ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ֆինանսական փորձանք.ինչպես հեռու մնալ
Ֆինանսական խարդախությունների ի՞նչ տեսակներ գիտեք...
Բնակչության գրեթե 90%-ը կարևորում է ֆինանսական խարդախություններից զգուշանալը, սակայն դժվարանում է նշել թե ինչպիսի տեղեկությունն իրենց մոտ խարդախության կասկած կառաջացնի (ՀՀ ԿԲ՝ «ՀԲՖՈՒ 2014» արդյունքներ): Նյութում կգտնեք, թե դրանց որ տեսակներն են հանդիպում Հայաստանում, ինչպես խուսափել դրանցից և ինչ անել, եթե արդեն վերջիններիս զոհն եք դարձել:

Որտեղից այն կարող է գալ 

Բարեգործության համար գումարի տրամադրում

  • Խարդախներն այս դեպքում  ներկայանում են օրինական գործող  բարեգործական ընկերությունների անունից:
  • Շահարկում են կարեկցանք առաջացնող իրավիճակներ:

Ձեզ զանգահարում են և տեղեկացնում, որ իրականացնում են  մանկական ամսագրի վաճառք, որից ստացված հասույթը ուղղվում է մանկատան երեխաների օգնությանը կամ այլ բարեգործական նպատակի: Առաջարկում են բերել ամսագիրը Ձեր տուն և կանխիկ ստանալ ամսագրի գնման գումարը:

Էլեկտրոնային փոստով

Մեծ ժառանգության ստացում:  Նամակով գայթակղում են հսկայական հարստություն ստանալու խոստումներով՝ որոշակի հարկերի Վճարումներ են, որոնք պարտադիր կարգով վճարում են իրավական և ֆիզիկական անձինք, անհատները, ձեռնարկությունները, կազմակերպությունները և այլն՝ պետական ծախսերը ֆինանսավորելու նպատակով: և միջնորդավճարներ կատարելու դիմաց:

Նամակ եք ստանում հեռավոր երկրի որևէ փաստաբանից, ով առաջարկում ձեր հաշվին փոխանցել վերջերս մահացած իր անժառանգ հաճախորդներից մեկի ունեցած մեծ  գումարները։ Ընթացքում պարզվում է, որ գործարքն իրականացնելու համար դուք պետք է նախ վճարեք մի քանի հարյուր դոլարի չափ գումար (բայց ի՞նչ է մի քանի հարյուր դոլարը` մի քանի միլիոն ստանալու դիմաց…)։ Որոշակի ժամանակ անց, բավականին գումար կորզելուց հետո, խարդախը խզում է նամակագրական կապը:

 Սոցիալական կայքերով 

Անհապաղ ֆինանսական օժանդակություն: Խնդրում  են գումար տրամադրել  բժշկական անհետաձգելի ծախսեր Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: հոգալու համար:

Սոցիալական կայքով ինչ- որ մեկը, ընդհանուր հետաքրքրություններից ելնելով, ծանոթանում է ձեզ հետ և որոշ ժամանակ շփումից  հետո,  երբ արդեն վաստակում է ձեր համակրանքը և վստահությունը նամակ է ուղարկում, որ, օրինակ՝ իր եղբայրը վթարի է ենթարկվել, անհրաժեշտ է շտապ վիրահատություն, որի համար գումար չունեն. խնդրում է օգնել ՝ գումարով: Երբ համապատասխան գումարը ստանում է, խզում է նամակագրական կապը:

Ինտերնետում ցանկացած էջ բացելիս

Արտասահմանյան վիճակախաղերի շահումներ: Խարդախները համոզում են գոյություն չունեցող դրամական շահումների ստացման համար վճարել որոշակի հարկեր, Վճարումներ են, որոնք պարտադիր կարգով վճարում են իրավական և ֆիզիկական անձինք, անհատները, ձեռնարկությունները, կազմակերպությունները և այլն՝ պետական ծախսերը ֆինանսավորելու նպատակով: միջնորդավճարներ:

Մուտք եք գործել որևէ կայք, որտեղ հայտնվում է պատուհան, որում գրված է, որ կայքի հարյուրհազարերորդ այցելուն եք, ինչի համար ստանալու եք խոշոր դրամական մրցանակ: Մրցանակը ստանալու համար պետք է զանգահարեք  ինչ-որ հեռախոսահամարով: Զանգահարելուց հետո, զրույցի ընթացքում պարզվում է՝ մրցանակը ստանալու համար պիտի վճարեք եկամտային հարկ:
 Եկամտային հարկը վճարելուց հետո խարդախներն անմիջապես անհետանում են:

Ֆինանսական կազմակերպություններից

Աշխատանք  կամ բիզնեսի առաջարկ: Նվազագույն ջանքերով,  առանց աշխատանքային փորձի, հեշտությամբ գումար վաստակելու հնարավորություն:

Առցանց առևտրի խանութը, որը վաճառում է այլ վայրերում անհասանելի թանկարժեք ժամացույցներ, ձեզ առաջարկում է գնել որոշակի քանակություն՝ դառնալով իրենց գործակալը և գումար վաստակել՝ նոր գնորդներ ներգրավելով: Հետագայում պարզվում է, որ ապրանքի գինը գերագնահատված է, իսկ գործակալ դառնալու համար նախատեսված ապրանքի քանակը չափազանց մեծ է՝ ողջամիտ ժամկետում վերավաճառելու համար:

Ինչպես խուսափել խարդախություններից

  • Երբեք մի պատասխանեք նամակներին, որոնք ձեզնից գումար կամ անձնական տեղեկատվություն են պահանջում:
  • Խուսափեք կասկածելի և գովազդային կայքերից ու հղումներից:
  • Բանկային գործարքների հետ կապված գործողություններ կատարելիս խուսափեք հանրային վայրերում տեղադրված համակարգիչներից և համացանցից:
  • Բանկային քարտի Պին կոդը Բանկի կողմից վճարային քարտի տրամադրման ժամանակ քարտատիրոջը տրամադրվող գաղտնի կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատից կամ էլեկտրոնային տերմինալից գործառնություններ իրականացնելու ժամանակ: բանկոմատի Բանկոմատը մի սարքավորում է, որով իրականացվում է փողի կանխիկացում և ծառայությունների դիմաց վճարումներ: մոտ հավաքելիս ուշադիր եղեք, որ ոչ ոք չտեսնի։ Եթե թվատախտակի վրա չկա պաշտպանական շերտ, ապա ինքներդ ձեռքով փակեք այն:
  • Բանկային հաշիվ Բանկում համապատասխան պայմանագրով հաճախորդի բացված հաշիվն է, որի միջոցով իրականցվում են գումարի մուտքագրումներ, փոխանցումներ, կանխիկացումներ և այլ ֆինանսական գործառնություններ: ների քաղվածքները առանց պատռելու մի նետեք աղբարկղը:
  • Օգտվեք sms ծառայությունից. այսկերպ մշտապես կարող եք տեսնել քարտի գումարի շարժը և նկատել գումարի արտահոսքը:
  • Տարին մեկ անգամ անվճար ստուգեք ձեր վարկային պատմությունը. այսպես կբացահայտեք ձեր անունից վարկ Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: վերցնելու դեպքերը:
  • Գայթակղիչ առաջարկներ ստանալիս հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք առաջարկը շատ լավը չէ՞ իրական լինելու համար: 

Եթե արդեն ընկել եմ ֆինանսական փորձանքի մեջԱնմիջապես դիմեք իրավապահ մարմիններին՝ հետագա կորուստներից խուսափելու և խարդախներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ձեզ կհետաքրքրի նաև

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում