ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
9 խորհուրդ ինչպես խնայել սննդի վրա

Ճգնաժամային կառավարմամբ (crisis management) զբաղվողների կողմից իրականացվող ուսումնասիրությունները պարզվել են` ընտանեկան բյուջեի գրեթե կեսը ծախսում ենք խանութներում և շուկաներում գնումներ կատարելիս: Ձեզ ենք ներկայացնում 9 խորհուրդ, որոնք կօգնեն զգալի տնտեսումներ անել սննդամթերքի վրա ծախսվող գումարների հաշվին:

Նախապես որոշեք ձեր սննդակարգը եվ կազմեք գնման ենթակա ապրանքների ցանկ

Այն մարդիկ, որոնք գնումներն իրականացնում են նախապես կազմված ցուցակով, շատ ավելի քիչ գումար են ծախսում, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: քան նրանք, որոնք, հայտնվելով խանութում, տեղում են որոշում գնումների քանակը: Ըստ ամերիկյան Փենսիլվանիա համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների.նախապես կազմված ցուցակով խանութ գնալը կարող է օգնել խնայել ձեր գումարի մինչև 23%-ը:Քայլեր ձեռնարկեք սննդակարգի որակը բարելավելու համար

Սկզբնական շրջանում կարող եք սննդակարգից հանել այն բոլոր մթերքները, որոնց օգտագործումը ոչ միայն չի նպաստում ձեր առողջության բարելավմանը, այլև շատ դեպքերում ունենում է վնասակար ազդեցություն: Խոսքը վերաբերում է հատկապես այն մթերքներին, որոնք առաջին անհրաժեշտության չեն և հեշտորեն կարող են հանվել ձեր սննդակարգից: Արդյունքում հնարավոր կլինի և՛ զգալի խնայողություններ անել, և՛ հոգ տանել ձեր առողջության մասին:
Տնից ձեզ հետ վերցրեք աշխատավայրի ընդմիջման ճաշը

Այս խորհուրդն իրոք աշխատում է, և որպեսզի պատկերացում կազմեք,
թե ինչ գումարի մասին է խոսքը, կատարենք մի փոքր հաշվարկ.
եթե համարենք, որ ընդմիջմանը աշխատավայրում սնվելը միջին հաշվով արժենում է օրական 1000-1500 դրամ, իսկ տնից ձեր հետ տարված ուտելիքի ծախսը՝ մոտ երկու անգամ ավելի էժան, ապա ձեր տարեկան խնայողությունը կկազմի առնվազն 200.000 ՀՀ դրամ գումար:

Խանութ մի գնացեք դատարկ ստամոքսով Հոգեբանները խորհուրդ չեն տալիս խանութ գնալ դատարկ ստամոքսով, քանի որ սովի զգացողությունը միայն կնպաստի ոչ անհրաժեշտ ապրանքներ գնելուն: Իմացեք նաև Ինչպես վարել բյուջեն:

Հետեվեք հատուկ առաջարկներին եվ զեղչերին

Գրեթե բոլոր սուպերմարկետներում կան մինի ամսագրեր, որտեղ նշվում են զեղչված կամ հատուկ առաջարկներով վաճառվող ապրանքները: Օգտվե՛ք նման առաջարկներից նույն ապրանքն ավելի մատչելի գնով ձեռք բերելու համար: Իմացեք նաև Զեղչերից օգտվելու կանոնները:

 Խրախուսեք տեղական արտադրությունը

Հնարավորության դեպքում ընտրեք տեղական արտադրության ապրանքները, որոնք շատ հաճախ ավելի մատչելի են, քան արտասահմանյան արտադրության համանման ապրանքները: Արդյունքում ոչ միայն կխնայեք որոշակի գումար, այլ նաև կխթանեք տեղական արտադրությունը: Բացի այդ, փորձեք ձեզ անհրաժեշտ մթերքները ձեռք բերել անմիջապես գյուղատնտեսական տոնավաճառներից, ինչը թույլ կտա նույն մթերքի համար վճարել 20-30% ավելի քիչ, քան սովորական խանութներում:

Խնայեք ժամանակ եվ գումար՝ կրկնապատկելով պատրաստված ճաշատեսակի չափաբաժինը:

Ինչ-որ ճաշատեսակ պատրաստելիս փորձեք կրկնապատկել դրա չափաբաժինը: Նման կերպ կարող եք ստանալ երկու անգամ սնվելու հնարավորություն նույն մթերքներից, իսկ բաղադրիչներն օգտագործել առավել արդյունավետ:

Ընտրեք սեզոնային մթերքներ

Տարվա յուրաքանչյուր եղանակ թույլ է տալիս ունենալ վիտամիններով հարուստ մթերքների որոշակի տեսականի, որոնցով հնարավոր կլինի պատրաստել միևնույն ժամանակ և՛ սննդարար, և՛ մատչելի ճաշատեսակ: Մինչդեռ ոչ սեզոնային մթերքների համար ստիպված կլինեք վճարել շատ ավելի թանկ:

Գնումներ կատարելիս օգտվեք զամբյուղներից՝ դրանց քաշը զգալու համար

Քարշակներից օգտվելիս դժվար է զգալ ապրանքների ծանրությունը: Բացի այդ, ինչքան մեծ է ձեր զամբյուղի տարողունակությունը, այնքան ավելի շատ եք ձգտում այն լցնել նոր ապրանքներով:Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ծախսերի օպտիմալացման 7 եղանակ
  2. Ինչպես կրճատել արձակուրդի ծախսերը
  3. Ինչպես և որտեղ խնայել գումար
  4. 6 խորհուրդ նպատակների տախտակի մասին
  5. Արագ և անվճար հաշվարկել ձեր. ՎարկըԱվանդը,ԿենսաթոշակըԱշխատավարձի մաքուր մնացորդը

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 

Ձեզ կարող է նաեվ հետաքրքրել
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում