ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ունեմ ապահովագրություն, բայց հատուցում չունեմ
Հեղինակ
Մարիամ Տեր-Սահակյան

03 Հուլիս 2018

- Հնարավո՞ր է արդյոք, որ ես ունենամ ապահովագրություն, բայց պատահարի դեպքում չստանամ հատուցում։ Ի՞նչ դեպքերում է ապահովագրական ընկերությունը մերժում հատուցման վճարումը։

Ունենալ ապահովագրություն նշանակում է լինել պաշտպանված, սակայն չի նշանակում ստանալ հատուցում ցանկացած իրավիճակում, ցանկացած պայմաններում։

Եթե տեղի է ունեցել պատահար, և դուք դիմել եք ապահովագրական ընկերությանը` հատուցում ստանալու պահանջով, ապա հնարավոր է, որ ձեր հատուցման պահանջը մերժվի, մասնավորապես` հետևյալ դեպքերում`

  • Ձեր ապահովագրական վկայագիրը չի ծածկում այն ռիսկերը, որի արդյունքում կրել եք վնասներ (պատահարը, որի հետևանքով դուք վնաս եք կրել, պայմանագրի առարկան չի հանդիսանում):
  • Դուք չեք կատարել ձեր ապահովագրական վկայագիր/պոլիսի Ապահովագրողի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է ապահովագրության պայմանագրի գոյությունը և պարունակում է դրա պայմանները: պայմաններից որևէ մեկը, օրինակ, ձեր մեքենայի գողության դեպքում դրա մասին չեք հայտնել ոստիկանությանը և այլն:
  • Ապահովագրական պատահարն Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում: առաջացել է դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով:
  • Ապահովագրական պայմանագիր Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ: կնքելիս դուք ներկայացրել եք կեղծ տեղեկություններ կամ թաքցրել եք ապահովագրական ռիսկը գնահատելու համար անհրաժեշտ որոշ տեղեկություններ և այլն։

Կախված ապահովագրության տեսակից` կարող են ապահովագրության պայմաններով նախատեսված լինել հատուկ բացառություններ կամ մերժման հիմքեր: Մեքենայի ապահովագրության դեպքում հատուցում չի վճարվում, եթե մեքենայի վարորդը պատահարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Ապահովագրական հատուցման մերժման դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է կայացնել պատճառաբանված որոշում և այն տրամադրել ձեզ:

Եթե տեղի է ունեցել պատահար, և դուք դիմել եք ապահովագրական ընկերությանը` հատուցում ստանալու պահանջով և հատուցման պահանջը բավարարվում է, սակայն հատուցումն ավելի փոքր է, քան ձեր կրած վնասը։

Գույքի ապահովագրության դեպքում որպես կանոն ապահովագրական ընկերությունը հատուցում է այնքան, որքան կազմել է պատահարի արդյունքում առաջացած վնասը։ Որոշ դեպքերում, սակայն, հատուցման չափը կարող է փոքր լինել վնասի չափից.

  • Եթե պայմանագրով նախատեսված է չհատուցվող գումար (ֆրանշիզա
  • Եթե ապահովագրական գումարը սպառվել է։ Ձեր պայմանագրով կարող է նախատեսված լինել նվազող ապահովագրական գումարի պայման, որի դեպքում եթե պայմանագրի գործողության ընթացքում տեղի է ունենում պատահար և վճարվում է հատուցում, պայմանագրի հետագա գործողության ընթացքում ապահովագրական գումարը նվազում է նախկինում վճարված հատուցումների չափով, և կարող է առաջանալ իրավիճակ, երբ պատահարի արդյունքում առաջացած վնասն ավելի մեծ է, քան (մնացած) ապահովագրական գումարը։

Կարող են նաև լինել իրավիճակներ, երբ ապահովագրական ընկերության վճարած հատուցման գումարը չբավականացնի ձեր գույքի վնասները վերականգնելու փաստացի ծախսերին:  Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք:Եթե վնասվել է ձեր հին մեքենան, ապա վնասված պահեստամասերի համար հատուցման չափը հաշվելիս ապահովագրական ընկերությունը կիրառելու է որոշակի մաշվածություն (քանի որ հատուցում է ձեզ ոչ թե նոր, այլ հին, մաշված պահեստամասի համար), և եթե դուք որոշեք այդ պահեստամասը փոխարինել նորով, հնարավոր է`‍ ստիպված լինեք ավելին ծախսել, քան կհատուցի ապահովագրական ընկերությունը։

Ապահովագրական պայմանագիրը ձեռք բերելիս անպայման մանրամասն ծանոթացե՛ք պատահարի դեպքում վնասի գնահատման պայմաններին և կարգին։ Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ձեզ այդ մասին տալ սպառիչ և ամբողջական տեղեկատվություն` պայմանագրում կամ կից ապահովագրության պայմաններում։ Իմացեք նաև ինչ անել եթե ուզում եմ պաշտպանել գույքս պատահարներից

Ի՞նչ պետք է հաշվի առնել ապահովագրական պրոդուկտ ընտրելիս։  

Հստակ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում ձեռք բերել ապահովագրություն, օրինակ`

  • ցանկանում եք ապահովագրել ձեր անշարժ գույքը հրդեհից, գազի պայթյունից և այլ նմանատիպ պատահարներից,
  • ցանկանում եք ապահովագրել ձեր առողջությունը,
  • ցանկանում եք ապահովագրել ձեր ավտոմեքենան ֆիզիկական վնասից և այլն:

Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք ապահովագրության տրամադրման բոլոր պայմաններին, մասնավորապես պարզեք.

  • ապահովագրության ո՞ր տեսակն է ծածկում ձեր կողմից ապահովագրվող ռիսկը,
  • որքա՞ն է ապահովագրության ժամկետը,
  • ինչպիսի՞ ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական հատուցում կտրվի,
  • որո՞նք են բացառությունները և հատուցման վճարումը մերժելու հիմքերը. ի՞նչ հանգամանքների դեպքում հատուցում չի վճարվի (օրինակ` գույքի ապահովագրության դեպքում սովորաբար հատուցում չի վճարվում, եթե ապահովագրված գույքը վնասվել է պատերազմական գործողությունների հետևանքով: Մեքենայի ապահովագրության դեպքում հատուցում չի վճարվում, եթե մեքենայի վարորդը պատահարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ և այլն),
  • որքա՞ն է ապահովագրական գումարի չափը,
  • ինչպիսի՞ն է ապահովագրական գումարի հաշվարկը (վերականգնվող ապահովագրական գումար, թե նվազող ապահովագրական գումար),
  • արդյո՞ք կիրառվում է միջին արժեքի պայմանը,
  • ի՞նչ կլինի, եթե չվճարեք ապահովագրական պայմանագրով սահմանված հերթական ապահովագրական վճարը,
  • կա՞ն արդյոք ապահովագրության հետ կապված այլ վճարներ (օրինակ` գույքի գնահատման վճար), և ծանոթացե՞լ եք արդյոք դրանց ամբողջությամբ։
 
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում