ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ապահովագրական պայմանագիրը կնքելուց հետո. ինչ պետք է իմանալ
Հեղինակ
Լուսինե Ներսիսյան

10 Հուլիս 2018

Առանց ուշացումների և ապահովագրական պայմանագրում սահմանված կարգով կատարեք ապահովագրավճարները: Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է:
Եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում դուք չեք վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծել (չեղյալ համարել) ձեր ապահովագրական պայմանագիրը։

Որոշ դեպքերում մինչև պայմանագիրը միակողմանի լուծելը ապահովագրողը Ապահովագրողը ապահովագրական ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: կարող է սահմանել ապահովագրավճարի Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է: վճարման լրացուցիչ ժամկետ: Եթե այդ լրացուցիչ ժամկետի ընթացքում ևս դուք չկատարեք ապահովագրավճարի վճարումը, և այդ լրացուցիչ ժամկետի ավարտից հետո տեղի ունենա ապահովագրական պատահար, Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում: ապահովագրողը ազատվում է հատուցում կատարելու պարտականությունից (եթե նույնիսկ մինչ այդ պայմանագրի լուծման մասին չեք ծանուցվել):

Ապահովագրական պատահար Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում: տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնեք այդ մասին ապահովագրական ընկերությանը կամ նրա ներկայացուցչին: Եթե ապահովագրական պայմանագրով նախատեսված է ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ծանուցման ժամկետ և եղանակ, ապա պահպանեք այդ պահանջը և տեղեկացրեք դեպքի մասին պայմանագրում նշված ժամկետներում և եղանակով:

Եթե ժամանակին չհայտնեք ապահովագրական ընկերությանը ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին, ապահովագրական ընկերությունն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը:

Ինչպես պատահարի վայրում, այնպես էլ դրանից հետո` հատուցում ստանալու գործընթացում, հետևեք ապահովագրական ընկերության ներկայացուցչի ցուցումներին և ձեր պայմանագրի պայմաններին։

Պարտադիր է արդյոք ունենալ ապահովագրություն

Ընդհանուր առմամբ, ապահովագրությունը լինում է կամավոր կամ պարտադիր։ Շատ դեպքերում և ձեր կյանքի շատ ոլորտներում դուք ազատ եք ինքներդ որոշել` ուզո՞ւմ եք կնքել ապահովագրության պայմանագիր, թե՞ ոչ։

Սակայն կան իրավիճակներ և գործունեության ոլորտներ, որոնց համար օրենքը պահանջում է ունենալ ապահովագրություն, այսինքն` ապահովագրությունը պարտադիր է։ Սովորաբար պարտադիր են ապահովագրության այն տեսակները, որոնք կապված են առավել վտանգավոր գործունեության հետ և/կամ բնակչության խիստ մեծ զանգվածների կյանքի, առողջության ու բարեկեցության պահպանման հետ։

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս պարտադիր են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ), նոտարների և ապահովագրական միջնորդների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, և ինկասացիոն կազմակերպության կողմից փոխադրվող կանխիկ դրամի և մասնագիտացված աշխատակիցների կյանքի եւ առողջության ապահովագրություն։  

Որտեղ եվ ինչպես ձեռք բերել ապահովագրություն։ Ով է ապահովագրական գործակալը։ Ով է ապահովագրական բրոքերը։ 

Դուք կարող եք ձեռք բերել ապահովագրական վկայագիր երկու տարբերակով.

  • Ուղղակի՝ հենց ապահովագրական ընկերություն այցելելով
  • Անուղղակի՝ ապահովագրական բրոքերների Ապահովագրական միջնորդ է, որը ներկայացնում է ապահովադրին, այսինքն ապահովադրի կողմից տրված լիազորությամբ հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ: կամ գործակալների միջոցով

Ապահովագրական գործակալները և բրոքերները համարվում են ապահովագրական միջնորդներ։ Նրանք օժանդակում են ապահովագրական ընկերությունների ու սպառողների միջև հարաբերությունների հաստատմանը, մասնավորապես.

  • Տրամադրում են խորհրդատվություն. ապահովագրության որ տեսակն է ձեզ հարմար, ովքեր են մատուցում այդ ապահովագրատեսակը, ինչ սակագներով և այլն,
  • Կազմակերպում են հաճախորդների ապահովագրական պայմանագրերի կնքումը կոնկրետ ապահովագրողների հետ,
  • Օժանդակում են պայմանագրերի կատարմանը, օրինակ` հավաքագրում և ապահովագրական ընկերությանն են փոխանցում ապահովագրավճարները:
  1. Ապահովագրական գործակալը ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այլ կերպ ասած նրա անունից եւ հանձնարարությամբ է հանդես գալիս: 
  2. Ապահովագրական բրոքերը ներկայացնում է ապահովադրին, այլ կերպ ասած ապահովադրի անունից և հանձնարարությամբ է հանդես գալիս և ներկայացնում է նրա շահերը։ Յուրաքանչյուր գործակալ կամ բրոքեր ունի լիազորությունների շրջանակ և գրանցված է Կենտրոնական բանկում:
Իմացեք նաև Ունեմ խնդիր ԱՊՊԱ-ի հետ. ինչ անել:Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում