ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ուզում եմ պաշտպանել գույքս պատահարից

Ի՞նչ անել...
Կարող եք այն ապահովագրել ձեզ անհանգստացնող բոլոր ռիսկերից: Ապահովագրությունը օգնում է փոխարինել ապագայի խոշոր անորոշ ծախսերը՝ ներկայում շատ ավելի փոքր որոշակի վճարով: Իսկ Հայասնում կամավոր սկզբունքով ապահովագրությունից օգտվում է բնակչության միայն 12%-ը (ՀՀ ԿԲ՝ «ՀԲՖՈՒ 2014» արդյունքներ): Ձեր գույքը ապահովագրելու վերաբերյալ բոլոր անհրաժեշտ մանրամասները կգտնեք նյութում:

Ուր դիմել

Ձեր գույքը կարող եք ապահովագրել Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններում: Ահա դրանց կոնտակտային տվյալները:

Ապահովագրական ընկերությունների կոնտակտային տվյալներ
 Ինգո Արմենիա  www.ingoarmenia.am  374 10 592121
 Նաիրի Ինշուրանս  www.nairi-insurance.am  374 10 536494
 Սիլ Ինշուրանս  www.silinsurance.am  374 60 540000
 Ռեսո  www.reso.am  374  60 272020
 Ռոսգոսստրախ  www.rgs.am  374  10 591010
Արմենիա ինշուրանս www.armeniainsurance.am  374 10 536494

Ինչպես ընտրել ամենահարմար տարբերակը

  • Ընկերությունների կայքերում ծանոթացեք գույքի ապահովագրության պայմաններին:
  •  Համեմատեք դրանք ըստ հետևյալ չափանիշների.
Որ ռիսկերից է գույքը պաշտպանված

Օրինակ՝ հրդեհ, պայթյուն, ջրից վնասվածք, տարերային աղետ, գողություն, գույքի դիտավորյալ  ոչնչացում և այլն:
Որ դեպքերում հատուցում չի վճարվի

Օրինակ՝ եթե գույքին միտումնավոր վնաս է հասցվել, պայմանագիր կնքելիս կեղծ տեղեկություններ են ներկայացվել և այլն:  
Ձեր պայմանագրում սահմանվում են այն դեպքերը, որոնց պարագայում փոխհատուցում չի տրվի, ուստի մինչև ստորագրելը ուշադիր կարդացեք պայմանագիրը:Ամենաշատը որքան կհատուցվիՊատահարի դեպքում կհատուցվի ձեր գույքի ամբողջ վնասը, սակայն ոչ ավելի, քան գույքի արժեքն է:
Պայմանագրով կարող են սահմանվել չհատուցվող գումարի որոշակի դեպքեր.

Եթե գույքի արժեքը 500 000 դրամ է, իսկ պայմանագրում սահմանված է ոչ պայմանական չհատուցվող գումար 50 000 դրամի չափով, ապա եթե ձեր գույքին պատճառված վնասը կազմի 400 000 դրամ ապահովագրական ընկերությունը կվճարի 350 000 դրամ, իսկ մնացած 50 000 դրամը կվճարեք դուք:

Եթե գույքի արժեքը 500 000 դրամ է, իսկ պայմանագրում պայմանական չհատուցվող  գումարը 50 000 դրամ է, ապա եթե ձեր գույքին պատճառվի 400 000 դրամի վնաս, ապահովագրական ընկերությունը կվճարի ամբողջ գումարը ՝ 400 000 դրամը, իսկ եթե գույքին պատճառված վնասը  50 000 դրամից փոքր լինի, ընկերությունը չի փոխհատուցի վճարը: Ինչ արժե ծառայությունըՏարբեր ապահովագրական ընկերություններ առաջարկում են տարբեր գներ. ընտրեք այն ընկերությունը, որն առաջարկում է ձեր պահանջները բավարարող ամենահարմար տարբերակը առավել մատչելի գնով:
Եթե պատահար է տեղի ունեցել

  • Անմիջապես զանգեք ձեր ապահովագրական ընկերությանը և հետևեք ընկերության հրահանգներին.
  • Մեկ անգամ ևս ընթերցեք պայմանագիրը պատահարի դեպքում ձեր իրավունքներն ու պարտականությունները վերհիշելու համար:

Իմացեք նաև՝ Ինչպես է որոշվում հատուցման չափը:

Ձեր իրավունքն էԺամանակից շուտ դադարեցնել պայմանագիրը: Մինչև ապահովագրական պայմանագիր կնքելը ուշադիր ծանոթացեք դադարեցման պայմաններին:
Իմացեք նաև՝ Ինչպես պաշտպանել ձեր իրավունքները ֆինանսական ոլորտում:
Բողոք ունենալու դեպքում

Եթե դուք անհատ եք, ունեք մինչև 10 մլն ՀՀ դրամի գույքային (գումարային) կամ ոչ գույքային պահանջ բողոքելու համար հետևեք ստորև ներկայացված քայլերին. 

Քայլ 1. Ներկայացրեք գրավոր դիմում տվյալ կազմակերպությանը:

Քայլ 2. 10 օրում պատասխան չստանալու կամ ձեզ չբավարարող պատասխան ստանալու դեպքում ԱՆՎՃԱՐ հիմունքով դիմեք Ֆինանսական համակարգի  հաշտարարին

Քայլ 3. Հաշտարարից ընդունելի լուծում չստանալու դեպքում դիմեք դատարան: Ծանոթացեք դատական ծախսերին այստեղ: Դատարանների հետ հաղորդակցման տվյալները կարող եք գտնել այստեղ:

Ձեզ կարող է նաեվ հետաքրքրել
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում