ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Դիվերսիֆիկացիա. բարդ բառ՝ պարզ ու կարեվոր իմաստով
Հեղինակ
Արաքս Մանուչարյան

16 Հուլիս 2018

Այսօր քննարկելու ենք ֆինանսիստների մեկ այլ սիրելի արտահայտություն՝

Բոլոր հավկիթները պետք չէ դնել մեկ զամբյուղում:

Այսինքն՝ ձեզ համար կարևոր «ռեսուրսները» պետք է ստանալ տարբեր աղբյուրներից և պահել տարբեր «վայրերում»:
Դա կարող է մեկնաբանվել թե՛ ֆինանսական, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական մակարդակներում: Եթե դուք ձեր կյանքի ամբողջ երջանկությունը կապում եք համակարգչային մեկ խաղի հետ, ապա դուք ձեր երջանկությունը ենթարկում եք բարձր ռիսկերի. եթե ինչ-որ պատճառով այդ խաղը չաշխատի, վերանա, դուք կկորցնեք ամեն ինչ և միանգամից: Ինչպես նաև եթե մեկ դարակում պահեք և՛ ձեր համակարգիչը, և՛ վճարային բոլոր քարտերը, և՛ տատիկից ժառանգած պարտատոմսերը, առանձնատան բանալին, ապա հրաշալի հնարավորություն կստեղծեք գողի, աննախադեպ մեծ ռիսկ՝ ձեր միջոցների համար:

Ենթադրենք՝ դուք 5 տարիների ընթացքում աշխատել եք, վաստակել գումար, որը խելամիտ տեղաբաշխելու արդյունքում ձևավորել եք խնայողություն՝ 15 000 000 դրամի չափով: Ի՞նչ անել այդ գումարի հետ: Եկամտաբեր և ապահով տարբերակ է այն շրջանառության մեջ դնելը. ավանդներ, արժեթղթեր, պարտատոմսեր ... Ի՞նչ կանեիք դուք:

Այստեղ ձեզ օգնության կգա այս հոդվածի «բարդ» վերնագիրը. միջոցները կարևոր է տարբերականացնել, որը միջազգային բառապաշարով հայտնի է մեզ որպես դիվերսիֆիկացիա: Ռիսկերը զսպելու նպատակով ֆինանսական ծառայություններից օգտվելու տարբերակված մոտեցման կիրառում: Դա կատարվում է տարբեր տեսակի ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Դիվերսիֆիկացիա՝ ըստ գործիքի

Ֆինանսական տարբեր գործիքները տարբեր եկամտաբերություն, ապահովության տարբեր աստիճան, ինչպես նաև իրացվելիության տարբեր մակարդակներ են առաջարկում: Սա կոչվում է անհասանելի եռանկյուն՝

 Եթե Արեգը չի ապրում հրաշքների աշխարհում, ապա շատ դժվար կլինի նրա համար գտնել ֆինանսական գործիք, որը բարձր տոկոսադրույք կառաջարկի, կխոստանա նրան այն անպայման վերադարձնել, բայց միևնույն ժամանակ նա կկարողանան ամեն պահի վերցնել իր մայր գումարն ու տոկոսագումարները: Այդպես է նաև ավանդը՝ Այն գումարն է, որը ավանդատուն ներդնում է բանկում, իսկ բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը և պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով դրա դիմաց վճարել տոկոսներ: մինչև նշված չափը այն վերադարձնելը ապահովված է, եկամտաբեր է, սակայն եթե վերցնեք 3 ամիս հետո, գուցե չստանաք տոկոսագումարները: Պետք է լավ գնահատել այս երեքը, հասկանալ, թե որոնք են  ձեզ համար առաջնային:
Եթե դուք կարող եք այդ գումարը չօգտագործել 2 տարի, ապա տրամաբանական որոշում կլինի այն 2 տարով ժամկետային ավանդում դնելը: Իսկ եթե այն չպլանավորված իրավիճակներում կիրառելու համար է (հարազատների ծնունդներ, առողջական խնդիրներ և այլն), ապա ճիշտ կլինի այն թեկուզ ցածր եկամտաբեր, բայց իրացվելի գործիքում դնելը՝ ընթացիկ հաշվում պահելը: Իսկ եթե կիրառեք մեր այսօրվա խորհուրդները, ապա կբաշխեք ձեր գումարը տարբեր գործիքներում. և՛ կունենաք իրացվելի միջոցներ, և՛ տոկոսագումարներ կվաստակեք:

Դիվերսիֆիկացիա՝ ըստ կառույցի

Հայաստանում դրամային ավանդները երաշխավորված են 10 միլիոն դրամի չափով և արտարժույթի ավանդները՝ 5 միլիոն դրամի չափով: Այսինքն՝ եթե Արեգը Ա բանկում դնի 10 միլիոն դրամ ավանդ, ապա, եթե անգամ Ա բանկը սնանկանա, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի շնորհիվ նա կստանա իր ավանդի գումարը: Ուրեմն, Դուք, ունենալով 15 միլիոն դրամ, ամբողջ գումարը մեկ բանկու՞մ կդնեք, թե՞ կբաժանեք մասերի, որպեսզի դրանք չգերազանցեն երաշխավորման 10 միլիոնի չափը: Եթե երկրորդը, ապա կկիրառեք պիտանի դիվերսիֆիկացիան:

Դիվերսիֆիկացիա՝ ըստ արժույթի

Ենթադրենք՝ Արեգը ցանկանում է այդ 15 միլիոն դրամով 2 տարուց գնել  հողամաս և գյուղատնտեսական պարագաներ, ունենալ իր ֆերման: Նա այդ գումարը վերածում է, օրինակ, եվրոյի և ավանդի տեսքով դնում 2  բանկերում: Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: 2 տարի անց, երբ ավանդը պետք է վերցնի, եվրոն արժեզրկված է լինում 5 դրամով: Քանի որ նա այդ հողամասն ու պարագաները պետք է գնի դրամով, նա կփոխի եվրոն դրամի և արդյունքում կկորցնի մոտավորապես 140 000 դրամ:

Ընդհանրապես ֆինանսիստները ձեզ խորհուրդ են տալիս Խնայողությունը պահել այն արժույթով, որով որ հետագայում պատրաստվում եք օգտագործել այդ խնայողությունը: Այսինքն՝ եթե Արեգը վերջում այդ գումարով գնալու էր Դրեզդեն ճամփորդության, ապա գուցե ավելի ճիշտ ստացվեր իր քայլը: Բայց ֆինանսիստներն մեկ այլ ավելի լավ լուծում ունեն ձեզ և Արեգի համար. բաժանել գումարը մի քանի մասերի, վերածել տարբեր արժույթների և ներդնել: Այսպիսով կնվազեցնեք արտարժույթի տատանման ռիսկը, բարձրացնում եք հնարավորությունը «ջրից չոր դուրս գալու», քանզի մի արժույթը կարժեզրկվի, մյուսը կարժևորվի, դուք չեք տուժի:

Շնորհավորում ենք, դուք այժմ ավելի լավ կկարողանաք կառավարել ձեր խնայողությունները, քանզի դիվերսիֆիկացիան Ռիսկերը զսպելու նպատակով ֆինանսական ծառայություններից օգտվելու տարբերակված մոտեցման կիրառում: այժմ պարզապես բարդ բառ չէ ձեզ համար, այլ պարզ ու կարևոր գործիք:

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում