Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: ISO կոդը` AMD, գրանշանը՝ :
Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի: Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին: Ազգային դրամը շրջանառության մեջ է դրվել 1993թ. նոյեմբերի 22-ից:
Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 50000 ՀԻՍՈՒՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
Oպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՀԻՍՈՒՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 50000» տպագրված է ներքևի աջ մասում:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։