Պրոմոկոդը գաղտնաբառ է, տարբեր տառաթվային սիմվոլների կոմբինացիա, որն օգտագործվում է զեղչ ստանալու համար։Ըստ էության, պրոմոկոդերն այդքան էլ հեռու չեն գնացել արժեկտրոններից մեկ բացառությամբ` դրանք հիմնականում կիրառվում են առցանց գնումների դեպքում, համապատասխանաբար, մեծ տարածում են սկսել վայելել էլեկտրոնային առևտուրի ակտիվացման դեպքում և աստիճանաբար սկսել են դուրս մղել արժեկտրոններն այլ ոլորտներից։Պրոմոկոդեր գնել հնարավոր չի։ Հատուկ կոդն անվճար կարելի է ստանալ մասնագիտացված տարբեր կայքերով, որոնք հրապարակում են բազմաթիվ խանութների առաջարկությունները։Այդպիսի ճանաչված կայքերից է groupon.com կայքը։ Արժեկտրոնների ընդլայնվող աշխարհագրությունը հանգեցրել է բրաուզորների համար հատուկ լրացումների, օրինակ, Honey–ի ստեղծմանը, որոնք հնարավոր է կցել առցանց խանութում ձեզ հետաքրքրող ապրանքին։ Նրանք ավտոմատ հետևում են հայտնվող պրոմոկոդերին և ձեզ ծանուցում ուղարկում, հենց որ շահավետ գործարք լինի։ Պրոմոկոդերի տարածման մեկ այլ զարգացող ուղղություն էլ Youtube–ում գովազդն է` գովզդատուն հատուկ որոշ ալիքների բաժանորդագիրներին կոդ է տրամադրում, որը հաճախ կրկնում է ալիքի անվանումը։ Այսպիսի գովազդի շնորհիվ պրոմոկոդերի օգտագործողների լսարանը մշտապես ընդլայնվում է։Պրոմոկոդն օգտագործելը զգալիորեն դյուրին է, քան արժեկտրոնը։ Դրա համար անհրաժեշտ է վճարման բաժնում հավացել տառաթվային սիմվոլների կոմբինացիան առանձին պատուհանում, և զեղչը կսկսի գործել։ Բայց այստեղ էլ է զգոնություն անհրաժեշտ, որովհետև զամբյուղում կարող են լինել ապրանքներ, որոնց վրա պրոկոմոդով տրվող զեղչ չի տարածվում, և արդյունքում ընդհանուր գումարն ավելի մեծ է լինում, քան մտածում էիք։Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի www.abcfinance.am «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: Նյութի սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ newsarmenia.am կայքում:
Ձեզ կհետաքրքրի նաև

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։