ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ուզում եմ խնայել գումար
Հայաստանում բնակչության ավելի քան 50%-ը էական կարևորություն չի տալիս խնայողություններին իսկ խնայողություն ունեցողների 59%-ն իր խնայողությունները ամբողջությամբ պահում է տանը՝ փաստում են ՀՀ ԿԲ՝ «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները 2014» հետազոտության արդյունքները: Որքան է անհրաժեշտ խնայել և ինչպես, իմացեք նյութից:

Որքան խնայել- Եթե շատ վաստակեի կկարողանայի գումար խնայել և գնալ շուրջերկրյա ճանապարհորդության...
Բոլորիս մտքով էլ անցնում է նման գաղափար: Սակայն իրականում խնդիրն այն չէ, թե որքան գումար ենք մենք վաստակում, այլ այն, թե ինչպես ենք այդ գումարը տնօրինում: 
Անհրաժեշտ գումար կուտակելու համար անհրաժեշտ է տնտեսել եկամտի 10%-ը: Ընդ որում՝ եկամուտը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ստանալուն պես, մի կողմ դնել այդ 10%-ը: 

ԵԿԱՄՈՒՏ

 100%
-

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

 10%
- ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
10%
=

ԾԱԽՍ

 80%

ինչպես խնայել
ներդրեք ավանդ

Ինչու. 

  • Ձեր գումարը կլինի ապահով և երաշխավորված.
    Մինչև 10 000 000 ՀՀ դրամ` դրամային ավանդների  դեպքում:
    Մինչև 5 000 000 ՀՀ դրամ` արտարժույթով Այլ երկրի ազգային արժույթը: ավանդների դեպքում
  • Կստանաք լրացուցիչ եկամուտ(հանած 10% եկամտային հարկը).
  • Ձեր գումարը կարող եք վերցնել ցանկացած պահի, սակայն հնարավոր է  չստանաք տոկոսային եկամուտը:

Ինչպես գտնեմ ամենահարմարը

  1. Ավանդային հաշվիչով հաշվեք ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը` ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարները կատարելու և ավանդից ստացված տոկոսագումարները ավանդատուի ներդրած ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում։ : Ուշադիր եղեք. որքան այն բարձր է, այնքան ձեռնտու է ավանդը:
  2. Ֆինինֆոյով անվճար համեմատեք առկա ավանդները և գտեք ամենաձեռնտուն:

Գնեք արժեթուղթ

Ինչու

  • Հնարավորություն կունենաք բաշխել ձեր խնայողությունները տարբեր ընկերությունների և տնտեսության ճյուղերի միջև:
  • Կիրականացնել երկարաժամկետ ներդրումներ, օրինակ՝ 10-20 տարով:
  • Կկարողանաք անել ներդրումներ՝ կախված ռիսկի դիմելու ձեր մղումից: Կան շատ ապահով տարբերակներ, նաև շատ ռիսկայիններ։ Իմացեք ավելին Արժեթղթերի շուկայի մասին:

Ինչպես

  1. www.nasdaqomx.am կայքում ծանոթացեք Հայաստանում առկա արժեթղթերին և ընտրեք, թե որոնցում եք ցանկանում ներդրում անել:
  2. Արժեթղթերի գնման համար բացեք (բրոքերային) հաշիվ բանկում կամ ներդրումային ընկերությունում: Վերջիններիս հետ կապի տվյալները կգտնեք՝ www.nasdaqomx.am:
Բանկը կամ ներդրումային ընկերությունը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում կարող է ձեր անունից ձեռք բերել ցանկացած արժեթուղթ Սահմանված ձևով և վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է: և փոխանցել այն ձեր բրոքերային հաշվին: Ձեռք բերեք պարտատոմս

Ինչու

  • Անկախ գումարի մեծությունից՝ այն ամբողջությամբ ապահովված է պետության կողմից:
  • Պարտատոմսից ստացվող տոկոսագումարները չեն հարկվում:
  • Ցանկացած պահի կարելի է վաճառել կամ գնել նորը, ընդ որում՝ գնման գումարը էական չէ, կարելի է գնել անգամ 1000 դրամով։

Ինչպես

  1. Ինչպես ցանկացած օնլայն գնման համար, անհրաժեշտ է ունենալ վճարային քարտ` համապատասխան դրամական մնացորդով:
  2. Առցանց գրանցվեք www.minfin.am կայքում: 
  3. Ընտրեք ձեզ ամենահարմար պարտատոմսը և, հետևելով հրահանգներին, կատարեք գնումը:
  4. Ուշադիր եղեք համակարգի կողմից գանձվող միջնորդավճարներին. դրանք կտեսնեք ձեր համակարգչի էկրանին՝ մինչև վճարումն իրականացնելը:
Ձեր իրավունքն է

Նշել ձեր էլ. հասցեն և ամեն ամիս ստանալ էլեկտրոնային քաղվածք

  • Ձեր ավանդային հաշվի վերաբերյալ
  • Ձեր արժեթղթերի պորտֆելի վերաբերյալ

Միայն թե, ուշադիր եղեք. եթե փոխվել են ձեր կապի տվյալները, անմիջապես տեղեկացրեք վարկատու կազմակերպությանը դրա մասին:

Եթե ունեք բողոքԵթե դուք անհատ եք, ունեք մինչև 10 մլն ՀՀ դրամի գույքային (գումարային) կամ ոչ գույքային պահանջ բողոքելու համար հետևեք ստորև ներկայացված քայլերին. 

Քայլ 1. Ներկայացրեք գրավոր դիմում տվյալ կազմակերպությանը:

Քայլ 2. 10 օրում պատասխան չստանալու կամ ձեզ չբավարարող պատասխան ստանալու դեպքում ԱՆՎՃԱՐ հիմունքով դիմեք Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Քայլ 3. Հաշտարարից ընդունելի լուծում չստանալու դեպքում դիմեք դատարան: Ծանոթացեք դատական ծախսերին այստեղ: Դատարանների հետ հաղորդակցման տվյալները կարող եք գտնել այստեղ:

Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ինչ օգուտներ ունի ավանդը
  2. Ինչպես ներդնել ավանդ
  3. Արագ և անվճար հաշվարկել ձեր ավանդը Ավանդային հաշվիչով
  4. Ուզում եմ վարկ վերցնել
  5. Ուզում եմ բնակարան գնել
  6. 9 խորհուրդ ինչպես խնայել սննդի վրա

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում