Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավտովարկ ձեվակերպելու համար

Ավտովարկ ստանալու համար հարկավոր է տրամադրել ստանդարտ փաստաթղթեր`
անձնագրի, սոցիալական քարտի պատճեներ, աշխատավայրից տեղեկանք։ Սակայն եթե դուք մեքենա ենք գնում
երկրոդային շուկայից, դուք պետք է ներկայացնեք նախորդ
սեփականատիրոջ մեքենայի փաստաթղթերը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանք այն մասին, որ մեքենան հետախուզման մեջ չէ։
Եթե դուք մեքենա եք ձեռք բերում դիլերներից, ովքեր պետք է տեղափոխեն այն Հայաստան, ապա անհրաժեշտ կլինի ներկայացնել
տեղեկանք ավտոմեքենայի մաքսազերծման մասին։Մնացած փաստաթղթերը ներկայացված են
բանկերի և
վարկային կազմակերպությունների պաշտոնական կայքերում։ Դրանց հետ պետք է ծանոթանալ նախօրոք, սակայն ստանդարտ փաստաթղթերի ցանկն արդեն ներկայացրեցինք։
Ինչը կարող է ավելացնել հնարավորությունը, որ բանկը հավանության կարժանացնի ձեր հայտը
Վարկային լավ պատմությունը, բարձր վարձատրվող աշխատանքը, շարժական և անշարժ այլ գույքի առկայությունը զգալիորեն կավելացնեն վարկ ստանալու ձեր շանսերը, ընդ որում ոչ միայն ավտոմեքենայի գնման, այլև ցանկացած այլ խոշոր ծախսերի և նախագծերի համար։
Վարկ ստանալու ձեր հնարավորությունները կավելանան նաև այն դեպքում, եթե դուք, լինելով այս կամ այն
բանկի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: մշտական հաճախորդ, միշտ բարեխիղճ կերպով կատարել ենք ձեր պարտավորությունները։ Այս դեպքում, ձեր բանկը կարող է ընդառաջել և տրամադրել որոշ
արտոնություններ ինչպես ձեր
վարկի հայտի քննարկում, այնպես էլ ընդհուպ մինչև
վարկի հնարավոր վերաֆինանսավորում ֆինանսական և այլ դժվարությունների առաջացման դեպքում։
Ձեր հնարավորությունները կմեծանան նաև, եթե
երաշխավոր Երաշխավորողը այլ անձի փոխարեն պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում: ունենաք, ով վճարումների հետ կապված խնդիրների դեպքում ձեր փոխարեն կկատարի ձեր պարտավորությունները բանկի կամ վարկային կազմակերպության առջև:
Իմացեք նաև՝ Խնդրել են երաշավոր դառնալ, ինչ անել:
Որոնք են վարկավորման պայմանները եվ վարկային այն առավելագույն գումարը, որը կարող է ստանալ պոտենցիալ վարկառուն

Ավտովարկերի տոկոսադրույքներն առանձնահատկություն ունեն` դրանք փոխվում են կախված նրանից, թե որտեղ է ձեռք բերվում ավտոմեքենան` առաջնայի՞ն, թե՞ երկրորդային շուկայում:
Նոր մեքենա գնելիս տոկոսադրույքը տատանվում է տարեկան 13 - 21%-ի սահմաններում, իսկ ավտոմեքենայի գնումը երկրորդային շուկայից ձեզ վրա տարեկան 14 - 19%-ի պարտավորություն կդնի:Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ նշված թվերն
տարեկան անվանական տոկոսադրույքներն Բանկի (վարկային կազմակերպության) կողմից հայտարարվող այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են վարկի դիմաց վճարվող տոկոսագումարները: են: Ի տարբերություն
տարեկան փաստացի տոկոսադրույքի, Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույք է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը՝ հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը: այն հաշվի չի առնում հավելավճարներ, պարտադիր վճարումներ և ծախսեր – ավտոմեքենայի արժեքի գնահատումը, սպասարկման վճարումները, ապահովագրությունը:
Այդ պատճառով ապառիկ ավտոմեքենա ձեռք բերել ցանկացողներին անհրաժեշտ է ծանոթանալ վարկային պայմանագրի նրբություններին, քանի որ հաճախ բանկը կամ բանկային կազմակերպությունը, որն ասում է, թե ցածր տոկոսադրույքով է վարկ տալիս, նշում է անվանական տոկոսադրույքը:
Ինչպես և այլ խոշոր վարկերի, օրինակ, տան վարկի դեպքում ավտովարկը նախատեսում է ոսկու գրավ, հաճախ որպես այդպիսին հենց ձեռքբերվող ավտոմեքենան է, ինչպես նաև նախավճարը, որը կազմում է ավտոմեքենայի արժեքի
10 - 30%-ը:
Ի դեպ, ձեզ
ամենահարմար հիփոթեքային վարկը կարող եք գտնել
ֆինանսական տեղեկատույով:Վարկի առավելագույն գումարը, որը կարող եք ունենալ ավտոմեքենա գնելիս, կազմում է մինչև 50 մլն դրամ:Իսկ վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է մինչև
5 տարի ավտոմեքենայի գնման դեպքում
երկրորդային շուկայից, և մինչև
7 տարի` առաջինային շուկայից գնելու դեպքում։
Իսկ կարելի է արդյոք ժամկետից շուտ մարել ավտովարկը
Յուրաքանչյուր վարկառու Այն անձն է, ով ստանում է վարկ: օրինական իրավունք ունի իր ավտովարկը մարել ժամանակից շուտ։ Որևէ տուգանք կամ այլ պատժամիջոցներ այդ դեպքում վարկային կազմակերպությունը չի կարող սահմանել։ Դա ավտովարկերի առանձնահատկություններից մեկն է, որոնք, օրինակ, ի տարբերություն բիզնեսի, նախատեսում են վաղաժամկետ մարման հնարավորություն։
Ինչ կլինի ավտոմեքենայի հետ ձեր վճարունակության կորստի դեպքումՎճարունակության կորստի յուրաքանչյուր դեպք կարող է կարգավորվել։ Նախևառաջ, պետք է հիշել, որ ավտոմեքենան արդեն բանկում գրավադրված է։ Այդ իսկ պատճառով վճարունակության կորստի դեպքում ձեր վարկատուն ավտոմեքենան կդնի վաճառքի իր վնասները փակելու համար։
Իմացեք Ձեր իրավունքները եթե վերցրել եք վարկ և
«Ինչ անել, եթե բողոք ունեք»:
Սակայն դա ծայրահեղ միջոց է: Առաջին հերթին,
վարկատուն Այն անձը, որը տրամադրում է վարկ: ու փոխառուն կփորձեն լուծել իրավիճակը բանակցությունների միջոցով, օրինակ, հաճախորդին կարող է առաջարկվել երկարացնել վարկի մարման ժամկետը: Նման որոշմանը վարկատուին կարող է դրդել այն հանգամանքը, որ աշխատանքից զրկված հաճախորդը, այնուամենայնիվ, ունի եկամտի այլ աղբյուրներ ու կարող է հաստատել դա: Այդ դեպքում, բարձր հավանականություն կա, որ վարկատուն կգնա զիջումների ու կերկարացնի մարման ժամկետը:
Ինչ անել, եթե դուք դեռ չեք մարել վարկը, սակայն վթարի եք ենթարկվել, ու ձեր մեքենան լուրջ վնասվել է:
Եթե վարկառուն վարկով ձեռք բերված մեքենայով ենթարկվում է ՃՏՊ-ի, ու մեքենան լուրջ վնասվում է, ապա այստեղ արդեն սկսում է գործել
ապահովագրական ընկերությունն Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: իր բոլոր պարտականություններով: Ապահովագրական ընկերությունը կվճարի նաև այն դեպքում, եթե ձեր մեքենան գողանան: Հենց այս դեպքի համար է նախատեսված պարտադիր ավտովարկավորման ապահովագրությունը:
Իմացեք նաև՝ Ինչ է ապահովագրությունըԻսկ եթե ՃՏՊ-ի կամ այլ պատահարի հետևանքով վարկառուն կորցնում է աշխատունակությունից, ապա նրա վարկային պարտավորությունները պետք է կատարի երաշխավորը:
Էլ ինչ պետք է իմանալ ավտովարկ վեցնելուց առաջԱռաջին հերթին, անհրաժեշտ է ուսումնասիրել
շուկայում առկա առաջարկներն ու ընտրել ձեզ ամենահարմար տարբերակը, քանի որ բանկերի ու վարկային կազմակերպությունների առաջարկները կարող են տարբերվել ինչպես տոկոսադրույքներով ու մարման ժամկետներով, այնպես էլ վարկի այլ կարևոր բաղադրիչներով:
Այս հարցում ձեզ կօգնի ֆինանսական տեղեկատուն:Պետք է իմանալ, որ
յուրաքանչյուր պոտենցիալ երաշխավոր ունի օրենքով նախատեսված ժամանակ` 7 օր վարկային պայմանագիր կնքելուց հետո, որի ընթացքում նա կարող է նաև հրաժարվել վարկից:Ընտրեք մարման ժամկետների ու ձեր վարկի հետ կապված այլ փոփոխությունների մասին ծանուցման ճիշտ տարբերակ: Կան ծանուցման մի քանի տարբերակներ`
փոստային ծանուցում, ծանուցում էլեկտրոնային փոստով ու ամեն ամսվա ծանուցումներ, որոնք դուք կստանաք` անձամբ ամեն ամիս այցելելով բանկ կամ վարկային կազմակերպություն: Դուք նույնպես կարող եք ծանուցումներ ստանալ
SMS հաղորդագրությունների միջոցով:Ի գիտություն, պայմանավորված նրանով, որ ավտովարկավորումը պատկանում է
սպառողական վարկերի Այն վարկերն են, որոնք տրամադրվում են ֆիզիկական անձ սպառողին՝ ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու համար: կատեգորիային, այն տրվում է միայն դրամով:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (
www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: Նյութի սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ
newsarmenia.am կայքում:
Ձեզ կհետաքրքրի նաև
- Ինչպես է որոշվում վարկ տրամադրելը
- Խնդրել են երաշխավոր դառնալ
- Վարկային պատմություն. հակիճ ամենակարևորի մասին
- Ուզում եմ բնակարան գնել
- Գտնել ձեզ ամենահարմար վարկերը Ֆինանսական տեղեկատույով
- Կատարել ձեր վարկի անհատական հաշվարկը Վարկային հաշվիչով