ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Վարկի փաստացի եվ անվանական տոկոսադրույքներ
Հեղինակ
Արթուր Փոքրիկյան

18 Մայիս 2018

Բանկերը և վարկային կազմակերպությունները շահույթ հետապնդող ֆինանսական միջնորդ կազմակերպություններ են սպառողների համար: Մասնավորապես, բանկերը դրամական միջոցներ են ներգրավում ավանդների տեսքով և ձևավորված միջոցների հաշվին տրամադրում են վարկեր:
Ի տարբերություն բանկերի` վարկային կազմակերպությունները չեն կարող ավանդներ ներգրավել և դրամական միջոցներ են ներգրավում այլ աղբյուրներից: Ստացված միջոցների դիմաց նրանք վճարում են որոշակի տոկոսադրույք, իսկ ձևավորված գումարները վարկերի տեսքով տեղաբաշխում են ավելի բարձր տոկոսադրույքով:

Վարկի Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: տոկոսադրույքը այն գինն է, որը վճարում է վարկ վերցնողը «ուրիշի» դրամական միջոցները որոշակի ժամանակահատվածով օգտագործելու համար։ Վարկերի տոկոսադրույքների չափերի սահմանման համար հիմք են հանդիսանում ինչպես ավանդների տոկոսադրույքները, այնպես էլ այլ գործոններ, ինչպես օրինակ՝ այլ ներգրաված միջոցների տոկոսադրույքները, հաճախորդների սպասարկման ծախսերը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: (բանկի աշխատակազմի աշխատավարձ, շենքերի վարձակալության վճարներ, գրասենյակային ծախսեր և այլն), տրամադրված վարկերի չվերադարձվող մասի հետ կապված ծախսերը (վարկային ռիսկ), հարկային բեռը և որոշակի շահույթի Տվյալ ժամանակահատվածում բիզնեսի ստացված հասույթի և կատարված ծախսերի տարբերությունը: ապահովման համար անհրաժեշտ հավելավճարը (շահույթի մարժա):

Բանկերի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: և վարկային կազմակերպությունների կողմից սահմանված այն տոկոսադրույքը, որի հիման վրա հաշվարկվում է վարկի տոկոսավճարների մեծությունը կոչվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույք։ Բանկի (վարկային կազմակերպության) կողմից հայտարարվող այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են վարկի դիմաց վճարվող տոկոսագումարները: Բանկերից մեկը, որին դիմում է սպառողը, համաձայն է տրամադրել 100.000 դրամ վարկ մեկ տարի ժամկետով` տարեկան 21% տոկոսադրույքով, 500 դրամ դիմումի վճարով։ Մեկ այլ բանկ պատրաստ է տրամադրել նույն գումարի վարկը 18% տարեկան տոկոսադրույքով, սակայն վարկի տրամադրման և սպասարկման համար պահանջում է 5.000 դրամ վճար: Այս օրինակում 21%-ը և 18%-ը տարեկան անվանական տոկոսադրույքներն են: Թվում է, թե 18%-ով տրամադրվող վարկի ընտրությունը առավել խելամիտ է՝ հաշվի առնելով վերջինիս ցածր  տոկոսադրույքը: Սակայն այստեղ պետք է ուշադրություն դարձնել նաև այլ վճարներին, որոնք ներառված չեն վարկի անվանական տոկոսադրույքի մեջ: Տարեկան անվանական տոկոսադրույքը ամբողջովին չի արտացոլում վարկի իրական գինը` հաշվի առնելով տվյալ վարկի հետ կապված այլ ծախսերը (տվյալ օրինակում 500 դրամը և 5.000 դրամը): Հետևաբար այն նաև թույլ չի տալիս իրականացնել առաջարկվող վարկերի լիարժեք համեմատում։

Այն ցուցանիշը, որը ցույց է տալիս վարկի իրական գինը` հաշվի առնելով տոկոսավճարների վճարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը կոչվում է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք: Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույք է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը՝ հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը: Այսինքն, այն ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկման մեջ ներառվեին նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր տոկոսավճարների կատարման հաճախականությունը: Վարկի տրամադրման և սպասարկման գծով պարտադիր վճարները կարող են ներառել վարկային հայտի ուսումնասիրության, սպասարկման, գրավի գնահատման, կանխիկացման, նոտարական վավերացման և այլ վճարներ:

Արդյունքում, եթե վերը նշված օրինակում 18% անվանական տոկոսադրույքով վարկատեսակի համար հաշվարկենք տարեկան փաստացի տոկոսադրույքը, հաշվի առնելով վարկի տրամադրման և սպասարկման համար պահանջվող 5.000 դրամ վճարը, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 31.8%, որը իրականում ավելի թանկ է քան 21% անվանական տոկոսադրույքով վարկատեսակը, որի  տարեկան փաստացի տոկոսադրույքը 24.3% է:

ՀՀ կենտրոնական բանկը՝ որպես ֆինանսական համակարգի մեգակարգավորող, սահմանում է բանկային տոկոսի հաշվարկային դրույք (ներկայումս՝ 12%), որի կրկնապատիկից չի կարող գերազանցել վարկի անվանական տոկոսադրույքը: Հետևաբար՝ վերջինս չի կարող գերազանցել 24%-ը: Բացի այդ, օրենքի համաձայն` ՀՀ բանկերն ու վարկային կազմակերպությունները սպառողական վարկերի պայմանագրերում անվանական տոկոսադրույքից բացի հրապարակում են նաև տարեկան փաստացի տոկոսադրույքները։ Վարկ վերցնելիս ուշադրություն դարձրեք տարեկան փաստացի տոկոսադրույքին՝ առաջարկվող վարկերը համեմատելու և որոշում կայացնելու համար:

Այս մասին ավելի մանրամասն կարդալու, ինչպես նաև տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելու համար կարող եք օգտվել Ֆինինֆոյից, որը հնարավորություն է տալիս շուկայում առկա վարկատեսակների գծով տեսնել տարեկան փաստացի տոկոսադրույքները, համեմատել դրանք և կայացնել արդյունավետ որոշում:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում