ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ինչ է ապահովագրությունը
Հեղինակ
Սոնա Լալայան

04 Հուլիս 2018

Յուրաքանչյուրիս կյանքում կարող են առաջանալ անսպասելի պատահարներ, որոնք մենք ի վիճակի չենք կանխատեսել ու կանխարգելել, և որոնք մեզ կարող են մեծ վնասներ պատճառել։
Այդպիսի պատահարներ են, օրինակ` բնակարանի կողոպուտը կամ հրդեհվելը, վիրահատությունը կամ հիվանդությունը, դժբախտ պատահարի հետևանքով որոշ ժամանակ անաշխատունակ լինելը, ընտանիքի անդամի մահը և դրա հետևանքով ընտանիքի եկամուտների Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): կորուստը, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեքենայի վնասվելը կամ մեկ ուրիշի գույքը վնասելը (որի համար օրենքով պարտավոր եք փոխհատուցել) և այլն։
Վերոնշյալ իրավիճակներում հարց է առաջանում, թե որտեղից կարելի է հայթայթել միջոցներ` ծախսերը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: հոգալու համար և առկա խնայողությունները կարող են չբավականացնել։

Այստեղ օգնության է հասնում ապահովագրությունը:
Տվյալ դեպքում դուք ձեռք եք բերում ապահովագրության պայմանագիր՝ վճարելով ապահովագրավճար, և եթե ապահովագրության գործողության ընթացքում տեղի է ունենում պայմանագրով ծածկվող ապահովագրական պատահար, Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում: ապահովագրական ընկերությունը հոգում է առաջացած ծախսերը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: կամ ձեզ վճարում է որոշակի խոշոր գումար` դրանք հոգալու համար։
Այլ կերպ ասած, ապահովագրության սկզբունքն այն է, որ մասնակցող անձանցից յուրաքանչյուրը ապահովագրական ընկերությանը վճարում է մի փոքր գումար (ապահովագրական վճար), որի արդյունքում գոյանում է մեծ գումար, որից կատարվում են վճարներ այն անձանց, որոնք ունեցել են պատահարներ կամ դեպքեր:

Արդյունքում ստացվում է, որ պատահար ունեցած անձը ստանում է բավականին մեծ միջոցներ` պատահարից առաջացած ծախսերը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: հոգալու համար: Այն անձիք, որոնք չեն ունենում պատահարներ, ետ չեն ստանում իրենց վճարած փոքր գումարները, սակայն գիտեն, ապահովագրական ընկերությունը Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: կվճարի իրենց պատահար կամ դեպք տեղի ունենալու դեպքում: Այսինքն` նրանք գնում են վստահություն ու հանգստություն ապագայի հանդեպ: Այսպիսով, ապահովագրությունը ապագայի անկանխատեսելի հնարավոր վնասները ծածկելու միջոց է` փոքր և կանխատեսելի ծախսերի դիմաց։

Կարելի է ասել, որ ապահովագրությունը վերածում է ձեր խոշոր անկանխատեսելի (անորոշ) վնասները փոքր և կանխատեսելի (որոշակի) ծախսերի` բաշխելով ձեր վնասները հասարակության անդամների և ժամանակի մեջ: Այն միջոց է, որն օգնում է ծածկել անկանխատեսելի արտակարգ պատահարի արդյունքում կրած վնասները կամ կորուստը մյուսների հետ միասին:

Իսկ ապահովագրողը Ապահովագրողը ապահովագրական ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: կամ ապահովագրական ընկերությունը Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: այն անձն է, որը կազմակերպում է ապահովագրության այս ողջ գործընթացը: Այսինքն՝ նա հավաքագրում է բոլորից փոքր գումարներ (ապահովագրավճարներ) և ուղղում դրանք նրանց, ովքեր դրա կարիքը ունեն և ովքեր կորուստ են կրել:

Պետք է հիշել նաև, որ ապահովագրությունը չի ծածկում ձեր բարոյահոգեբանական վնասները և չի վերականգնում մինչև պատահարը տեղի ունենալը բարոյահոգեբանական իրավիճակը, սակայն փոխհատուցում է ֆինանսական վնասները: Ապահովագրությունը չի նվազեցնում ապահովագրական պատահարը Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում: տեղի ունենալու հավանականությունը, սակայն թեթևացնում է պատահարը տեղի ունենալու արդյունքում հնարավոր ֆինանսական ծախսերի Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: բեռը:

Կարելի է ասել, որ ապահովագրությունը իրենից ներկայացնում է ձեզ համար անցանկալի և անկանխատեսելի դեպքերի հետևանքով առաջացող մեծ ծախսերից ազատվելու միջոց` ապահովագրական ընկերության կողմից դրանց փոխհատուցման հաշվին: 

Իհարկե դուք կհարցնեք, միթե ձեր խնայողությունները բավարար չեն «նեղ» օրերի համար, չէ՞ որ մեր պապերը դարեր շարունակ այդպես են վարվել: Խնայողությունը իհարկե նույնպես կարող է ձեր “նեղ” օրվա օգնական լինել: Բայց ավելի արդյունավետ և ժամանակակից մեթոդներ կան:
Նախ հնարավոր է, որ ձեր եկամուտները Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): թույլ չտան այնքան խնայողություն անել, որ բոլոր անկանխատեսելի ծախսերը դուք կարողանաք կատարել: Բացի այդ, խնայողության դեպքում դուք պետք է կուտակեք այնքան գումար, որքան հնարավոր ծախսերն են: Մինչդեռ, ծախսերը, որ կարող եք կրել մեծությամբ անհամեմատ մեծ են, քան ապահովագրավճարները:  Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է:Ավտովթարի դեպքում դուք կարող եք փողոցի անցորդին առողջական վնաս պատճառել 5 մլն դրամի չափով, ապա ապահովագրավճարը որ տարեկան պետք է վճարեք ընդամենը 5 մլն դրամի մոտ 1%-ը: Իսկ եթե ձեր տունը հրդեհվի՞. արդյո՞ք հարմար է տան ողջ արժեքը կուտակել, թե՞ ընդամենը տան արժեքի 1%-ը վճարել:

Այստեղից էլ երևում է, որ ապահովագրությունը առավել կարևոր է և երբեմն անփոխարինելի է հատկապես ցածր եկամուտ ունեցող անձանց համար: Իմացեք նաև ինչպես պաշտպանեք ձեր գույքը պատահարներից:

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում