ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ինչպես արդյունավետ կառավարենք մեր բյուջեն
Հեղինակ
Էլինա Բալոյան

09 Հուլիս 2018

Շատ հաճախ «բյուջե» բառը ասոցացնում ենք միայն պետական բյուջեի հետ, մինչդեռ այն բյուջեն, որն ամենաշատն է մեզ վերաբերում, երբեմն անտեսում ենք: Բյուջեն որոշ ժամանակահատվածի համար մեր եկամուտների Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ու ծախսերի Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: հաշվեկշիռն է:
Եթե եկամուտները և ծախսերը հավասար են, ապա մեր բյուջեն հավասարակշռված է: Եթե եկամուտները ավելի շատ են, քան ծախսերը, ապա ունենք բյուջեի ավելցուկ` կատարել ենք խնայողություններ:
Իսկ եթե ծախսերը գերակշռում են եկամուտները, ամենայն հավանականությամբ պարտք ենք արել՝ ծախսերը հոգալու համար: Թվում է, թե այս ամենը շատ պարզ է, բոլորս էլ գիտենք այդ մասին, այնինչ «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակություններ 2014» հետազոտության արդյունքները ցույց են տալիս այլ պատկեր. Հայաստանում բնակչության մեծամասնությունը կարևորում է բյուջեի պլանավորումը, սակայն գրեթե 45%-ը չի հաշվառում իր եկամուտներն ու ծախսերը: 40%-ից ավելին չի հետևում բանկային հաշվի քաղվածքներին, իսկ անձնական բյուջեի հսկողության ամենատարածված միջոցը մտովի հիշելն է: Մինչդեռ  անձնական բյուջեի պլանավորումը օգնում է առավել ամբողջական պատկերացում կազմել մեր ֆինանսական հնարավորությունների, կարիքների առկա ծախսերի և խնայողությունների մասին:
Օրինակ՝ նախատեսում ենք գնել բնակարան, ավտոմեքենա, ցանկանում ենք ճանապարհորդել, ունենք բազմաթիվ ծրագրեր, բայց չգիտենք՝ արդյոք ունենք բավական ֆինանսական միջոցներ դրանք իրականացնելու համար, ապա պլանավորելով մեր անձնական բյուջեն՝ կհասկանանք, թե որքան գումար ունենք և որքան կարող ենք ծախսել
Կկարողանանք առանց զգալի ցնցումների պատրաստվել ֆինանսական վիճակի փոփոխություններին, ինչպիսիք են աշխատանքի փոփոխությունը, ընտանիքում երեխայի ծնունդը և այլն։ Եվ քանի որ «փողը երբեք շատ չի լինում», կկարողանանք որոշել, թե որ ծախսերն Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: են առավել անհրաժեշտ և կարևոր, և որոնք կարելի է հետաձգել կամ ընդհանրապես խուսափել դրանցից:

Իսկ ինչպե՞ս վերահսկենք մեր անձնական բյուջեն: Կան մի շարք պարզ տարբերակներ. պարբերաբար կատարենք գրառումներ եւ բյուջեի ընթացիկ հաշվառում, գումարները ծախսենք ըստ նախապես կազմված պլանի` սահմանենք առաջնահերթ ծախսերը, ամեն ամիս վերահսկեք եկամուտները, այդ թվում` բանկային հաշիվների եւ վճարային քարտերի քաղվածքները: Պատկերավոր դարձնելու համար բյուջեները սովորաբար կազմում են աղյուսակի տեսքով, որի մի մասում թվարկում են եկամուտները, մյուս մասում` ծախսերը ըստ դրանց ստացման և կատարման նախատեսված ամսաթվերի։ Այս հարցում ձեզ կօգնի բյուջեի վարման գրքույկը: Հաճախ օգտակար է նաև ծախսերը խմբավորել ըստ դրանց տիպի (կոմունալ ծախսեր, սնունդ, հագուստ, երկարաժամկետ սպառման ապրանքներ, վարկերի մարումներ եւ այլն):
Նաեւ` ըստ առաջնահերթության` ելնելով այս կամ այն ծախսի անհրաժեշտ եւ անխուսափելի լինելուց (օրինակ` կոմունալ ծախսերը, տրանսպորտի ծախսերը): Այս դեպքում արդեն կկողմնորոշվեք նաեւ երկրորդական ծախսերի հարցում (օրինակ` ծովային հանգստի կազմակերպում, նոր հեռուստացույցի կամ նոր մեքենայի ձեռքբերում եւ այլն): Կիրառվում են տարբեր ծրագրային հավելվածներ, որոնք էապես հեշտացնում են բյուջեի պլանավորումը: 

Գիտնականները պնդում են...սեփական եկամուտներն ու ծախսերը բյուջետավորելը  «առողջարար» է. բյուջեները նվազեցնում են առօրյա սթրեսները։

Իսկ ինչպիսի՞ ռիսկեր կարող են առաջանալ բյուջեի պլանավորման ժամանակ, ինչպե՞ս դրանք կառավարել։ Կյանքում պատահում են չնախատեսված իրադարձություններ (աշխատանքի կորուստ, շտապ վիրահատության անհրաժեշտություն), որոնք մարդու կյանքի վրա ունենում են բացասական ֆինանսական հետևանքներ:
Այսպիսի իրադարձություններն ընդունված է անվանել անձնական եւ ընտանեկան ֆինանսների կառավարման հետ կապված ռիսկեր: Այսպիսի ֆինանսական "անակնկալներից" շատերի հետևանքները կարելի է մեղմել` օգտվելով հատուկ այդ նպատակներով մշակված` ժամանակակից ֆինանսական ծառայություններից: Օրինակ, մեր կամ մեր ընտանիքի գույքը կամ առողջությունը կարելի է ապահովագրել տարատեսակ պատահական իրադարձություններից: Իմացեք ավելին ապահովագրության մասին: Ճիշտ պլանավորելով մեր անձնական բյուջեն, կկարողանանք ինքներս գնահատել մեր վարքագիծը ծախսեր կատարելիս, կկարողանանք խնայողությունները օգտագործել լրացուցիչ եկամուտ ստանալու համար` ներդնելով դրանք որպես ավանդ, ձեռք բերելով արժեթղթեր և այլ:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում