ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ինչից կարելի է ապահովագրվել
Հեղինակ
Սոնա Լալայան

21 Հուլիս 2018

Ապահովագրությունը անկանխատեսելի ռիսկերից պաշտպանվելու լավագույն մեթոդներից մեկն է: Ապահովագրվել կարելի է անկանխատեսելի կամ պատահական իրադարձություններից, որոնք կարող են տեղի ունենալ ապագայում ինչ-որ անորոշ պահի և ֆինանսական վնասներ հասցնել ձեզ։

Կարելի է ապահովագրվել նրանից, որ դուք մեքենան վարելու ընթացքում ենթարկվեք պատահարի և վնասեք ձեր մեքենան։ Սակայն, եթե դուք նախապես տեղյակ եք, որ մեքենայի արգելակները չեն աշխատում, ինչը նշանակում է, որ հենց որ դուք նստեք այդ մեքենայի ղեկին, պատահարն անխուսափելի կլինի. այս դեպքում ապահովագրություն չի կարող լինել, քանի որ պատահարն անկանխատեսելի կամ պատահական չէ։

Եթե դուք նոր բնակարան եք գնել, կարելի է ապահովագրվել նրանից, որ վերևի հարկի ձեր հարևանները ձեզ վրա «ջուր կլցնեն» և կվնասեն ձեր բնակարանի ներքին հարդարանքն ու գույքը։
Եթե ձեր հարևաններն իրոք ձեզ նման «վատություն» անեն (ինչը վստահ կանխատեսել նախապես հնարավոր չէ), ապահովագրական ընկերությունը Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: կչափի ձեզ հասցված վնասը և կհատուցի այն։ Բայց դուք չեք կարող ապահովագրվել նրանից, որ ձեր հարևաններն ամեն գիշեր բարձր երաժշտություն կլսեն և չեն թողնի, որ դուք քնեք. այս դեպքում խիստ դժվար է չափել, թե իրենց բարձր երաժշտությամբ ձեր հարևանները ձեզ որքան ֆինանսական վնաս են պատճառել։

Ընդհանուր առմամբ, պատահական իրադարձությունները, որոնք կարող են ձեզ ֆինանսական վնաս հասցնել, խիստ բազմազան են։ Բազմազան են նաև ապահովագրության տեսակները։ Դրանցից առավել հաճախ են հանդիպում.

Գույքի ապահովագրությունը, որով դուք ապահովագրվում եք ձեզ պատկանող որևէ գույքի կորստից կամ վնասումից.Իմացեք ավելին Ուզում եմ պաշտպանել գույքս պատահարից ինչ անեմ:

  • մեքենայի, տան, փոխադրվող բեռի կամ այլ գույքի ապահովագրություն՝ հրդեհից, պայթյունից, գողությունից, փոթորիկից, հողի սողանքից կամ այլ պատահարներից,
  • գյուղատնտեսական բերքի կամ անասունների ապահովագրություն կարկտահարությունից, ցրտահարությունից, երաշտից, համաճարակից, ջրհեղեղից և այլ բնական աղետներից։

Պատասխանատվության ապահովագրությունը, որով դուք ապահովագրվում եք նրանից, որ անզգուշությամբ կամ ոչ միտումնավոր կերպով կատարված գործողությունների արդյունքում վնաս կպատճառեք այլ անձանց։ Այսպիսի դեպքերում ՀՀ օրենսդրությունը սահմանում է, որ դուք պարտավոր եք հատուցել այդ անձին պատճառված վնասը, հետևաբար` կրում եք ֆինանսական ծախսեր։  Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: Եթե ձեր մեքենայով վնասել եք մեկ այլ անձի մեքենան կամ գույքը, դուք պատասխանատու եք այդ վնասը հատուցելու համար. այստեղ ձեզ կօգնի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը` ԱՊՊԱ-ն։ Իմացեք նաև Ունեք խնդիր ԱՊՊԱ-ի հետ. ինչ անել:

Առողջության ապահովագրություն, որով դուք ապահովագրում եք ձեր (ձեր ընտանիքի անդամների) առողջությունը, այսինքն ապահովագրողը հատուցում է առողջության վերականգման և բուժման ծախսերը: 

Դժբախտ պատահարներից ապահովագրություն, որով դուք ապահովագրվում եք դժբախտ պատահարի արդյունքում մահվան կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում ֆինանսական ծախսերից:

Կյանքի ապահովագրություն, երբ անձի հետ կապված իրադարձությունն է ապահովագրվում, օրինակ` մահը կամ որոշակի տարիքի հասնելը, այսինքն հատուցում վճարվում է ապահովագրված անձի մահվան, որոշակի տարիքի հասնելու կամ կյանքում որոշակի իրադարձության ի հայտ գալու դեպքում։ Կյանքի ապահովագրությունը ունի ոչ միայն «պատահական երևույթներից» (օրինակ` ընտանիքի անդամի վաղաժամկետ, անսպասելի մահը) պաշտպանելու, այլ նաև խնայողություններ կուտակելու ֆունկցիա (օրինակ` հատուցման ստացում երեխայի ծնունդից, ամուսնությունից կամ կենսաթոշակի անցնելուց հետո):

Ինչից հնարավոր չէ ապահովագրվել

Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս ապահովագրվել այնպիսի ռիսկերից, որոնք կապված են ապօրինի գործողությունների, իրավախախտումների կամ հասարակական շահին հակառակ գործելու հետ։

  • Այսպես, օրինակ, դուք չեք կարող ապահովագրվել նրանից, որ եթե մեքենան վարեք թույլատրելի առավելագույն արագության գերազանցմամբ, ձեզ կտուգանեն։
  • Արգելված է նաև խաղերին, գրազներին ու վիճակախաղերին մասնակցության հետ կապված ռիսկի ապահովագրությունը։
  • Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք չեն կարող ապահովագրվել նրանից, որ իրենց կայացրած սխալ ձեռնարկատիրական որոշումների պատճառով իրենք վնասներ կկրեն։
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում