ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Դպրոցական ֆինանսներ ծնողների համար
Ուսումնական տարվա սկիզբը ազդարարում է նաև դպրոցականների ֆինանսապես կրթվելու անհրաժեշտության մասին: Հոդվածում ներառել ենք կանոններ, որոնք ծնողներին կօգնեն երեխաների մոտ ձևավորելու ավելի առողջ ֆինանսական սովորություններ:
Որպես կանոն, մանկուց ձեռք բերված ֆինանսական առողջ սովորությունները ամուր հիմք են դառնում հաջողված և կայուն ֆինանսական կյանքի համար: Այդ ամենին հասնելու համար առաջարկում ենք իրականացնել հետևյալ քայլերը։

1. ՕԳՏԱԳՈՐԾԵ՛Ք ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԳԻՐԵրեխայի հետ քննարկե՛ք իր ցանկալի գնումները և առաջնահերթությունները, այնուհետև գրե՛ք դրանք հատուկ «ցանկությունների օրագրում»: Սա կօգնի երեխային կենտրոնանալ իր որոշումների վրա և իհարկե ունենալ հնարավորություն դրանք փոփոխելու: Սովորությո՛ւն դարձրեք միասին օրագիրը քննարկելը և վերանայելը․ ի՞նչն է անհրաժեշտ ներկա պահին և ի՞նչը դեռ կարող է սպասել:
2. ՆՎԻՐԵ՛Ք ԿԱՄ ՄԻԱՍԻ՛Ն ԲԱՑԵՔ ԽՆԱՅԱՏՈՒՓՊատրաստե՛ք միանգամից 3 տարբեր չափսերի ապակյա, թափանցիկ խնայատուփեր: Առաջին խնայատուփը կլինի նպատակների ու երազանքների իրականացման համար։ Ապակյա տարայի վրա փակցրե՛ք այն երազանքի նկարը, ինչի համար ձեր երեխան խնայելու է։ Նա պետք է գիտակցի, որ այդ նպատակի համար հավաքվող գումարը չի կարելի ծախսել այլ նպատակներով։ Իսկ նկարը նրան ենթագիտակցաբար կերջանկացնի ու կօգնի պարբերաբար խնայել։ Շատ կարևոր է, որ դա հենց իր երազանքը լինի։

Երկրորդ խնայատուփը նախատեսե՛ք ընթացիկ ծախսերի համար․ թո՛ղ, որ երեխան իր ամենօրյա գնումների կամ տրանսպորտի կամ այլ ընթացիկ ծախսերի գումարը հավաքի այնտեղ:

Իսկ երրորդը կլինի բարեգործության նպատակով՝ սովորելով գումար տալ դրա կարիքը ունեցողներին: Օրինակ՝ կարող եք գումար հավաքել ինչ-որ մեկի հետաքրքիր ու օգտակար գաղափարն իրականություն դարձնելու համար։ 

Սրանք կծառայեն որպես երեխայի ավանդներ: Խնայատուփերի թափանցիկությունը տեսանելի կդարձնի, թե ինչպես է գումարը ավելանում և պակասում:

3. ՄԻԱՍԻՆ ՍՏԵՂԾԵ՛Ք ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՏԱԽՏԱԿՍտեղծե՛ք նպատակների տախտակ՝ ներկայացնելու ձեր ընտանիքի կամ հենց երեխայի ֆինանսական նպատակներն ու երազանքները: Նկարե՛ք կամ համացանցից գտե՛ք այն ամենը, ինչին ցանկանում եք հասնել․ լավ կրթություն, ընտանեկան հանգիստ, հեծանիվ, ճանապարհորդություն և այլն։ Ըստ հոգեբանների և նյարդաբանների հետազոտությունների՝ վերջնարդյունքներն աչքի առաջ ունենալը մեծ ոգեշնչում է դառնում՝ քայլեր ձեռնարկելու ու նպատակից հետ չկանգնելու համար։

4. ԶԱՐԳԱՑՐԵ՛Ք ՓՈՂԸ ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌՈՂՋ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ

Խոսե՛ք ձեր երեխայի հետ փողի մասին, խոսե՛ք հայտնի գործարարների մասին: Խաղացեք դրամական խաղեր, օրինակ՝ «Մոնոպոլիա»: Բայց մի՛ մոռացեք ընդգծել, որ աշխատելը, գումար վաստակելը մեր կյանքի համար անհրաժեշտ պայման է, սակայն ոչ կյանքի ողջ նպատակը։ Համադրե՛ք շատ գումար ունենալը կյանքի բարձր որակ ունենալու հետ։

5.ԳՐԱՌԵ՛Ք ԱՄԵՆՕՐՅԱ ԾԱԽՍԵՐԸԵրեխայի ամսական ծախսերի հաշվառումը կարևոր է, քանի որ այն նպաստում է ֆինանսական գրագիտությանը և պատասխանատու ծախսերին վաղ տարիքից՝ զարգացնելով բյուջեի պլանավորման և որոշումների կայացման հմտությունները: Կարող եք դա անել մի քանի եղանակներով՝

  • բյուջեի վարման գրքույկի միջոցով , 
  • տետրի կամ թղթի միջոցով՝ այն երկու մասի բաժանելով ու եկամուտներն ու ծախսերը պարբերաբար գրառելով,
  • այլ բջջային հավելվածների միջոցով․ Play store-ում կամ Applestore-ում փնտրելով բյուջեի վարում տարբեր լեզուներով՝ կգտնեք բազմաթիվ տարբերակներ,
  • էլեկտրոնային տարբերակով՝ Excel-ի կամ Google sheets-ի միջոցով գրառումներ կատարելով։ Արդյունքում կզարգանա նաև երեխայի մեդիագրագիտությունը։

Բյուջեի վարումը զարգացնում է մաթեմատիկական և վերլուծական հմտությունները, առաջացնում է պատասխանատվության զգացում և հեշտացնում է ծնողների հետ գումարի քննարկումը:

6.ԳՆՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԾԵ՛Ք ԽԱՂԻՏվե’ք ձեր երեխային գնումների ցուցակ հատուկ ապրանքներով և գներով: Մարտահրավե’ր նետեք նրանց համեմատելու ապրանքների և ծառայությունների գներն ու որակները, գտնել լավագույններն ու պատմել իրենց բացահայտումների մասին:
7. ՏՎԵ՛Ք «ԳՐՊԱՆԻ ԳՈՒՄԱՐ» ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐՑանկալի է, որ երեխային տրվող գումարը լինի որոշակի միջակայքի համար, օրինակ՝ 1 շաբաթվա։ Այդկերպ երեխան կփորձի տեղավորվել տրված բյուջեի սահմաններում, կվերլուծի, թե որքան և ինչի վրա է ծախսվում իր գումարը։ Արդյունքում մի քանի ձախողումից հետո կհասկանա, թե ինչպես կարող է ավելի ճիշտ որոշումներ կայացնել և գումարը հնարավորինս նպատակահարմար օգտագործել։


խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում