Բոլորս գիտենք, որ նոր կորոնավիրուսը ծանր հարված է հասցնում թե՛ համաշխարհային տնտեսությանը, թե՛ անհատների ֆինանսական դրությանը:
Մեր կայքում դուք կարող եք կարդալ կյանքի տարբեր իրավիճակներում անձնական բյուջեն պլանավորելու, խնայողություններ կատարելու, առցանց գործիքներից օգտվելու և տարատեսակ այլ հմտությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ եւ խորհուրդներ:
Մենք տեղեկություններ կտրամադրենք նաև ՀՀ կառավարության կողմից նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ու սոցիալական ծրագրերի վերաբերյալ:
Տեղեկատվական ինֆոգրաֆիկաների, տեսանյութերի և հոդվածների միջոցով իմացիր, թե ինչպես կարող ես ավելի լավ կառավարել քո անձնական ֆինանսները այս օրերին։
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։