ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Սեպտեմբերի 1. Ինչպե՞ս դպրոցական գնումները դարձնել ավելի արդյունավետ
Ուսումնական տարվա մեկնարկին պատրաստվելը երբեմն կարող է լինել  սթրեսային և ծախսատար: Հոդվածում ներառել ենք մի շարք քայլեր, որոնց հետևելը կօգնի նվազեցնել այդ ծախսերը:
  1.  Կազմե՛ք ցուցակ
Գումարի վատնումից խուսափելու համար նախապե՛ս կազմեք անհրաժեշտ իրերի ցուցակ և սահմանե՛ք բյուջե, որպեսզի հետագայում չկատարեք իմպուլսիվ և չնախատեսված գնումներ:
  1. Հետևե՛ք զեղչերին
Ուսումնական տարվա համար նախատեսված գնումները մի՛ հետաձգեք մինչ ամռան ավարտ, քանի որ գներն աստիճանաբար աճում են: Մյուս կողմից էլ որոշ խանութներ հենց օգոստոս ամսվա ավարտին են առաջարկում  մեծ զեղչեր և ակցիաներ: Կարող եք շահավետ գնով ձեռք բերել  համակարգիչ, հեռախոս, պայուսակ, տետրեր, հագուստ և այլն:

3. Համեմատե՛ք գները
Մինչ գնում կատարելը կայքերի, հավելվածների միջոցով, կամ էլ պարզապես խանութներ այցելելով  հետևե՛ք ակցիաներին և համեմատե՛ք մի քանի խանութերի առաջարկած գները: Սա ձեզ կօգնի կատարել շահավետ գնումներ  և չդառնալ գովազդային արշավների զոհ:
4. Օգտագործե՛ք բանկային քարտեր

Ներկայումս գրեթե բոլոր բանկերն առաջարկում են քեշբեք ծրագրեր, որոնք  հնարավորություն են տալիս հետ ստանալ կատարած գնումների գումարի մի մասը ձեր հաշվին։ www.fininfo.am/ կայքի միջոցով կարող եք գտնել հայաստանյան բանկերի կողմից տրամադրվող վճարային քարտերը, որոնք առաջարկում են քեշբեք, ծանոթանալ մանրամասներին, համեմատել և ընտրել ձեզ համար նախընտրելի քարտը:

Այսպիսով դուք կխնայեք գումար և կստանաք միավորներ ու բոնուսներ կախված ընտրված քարտի պայմաններից:
5. Վերօգտագործե՛ք իրերը

Եթե ձեր երեխան առաջին դասարանցի չէ, ապա կարիք չկա կատարելու նույն ծավալի գնումներ յուրաքանչյուր տարի։ Կարող եք պարզապես օգտագործել անցյալ տարվանից լավ վիճակում պահպանված իրերը: Սա ոչ միայն կօգնի խնայել, այլև նաև կնպաստի իրերի նկատմամբ զգույշ վերաբերմունքին և ողջամիտ օգտագործմանը՝ նվազեցնելով աղբի քանակը և քիչ աղտոտելով մոլորակը:

Որպեսզի դպրոցական համազգեստը, կոշիկները և պայուսակը հնարավորինս երկար մնան արդիական և չհոգնեցնեն երեխային, ավելի լավ է շեշտը դնել չեզոք գույների և մոդելների վրա։

6. Օգտվե՛ք այլ ծնողների «սխալներից»

Երբեմն ծնողները սխալվում են՝ գնելով սխալ չափսի, գույնի կամ ոճի  համազգեստ, կոշիկներ կամ երեխայի չսիրած կերպարներով պայուսակ: Արդյունքում դրանք պիտակներով հանդերձ տեղադրվում են վաճառքի գովազդային կայքերում և սոցիալական ցանցերի հատուկ խմբերում: Որպես կանոն, դրանց գները շատ ավելի ցածր են, քան խանութներում։
7. Վաճառե՛ք այն, ինչ ձեզ հարկավոր չէ Կարող եք  օգնել ինչ-որ մեկին` համացանցում վաճառքի հանելով ձեր երեխայի փոքրացած դպրոցական համազգեստը, պայուսակը կամ հնացած համակարգիչը: Ստացված եկամուտն էլ կարող եք ներդնել նոր դպրոցական պարագաների կամ ոչ պակաս անհրաժեշտ այլ իրերի մեջ։
Խորհուրդ է տրվում գովազդը տեղադրել ոչ թե սոցիալական ցանցերում, այլ մասնագիտացված կայքերում: Նման ծառայությունները փորձում են պաշտպանել օգտատերերին խաբեբաներից՝ գաղտնագրելով հեռախոսահամարները և արգելափակելով վնասակար և ֆիշինգային հղումները:Մաղթում ենք լավ դիմավորել գիտելիքի օրը և ունենալ բեղումնավոր ուսումնական տարի:

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում