Բոլորս սիրում ենք տոները, քանի որ դրանք հիանալի հնարավորություններ են ազատ ժամանակը վայելելու մտերիմ մարդկանց հետ՝ կազմակերպելով խնջույքներ, պատրաստելով տարատեսակ նվերներ և ինչու չէ նաև ճանապարհորդություններ: Սակայն հենց տոների ընթացքում է առավել կարևոր բյուջեի ճիշտ կառավարումը. չէ՞ որ մեր սիրելիներին ուրախացնելու համար անհրաժեշտ են նաև գումարային միջոցներ:
Մեր ժամանակը լավ անցկացնելը, հարազատներին երջանկացնելը և միևնույն ժամանակ բյուջեի ճիշտ կառավարումը հնարավոր է, պարզապես անհրաժեշտ է հետևել մի քանի քայլերի:
Սահմանե՛ք իրատեսական բյուջե
Այս քայլը վճռորոշ է: Պարզե՛ք, թե որքան կարող եք ձեզ թույլ տալ ծախսել առանց հիմնական ծախսերի կամ ապագա ֆինանսական նպատակների վրա ազդելու: Հաշվի՛ առեք անցյալ տարվա ծախսերը, եկամուտները և գալիք պարտադիր վճարումները:
Պլանավորե՛ք և ուսումնասիրե՛ք
Կազմե՛ք հատուկ նվերների ցանկ՝ Ձեր գումարի իրատեսական սահմաններում : Գնելուց առաջ ուսումնասիրե՛ք և համեմատե՛ք գները տարբեր խանութներում: Այս պրակտիկան օգնում է գտնել լավագույն տարբերակները և գումար խնայել նվերների և տոնական այլ անհրաժեշտ իրերի վրա: Գնե՛ք այն նվերը, որը ավելի փոխշահավետ է:
Սկսե՛ք վաղ
Մի՛ սպասեք մինչև վերջին րոպեն: Սկսե՛ք պլանավորել և խնայել ամիսներ առաջ՝ ֆինանսական սթրեսից խուսափելու համար: Սա կարող է նաև թույլ տալ Ձեր որոշումներում ավելի ճիշտ լինել և գնել այն ինչ իսկապես Ձեզ անհրաժեշտ է: Օրինակ՝ եթե պլանավորում եք գնել նվեր Ձեր սիրելիին մարտի 8ի կապակցությամբ, սկսե՛ք մտածել ծախսերի մասին շաբաթներ առաջ:
Ներառե՛ք բոլոր ծախսերը
Շատ կարևոր է նաև բյուջեում հաշվի առնել տրանսպորտի կամ առաքման, զարդարանքի, սննդի և տոնական այլ ծախսերի մասին, չէ՞ որ դրանք ևս կարևոր ծախսեր են: Այսպես կարող եք խուսափել նախատեսված գումարից ավելի շատ ծախսել և հետագայում չզարմանալ անսպասելի ծախսերից:
Խուսափե՛ք իմպուլսային գնումներից
Մնացե՛ք Ձեր նախապես պլանավորված ցուցակի սահմաններում և դիմադրե՛ք իմպուլսիվ գնումների գայթակղությանը կամ այլ մարքեթինգային հնարքներին: Նախքան որոշում կայացնելը սպասե՛ք որոշ ժամանակ և հարցրե՛ք Ձեզ՝ իրո՞ք անհրաժեշտություն կա տվյալ իրը գնելու:
Խուսափե՛ք ավելորդ պարտքից
Չնայած տոնական ծախսերի համար գայթակղիչ է վարկին դիմելը, այնուամենայնիվ զգո՛ւյշ եղեք՝ կանխելու պարտքերի կուտակումը: Իսկ եթե արդեն դիմել եք վարկին, վարկային գծի կամ օվերդրաֆթի դեպքում սահմանե՛ք վարկային գծի օգտագործման հաստատուն սահմանաչափ և անմիջապե՛ս մարեք բոլոր մնացորդները՝ բարձր տոկոսներով վճարումները շրջանցելու համար: Հետևե՛ք վճարումներին, մի՛ ունեցեք ուշացումներ։ Հնարավորություն ունենալու դեպքում արա՛գ մարեք վարկը։
Սովորե՛ք անցյալ ծախսերի փորձից
Վերհիշե՛ք ՝ ինչպիսի ծախսեր եք ունեցել նախորդ տոների ժամանակ և, հիմնվելով այդ փորձի վրա, ավելի ճիշտ որոշումներ կայացրեք: Գտեք ավելորդ կամ անսպասելի ծախսերը և համապատասխանաբար կարգավորե՛ք ձեր բյուջեն՝ այս անգամ ավելի ռացիոնալ ֆինանսական որոշումներ կայացնելու համար:
Ստեղծելով բյուջե, սկսելով վաղաժամ, դնելով իրատեսական ակնկալիքներ, հասկանալով ձեր սովորությունները և առաջնահերթություն տալով ֆինանսական բարեկեցությանը՝ դուք կարող եք վայելել տոները՝ չվնասելով ձեր ֆինանսական կայունությունը:
Տոնե՛ք ուշադրությամբ և կատարեք ընտրություններ՝ համապատասխանեցնելով ձեր ֆինանսական նպատակներին:
Եղե՛ք բարեկեցիկ և ֆինանսապես կայուն՝ նշելով Ձեր տոները մտերիմների հետ:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։