ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Հետ ստացի՛ր ճամփորդության ընթացքում ծախսած գումարների մի մասը. Tax Free
Հեղինակ
Աստղիկ Ներսիսյան

15 Օգոստոս 2023

Անին և Գոհարը որոշել էին ճանապարհորդել դեպի Ֆրանսիա, տեսնել Էյֆելյան աշտարակը, ուտել կրուասան և իհարկե կատարել շատ գնումներ։
Ի տարբերություն Գոհարի՝ Անին վաղուց լսել էր Tax Free-ի մասին և գիտեր, որ կարող է վերադարձնել իր ծախսած գումարի մի մասը:
Նա նախօրոք ճշտել էր Ֆրանսիայում ավելացված արժեքի հարկը, նվազագույն գումարի չափը և գնումներ կատարելիս վաճառողից խնդրում էր հատուկ կտրոն։ Այսպիսով Անին վերադարձրեց իր ծախսած 500€-ի մոտ 60€-ն :


Գնումները ճանապարհորդության անբաժան և հաճելի մասն են: Իսկ դու գիտե՞ս, որ  Tax Free-ի միջոցով կարող ես վերադարձնել ծախսածդ գումարի մի մասը՝ հետևելով մի քանի պարզ քայլերի:

Ի՞նչ է Tax Free-ն


Ապրանքի գնի մեջ  սովորաբար ներառված է լինում ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), օրինակ՝ ապրանքն արժի 1200 դրամ, որից 200 դրամը ԱԱՀ-ն է։

Tax Free-ն բառացի նշանակում է «առանց հարկերի», այսինքն՝  իրավունք ունես ԱԱՀ-ի գումարը հետ ստանալու: Քանի որ զբոսաշրջիկները չեն ապրելու այդ երկրում, չեն օգտվելու տեղի բնակիչներին հասանելի հանրային ծառայություններից, ուստի պարտավոր չեն հարկ վճարել դրանց համար:

Tax Free քայլ առ քայլ

1.    Իմացի՛ր՝ ի՞նչ ապրանքների դեպքում է գործում Tax Free-ն

Tax free-ի ենթակա ապրանքները շատ են, օրինակ՝ հագուստ, կոշիկ, կոսմետիկա, տեխնիկա, կահույք, ժամացույցներ, զարդեր և այլն։ Իսկ որոշ ճանապարհորդներ ասում են. «այն ամենն, ինչ տեղավորվում է ճամպրուկի մեջ»։

Խանութների ցուցափեղկերի վրա կտեսնես «Tax Free» վառ մակագրությունը և փոխհատուցում տրամադրող օպերատորի լոգոն: Դրանցից ամենահայտնին են Global Blue-ն, Premier Tax Free-ն և Planet-ը, Innova Tax Free-ն:2.   Ճշտի՛ր՝ որքան գումարի ու ինչ ապրանքների համար կարող ես ստանալ հարկի վերադարձ տվյալ տարածքում

Tax Free-ի ոչ ենթակա ապրանքները ներառում են ծխախոտ, ալկոհոլ, գրքեր, դեղամիջոցներ, հնաոճ իրեր, հուշանվերներ, սնունդ, զենք, ավտոմեքենա, մշակութային ժառանգություն․ ըստ երկրների՝ կարող են լինել նաև այլ պարագաներ: 

Առցանց գնումների դեպքում գումարը երբեմն ենթակա չէ վերադարձի:

Ներքևում կտեսնես այն 54 երկրները, որտեղ կարող ես օգտվել Tax Free-ից`

Հիշի՛ր, որ յուրաքանչյուր երկիր ունի իր հարկերի և գնումների նվազագույն շեմը:

Յուրաքանչյուր երկրի ԱԱՀ-ին կարող ես ծանոթանալ այս էջում կամ հարցնել խանութի վաճառողին:
Օրինակ՝ նվազագույն գումարի վերադարձի տոկոսը Ճապոնիայում է և կազմում է 8%: Հունգարիան շարունակում է մնալ ամենաառատաձեռնը Tax Free տրամադրող երկրների ցանկում՝ այստեղ վերադարձվում է գումարի 27%-ը:

3.   Վերցրո՛ւ անձնագիրդ Tax Free գնումներ կատարելիս

Անհրաժեշտ է լինելու լրացնել տվյալներ՝ հատուկ փաստաթղթեր ստանալու համար։

4.   Վճարում կատարելիս ընտրի՛ր վճարման տարբերակը


Վճարումը պետք է կատարես քո քարտով։ Եթե քարտով վճարես ու քարտիդ տվյալները փոխանցես, ապա հետագայում կարող ես ընտրել քարտով հետստացում, իսկ եթե կանխիկ վճարես, ապա կարող ես կա՛մ կանխիկ հետ ստանալ, կա՛մ տրամադրել քարտիդ տվյալները ու ստանալ քարտին։ Պետք է տրամադրել 3 տվյալ՝ անուն, ազգանուն, բանկային քարտի համարը (քարտի վրա նշված թվերը) և վավերականության ժամկետը։ Չպետք է տրամադրել CVV-ն:


5.   Վաճառողից խնդրի՛ր, որ քեզ տրամադրի Tax Free ձևաթուղթ ու կտրոն


Կարող ես վաճառողին ասել Tax Free voucher կամ Tax Free form բանալի բառերը: Այս փուլում անհրաժեշտ է քո անձնագիրը: Ձևաթղթի մեջ ուշադի՛ր ստուգիր անձնական տվյալներիդ համապատասխանությունը, այլապես չես ստանա գումարի վերադարձ: Հաճախ են վաճառողները վրիպակներ թույլ տալիս, որոնց պատճառով հետագայում մաքսատանը վավեր չեն համարում թղթերը։ Մեկ տառի կամ թվի սխալը կարող է գումարի վերադարձի մերժման պատճառ դառնալ: Ձևաթղթի և կտրոնի ամսաթվերը նույնպես պետք է համընկնեն:

Եթե առևտուր ես կատարում առևտրի կենտրոններից, որտեղ կան մի քանի խանութներ, ապա գուցե բոլոր գնումների համար տրամադրեն մեկ միասնական փաստաթուղթ։ 

Մի՛ նետիր և մի՛ կորցրու Tax Free-ի համար տրամադրվող կտրոնը:Tax Free ձևաթղթում վաճառողը նշում է գնումների ընդհանուր արժեքը և վերադարձվող գումարը: Կան վաճառակետեր, որտեղ դու ինքդ պետք է լրացնես տվյալները և կան վաճառակետեր, որտեղ աշխատակիցն է լրացնում տվյալները։ Մի՛ մոռացիր խնդրել դրամային կտրոն, առանց որի  գումարի վերադարձն անհնար է, և ստուգի՛ր QR-ի առկայությունը: Այս փաստաթուղթը կցվում է ստանդարտ դրամային կտրոնին:

Գնված իրի վրա կարող է լինել հատուկ ժապավեն, ավելի լավ է այն չպոկել, մինչև մաքսային ստուգումը:

Եվս մեկ կարևոր կետ. յուրաքանչյուր երկրում սահմանվում է Tax Free ձևաթղթի վավերականության որոշակի ժամկետ (սովորաբար 3 ամիս), այսինքն՝ այն ժամանակը, որը տրվում է գնորդին արտասահմանյան գնումներ կատարելիս  գումարի վերադարձ ստանալու համար։

6.   Գնա՛ օդանավակայան և մաքսային կետում հաստատի՛ր Tax Free գործարքները

Մինչև թռիչքը օդանավակայանում գտի՛ր Tax Free office կամ VAT Refund ցուցանակները, մոտեցի՛ր ու ճշտի՛ր անելիքները։ Պետք է անցնել մաքսային ստուգում։ Մաքսային կետում քո ունեցած ձևաթղթերի վրա դրվում է կնիք։ 

Ճշտի՛ր մաքսատան աշխատանքային ժամերը, մինչև օդանավակայան գնալը։ Ժամանի՛ր օդանավակայան նախօրոք՝ թռիչքից 3-4 ժամ առաջ:

Մաքսային ծառայության աշխատակիցները կարող են  զննել գնված իրերը, ուստի խորհուրդ ենք տալիս դրանք ճամպրուկի մեջ  հասանելի տեղում դնել: Գուցե ավելի հեշտ լինի բոլոր գնված ապրանքները դնել ձեռքի ուղեբեռում: Իսկ այն դեպքում, երբ օդանավակայաններում մաքսային կետն ու Tax Free գրասենյակները գտնվում են ուղեբեռը հանձնելուց հետո նախատեսված վայրում, պարտադիր կլինի իրերը դնել ձեռքի ուղեբեռում։ Պետք է ուշադիր լինել, որ հեղուկները չգերազանցեն 100 մլ-ը։ Իսկ եթե գերազանցում են, պետք է պարտադիր դնել մեծ ուղեբեռում։ Կարող են լինել նաև ավիաընկերության կողմից սահմանված այլ պահանջներ, անհրաժեշտ է կարդալ պայմանները նախապես։

Մի՛ շտապիր հագուստից, գնված իրերից պոկել գնապիտակները, դա կարելի է անել միայն մաքսային հսկողություն անցնելուց հետո։

Եթե մի քանի երկիր ես ճանապարհորդել, ապա Tax Free-ի համար անհրաժեշտ է կնիք դնել միայն վերջին երկրում: Օրինակ, եթե դու ճանապարհորդում ես Ֆրանսիա - Գերմանիա - Չեխիա երթուղով, իսկ հագուստը  գնել ես Գերմանիայում, ապա քեզ անհրաժեշտ է միայն Չեխիայի մաքսային ծառայության կնիք։

Օդանավակայաններում երբեմն լինում է այս ամենն ապարատների միջոցով անելու հնարավորություն․ սկանավորում եք QR կոդերը, անհրաժեշտ փաստաթղթերն ու իրականացնում գործարքը։

7.   Հե՛տ ստացիր գումարդ


Մաքսային կետում հստակեցրո՛ւ, թե ինչ եղանակով ես ցանկանում ստանալ գումարը։
  • Եթե վճարում կատարելիս տրամադրել ես վճարային քարտի տվյալներ, ձևաթղթում նշել ես, որ քարտով ես ցանկանում ստանալ գումարի վերադարձը, ապա գումարը կփոխանցվի հաշվիդ հինգ շաբաթվա կամ 60 օրվա  ընթացքում:
  • Եթե նշել ես կանխիկով հետստացում, ապա պետք է անդորրագրերով և անձնագրով մոտենալ փոխհատուցում տրամադրող օպերատորի մոտ (դրանք սովորաբար հասանելի են օդանավակայաններում): Դու կարող ես գործընթացը կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի ստանալ գումարը քո երկրի գործընկեր բանկում: Կանխիկի դեպքում երբեմն լինում են միջնորդավճարներ, իսկ վճարային քարտի դեպքում սովորաբար ամբողջ գումարը վերադարձվում է։ 

Մի՛ մոռացիր
  • Ուշադիր ստուգել  անձնական տվյալներդ վաճառողի կողմից տրամադրվող կտրոնի վրա
  • Լինել օդանավակայանում թռիչքիցդ 3-4 ժամ շուտ և  նախօրոք ճշտել մաքսային ծառայության աշխատանքային ժամերը
  • Չպոկել գնապիտակները և վաճառողի կողմից փակցված ժապավենները
  • Գնված ապրանքները դնել հասանելի տեղում կամ ձեռքի ուղեբեռում

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
15 Օգոստոս 2023
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում