Մոբայլ բանկինգը Ձեր «բանկն է» հեռախոսի մեջ՝ բջջային հավելվածի տեսքով, որի միջոցով հեշտ, արագ և առանց բանկ այցելելու կարող եք՝
Մոբայլ բանկինգով գործարք անելու համար պետք է ներբեռնել հավելվածը և ակտիվացնել այն։ Ակտիվացնել կարող եք հեռահար կամ բանկ այցելելով։ Ցանկացած դեպքում այն Ձեզնից շատ ժամանակ չի խլի, իսկ փոխարենը կունենաք ժամանակակից ու օգտակար բանկային գործիք հենց ձեռքի տակ։
Մոբայլ բանկինգով գործարքներ անելու համար նախ պետք է այն ակտիվացնեք։ Կախված բանկից՝ ունեք ակտիվացման երկու տարբերակ՝ առցանց և բանկ այցելելով, պետք է ճշտել բանկից։
Եթե որոշել եք առցանց, ապա․
Բանկ այցելելու դեպքում
Հիշե՛ք, որ երկու եղանակով էլ հավելվածի ակտիվացման համար անհրաժեշտ են Ձեր անձը հաստատող փաստաթղթերը՝ նույնականացման քարտ կամ անձնագիր ու Հանրային ծառայությունների համարանիշ կամ այն չունենալու դեպքում տեղեկանք:
Մոբայլ բանկինգը ֆինանսական գործարքներ կատարելու արագ ու հեշտ միջոց է, բայց կարևոր է հիշել անվտանգության մասին։ Եկե՛ք միասին բարելավենք Ձեր մոբայլ բանկինգի անվտանգությունը։
Եթե բանկը հնարավորություն է տալիս, հավելված մուտք գործելիս կիրառե՛ք եռագործոն նույնականացում՝ այսինքն․
Եթե չկա եռագործոնի հնարավորություն, կիրառե՛ք գոնե երկուսը։ Դա կդժվարացնի խարդախների գործը, եթե նրանք ցանկանան օգտագործել Ձեր մոբայլ բանկինգը։
Ամեն գործարք հաստատելիս մուտքագրե՛ք Google authenticator-ով ստացված մեկանգամյա կոդը։
Եվ իհարկե. ոչ ոքի մի՛ տվեք Ձեր նույնականացման քարտի, անձնագրի տվյալները, Ձեր բանկային քարտը և քարտի տվյալները՝ օրինակ CVV կոդ, PIN կոդ, մեկանգամյա գաղտնաբառ, մոբայլ բանկինգի մուտքանուն, գաղտնաբառ և այլն։ Մի՛ փոխանցեք այս տվյալները զանգով, մեսինջերով և էլեկտրոնային նամակով։
Իսկ որեւէ կասկածելի բան նկատելիս անմիջապես կապվե՛ք բանկի հետ։
Մոբայլ բանկինգը կարող է օգնել խուսափել ֆինանսական խարդախություններից։ Տեսնենք, թե ինչպես.
Ցանկացած կասկածելի գործարք տեսնելու դեպքում անմիջապե՛ս դիմեք բանկին։

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։