ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Պարտքի ֆորմալ եվ ոչ ֆորմալ աղբյուրները
Հեղինակ
Արթուր Փոքրիկյան

22 Հուլիս 2018

Պարտք վերցնելը հաճախ հարմար միջոց է՝ կյանքի տարբեր իրավիճակներում խոշոր ծախսերը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: հոգալու համար։ Ընդ որում՝ պարտք կարող ենք վերցնել ինչպես ֆորմալ աղբյուներից. բանկեր, վարկային կազմակերպություններ, այնպես էլ ոչ ֆորմալ. ընկերներ, բարեկամներ, հարևաններ:
Անձնական բյուջեն արդյունավետ կառավարելու նպատակով կարևոր է հստակ պատկերացում ունենալ պարտքի ֆորմալ և ոչ ֆորմալ աղբյուրների դրական և բացասական կողմերի վերաբերյալ:

Պարտք վերցնելու ոչ ֆորմալ աղբյուրների դրական կողմ է այն, որ հաճախ գումար կարող ենք վերցնել արագ, անվճար և առանց թղթաբանության: Այս դեպքում որպես վարկային պատմություն ծառայում է մեր համբավը: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ ոչ ֆորմալ հարաբերությունները չեն կարգավորվում օրենքով, մենք կարող ենք առնչվել մի շարք ռիսկերի հետ, որոնք կարող են վնաս հասցնել ոչ միայն մեր անձնական ֆինանսներին, այլ նաև մեր համբավին: Հաճախ կարելի է հանդիպել դժբախտ պատմությունների, երբ մարդիկ վիճում են իրենց ընկերների, բարեկամների կամ հարևանների հետ՝ պարտքը անհրաժեշտ պահին չվերադարձնելու պատճառով: Բացի այս պետք է հաշվի առնել, որ հաճախ դժվար է պարտք ստանալ ոչ ֆորմալ աղբյուրներից այնքան, որքան իրականում մեզ անհրաժեշտ է: Այս պատճառով մենք ստիպված ենք լինում պարտք վերցնել մի քանի ընկերներից կամ բարեկամներից, որը դժվարացնում է պարտքերի կառավարման գործընթացը:

Ոչ ֆորմալ աղբյուրներից է նաև այսպես կոչված «տոկոսով փող» ստանալու տարբերակը, որը իրականում արագ է, սակայն շատ ծախսատար: Այս դեպքում տոկոսագումար Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ կարող են շատ բարձր լինել, որի պատճառով մենք կարող եք վճարունակության խնդիրներ ունենալ:

Ի տարբերություն ոչ ֆորմալ աղբյուրների՝ ֆորմալ աղբյուրներից պարտք վերցնելը վարկի տեսքով հստակ կարգավորված է օրենքով, և ձեր իրավունքները պաշտպանված են: Ավելին, ֆիզիկական անձանց համար գործում են նաև այնպիսի կառույցներ, որոնց նպատակն է սպառողների շահերի պաշտպանությունը, ինչպես օրինակ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

Վարկ վերցնելու գործընթացը կապված է թղթաբանության հետ և ժամանակատար է, սակայն դա իրականում լավ է, քանի որ բանկը մեր փոխարեն գնահատում է մեր վճարունակությունը և, եթե պարզվում է, որ մենք հնարավոր է խնդիրներ ունենանք վարկը ժամանակին վճարելու հետ կապված, մերժում է մեզ՝ ազատելով ապագա խնդիրներից: Բացի այդ կարևոր է նաև այն փաստը, որ վարկ վերցնելիս, վճարունակ լինելու դեպքում, մենք կարող ենք անհրաժեշտ ամբողջ գումարը վերցնել բանկից Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: կամ վարկային կազմակերպությունից: Այս դեպքում վարկի ժամկետները և պայմանները հստակ են և ամրագրվում են պայմանագրով, որը մեզ կարող է արդյունավետ պլանավորելու հնարավորություն ընձեռել: Ուստի շատ կարևոր է մանրամասն կարդալ պայմանագիրը՝ վարկի էական պայմանների վերաբերյալ տեղյակ լինելու և անցանկալի անակնկալներից խուսափելու համար:

Նախքան վարկ վերցնելը, կարևոր է գնահատել, թե որ բանկն է առաջարկում վարկավորման լավագույն պայմանները: Դրանում մեզ կօգնի վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը` հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը (տոկոսավճարներ, վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ վճարներ):

Վարկը սպասարկելու ընթացքում, եթե մենք լինենք պատասխանատու և վարկի բոլոր վճարները ժամանակին կատարենք, ապա դա նպաստում է նաև դրական վարկային պատմության ձևավորմանը, որը հետագայում կարևոր է՝ ավելի մեծ գումարով և ավելի լավ պայմաններով վարկ ստանալու համար: Մինչդեռ վարկի վճարումները ուշացնելու դեպքում, բացի այն, որ վատթարանում է մեր վարկային պատմությունը, մենք կարող ենք կրել էական վնասներ տույժերի և տուգանքների տեսքով, անգամ հնարավոր է զրկվել առաջին անհրաժեշտության բարիքներից։ Եթե վարկով մեքենա ենք ձեռք բերել, և այդ մեքենան օգտագործում ենք աշխատանքում, ապա այդ վարկը չմարելու հետևանքով մեքենայից կարող ենք զրկվել, որը բացասական կազդի նաև մեր աշխատանքից ստացվող եկամուտներին։

Ամփոփելով նշենք՝ պարտք վերցնելուց առաջ շատ կարևոր է հստակ գնահատել, թե որքան գումար է մեզ հարկավոր, ինչպիսի ֆորմալ և ոչ ֆորմալ աղբյուրներից մենք կարող ենք օգտվել՝ հաշվի առնելով դրանց դրական և բացասական կողմերը և գնահատելով դրանց հետ կապված բոլոր ռիսկերը: Իմացեք նաև Ինչ անել, եթե խնդրել են երաշխավոր դառնալՎարկ վերցնելիս պետք է ուսումնասիրել շուկայում առկա բոլոր առաջարկները և ընտրել լավագույնը` հաշվի առնելով վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Այս հարցում ձեզ կօգնի Ֆինինֆոն՝ ձեր ֆինանսական տեղեկատուն:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում