ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ապահովագրության հիմնական հասկացությունները
Հեղինակ
Լուսինե Ներսիսյան

30 Մայիս 2018

Նախ հասկանանք թե ովքեր են ապահովագրական շուկայի հիմնական մասնակիցները՝

  • Ապահովագրողն ապահովագրական ընկերությունն է, որը կազմակերպում է ապահովագրության գործընթացը:
  • Ապահովադիրն ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է:
  • Ապահովագրված անձը նա է, ում համար կնքվում է ապահովագրական պայմանագիրը, և ում հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումն է ապահովագրության պայմանագրի առարկան:
  • Շահառուն ապահովագրական պայմանագրով նախատեսված այն անձն է, ով իրավունք ունի ստանալու ապահովագրական հատուցում, եթե կատարվել է պայմանագրով նախատեսված դեպքը: Որպես կանոն, ապահովագրված անձը կամ ապահովադիրն է շահառուն, և հազվագյուտ դեպքում՝ երրորդ անձը: Ընդհանուր սկզբունքն այն է, որ շահառուն այն անձն է, ով մտահոգված է ապահովագրման առարկայի պահպանման համար:

Ապահովագրության մեջ հնարավոր են ապահովադրի, ապահովագրված անձի և շահառուի փոխհարաբերությունների հետևյալ ձևերը՝

  • ապահովադիրը, ապահովագրված անձը և շահառուն նույն անձն են (դուք ապահովագրել եք ձեր առողջությունը),
  • ապահովագրված անձը և շահառուն նույն անձիք են, իսկ ապահովադիրը՝ այլ անձ (ձեր գործատուն ապահովագրում է ձեր առողջությունը),
  • ապահովադիրը և շահառուն նույն անձն են, իսկ ապահովագրված անձը՝ այլ անձ (ծնողը ապահովագրում է իր երեխայի առողջությունը),
  • ապահովադիրը և ապահովագրված անձը նույն անձն են, իսկ շահառուն՝ այլ անձ (երբ ապահովագրված անձը անգործունակ է կամ մահանում է, ժառանգները դառնում են շահառու):

 Այժմ հասկանանք ապահովագրության մեջ ամենաշատ հանդիպող հիմնական եզրույթները՝

  • Ապահովագրական պայմանագիրը գրավոր համաձայնություն է, որը սահմանում է ապահովագրողի և ապահովադրի միջև հարաբերությունները: Պայմանագրի ուժով ապահովադիրը պարտավորվում է վճարել ապահովագրավճար, իսկ պատահարի առաջացման դեպքում ապահովագրողը պարտավորվում է վճարել ապահովագրական հատուցում:
  • Ապահովագրավճարը (ապահովագրական պարգև) ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովագրական ընկերությանը վճարվելիք գումարն է:
  • Ապահովագրական գումարն այն առավելագույն գումարն է (դրամական մեծությամբ), որը ապահովադիրը վճարում է ապահովագրողին: Ըստ էության ապահովագրական պայմանագրի գինն է: Ապահովագրական ընկերությունը պարտավորվում է հատուցում տրամադրել պատահարի արդյունքում պատճառած վնասի դիմաց։
  • Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարից հետո ապահովագրողի կողմից ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է  (դրամական արտահայտությամբ) կամ փոխհատուցումը:
  • Ապահովագրական հատուցման չափը կախված է ապահովագրական գումարի և վնասի չափից: Սակայն, թե ինչ համամասնությամբ կամ ինչպես է որոշվում հատուցման մեծությունը, կախված է պայմանագրից:

Գործնականում կիրառվում է ապահովագրական գումարի որոշման երկու մոտեցում՝

  1. Ապահովագրական գումարը որոշվում է բոլոր ապահովագրական պատահարների Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում: համար, այսինքն` յուրաքանչյուր պատահարից հետո եթե կատարվում է հատուցում, ապա ապահովագրական գումարը նվազեցվում է այդ հատուցումների չափով (ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մեթոդ): Եվ եթե հետագայում տեղի է ունենում մեկ այլ պատահար, ապա հատուցումը կատարվում է արդեն իսկ նվազեցված ապահովագրական գումարի՝ Ապահովագրական հատուցման առավելագույն չափն է, որը վճարում է ապահովագրողը ապահովադրին կամ շահառուին ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում: մնացորդի սահմաններում:
  2. Եթե ապահովագրական գումարը 1 000 000 դրամ է, պատահար է գրանցվել, որի արդյունքում հատուցվել է 200 000 դրամ, ուրեմն մյուս պատահարի դեպքում հատուցման առավելագույն գումարը կլինի 800 000՝ 1 000 000-200 000 դրամ:
  3. Ապահովագրական գումարը սահմանվում է յուրաքանչյուր պատահարի համար, այսինքն՝ ապահովագրական գումարը չի փոխվում. այն վերականգնվում է յուրաքանչյուր պատահարի համար (ապահովագրական գումարի հաշվարկի մեթոդ): Եթե ապահովագրական գումարը 500 000 դրամ է, ապա ամեն անգամ կարող է հատուցում ստացվել 500 000 դրամ:

Որպես կանոն, ապահովագրական գումարի հաշվարկի վերականգնողական մեթոդը կիրառող ապահովագրական ընկերությունները Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: սահմանում են առավել բարձր ապահովագրավճար, Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է: քան ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մեթոդը կիրառող ընկերությունները: Իմացեք ավելին ապահովագրության մասին:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում