկը գործում է մոտակա 2 ժամերի ընթացքում միայն 200 հոգու համար։ Ուզո՞ւմ եք լինել նրանցից մեկը։

Ձեզ «հեղեղում են» գեղեցիկ գրաֆիկներով ու բարդ տեքստերով, որոնք տպավորություն են թողնում, որ այդ ներդրումը ձեռքից բաց թողնելը ուղղակի հանցագործություն Է: Հետաքրքիր է, որ այսպիսի սխեմաների ժամանակ առաջին անգամ Ձեզնից պահանջում են անտրամաբանական փոքր գումար, որը ներդնելով` Դուք մեկ ամիս հետո ստանում եք հաշվի քաղվածք այն մասին, որ Ձեր ներդրումն աճել է, օրինակ՝ 28%-ով։

Դուք դեռ չեք հասցնի «մարսել» այս ուրախությունը, երբ կզանգի Ձեզ ծանոթ ավագ բրոքերը և կհայտնի, որ այդ նույն բաժնետոմսերից էլի կա վաճառքում, բայց հարկավոր է առնվազն մոտ 5 000 ԱՄՆ դոլարի նվազագույն գնում, և կա ընդամենը երկու օր ժամանակ։

Այսպիսի կեղծ զանգեր կարող եք ստանալ նաև իբր նախարարություններից ու այլ պետական կառույցներից ու պահանջել անձնական տվյալներ․

-       Բարև Ձեզ, Սոցապ նախարարությունից է, մենք Ձեր տվյալներն ենք թարմացնում՝ կենսաթոշակային համակարգի համար։ Խնդրում ենք մեզ տրամադրել Ձեր անձնագրի ու սոցքարտի թվերը։

Հիշե՛ք, որ պետական մարմինները և բանկերը երբեք չեն զանգահարում՝ հեռախոսով անձնական տվյալներ ճշտելու համար: Խարդախներին այդ տվյալները տալով՝ վտանգում եք Ձեր ֆինանսական ու անձնական կյանքը․ Ձեր անունից կարող են վարկեր ձևակերպվել, քարտից գումարներ կորել, Ձեր անունից այլ գործարքներ կատարվել։

Անջատե՛ք այս զանգերը և մի՛ տվեք անձնական տվյալներ, իսկ եթե կասկածում եք, որ ճշմարիտ զանգ է, ուրեմն անջատե՛ք, զանգե՛ք պաշտոնական հեռախոսահամարով։

Մեկ այլ օրինակ․ Ձեզ զանգահարում են անծանոթ համարից, մյուս կողմում ձեր ընտանիքի անդամի հուզված ձայնն է՝

– Պա՛պ, ես հիվանդանոցում եմ, վթարի եմ ենթարկվել, շտապ գումար է պետք, բժիշկները չեն սպասի…

Ձայնը հստակ Ձեր դստերն է հիշեցնում, խոսքերը՝ անհանգստացնող։ Արյունը սկսում է արագ շարժվել երակներով, խուճապն ավելանում է։ Մտքով անգամ չանցնելով, որ սա կարող է խաբեություն լինել, շատերը պարզապես շտապում են բանկ՝ գումար փոխանցելու։

Ի՞նչ է իրականում կատարվում։ Խարդախները ձայնային արհեստական բանականությամբ վերլուծել ու կեղծել են Ձեր հարազատի ձայնը՝ ստեղծելով նրա ձայնի կրկնօրինակը։ Այնուհետև օգտագործում են այս ձայնը՝ Ձեր վրա հուզական ճնշում գործադրելու և հնարավորինս արագ Ձեր ֆինանսներին հասնելու համար։

Երբ ստանում եք անհանգստացնող զանգ՝ հուզական պարունակությամբ, մի՛ շտապեք, անջատե՛ք զանգը։ Ինքներդ զանգե՛ք տվյալ անձին կամ ընտանիքի անդամներին՝ ստուգելու համար տեղեկատվությունը։ Բացառեք անձնական կամ ֆինանսական տվյալների տրամադրումը հեռախոսով։ Եթե նույնիսկ ձայնը ծանոթ է՝ մի՛ վստահեք։

Խարդախները աշխատում են Ձեր զգացմունքների վրա։ Նրանք գիտեն՝ ինչն է Ձեզ համար թանկ, և հենց դա են օգտագործում։ Միշտ ստուգե՛ք և միայն հետո գործե՛ք։ Մի՛ դառնաք խարդախության զոհ։
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
Ամենակարդացված
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում