ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ուզում եմ բնակարան գնել
Եթե ցանկանումեք եք գնել բնակարան և չունեք համապատասխան գումար ձեզ օգնության են հասնում կուտակված միջոցները օրինակ` ավանդը, կամ  հիփոթեքային վարկը: Ընդ որում, հիփոթեքի ամսական մարումը չպետք է գերազանցի ձեր ամսական եկամտի 30%-ը:

 Կատարեք խնայողություններ

Բնակարան գնելու նպատակով անհրաժեշտ գումարը կուտակելու համար կարող եք խնայողություն անել՝ տնտեսելով ձեր եկամուտներից Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): որոշակի գումար: Դուք իհարկե այդ գումարը կարող եք պահել պահարանում կամ “բարձի տակ”, սակայն այս դեպքում գումարի մեծությունը չի ավելանա, քանի որ այն ձեզ համար «չի աշխատում», այլ հակառակը` կարող է կորցնել իր արժեքը, օրինակ` գնաճի պատճառով: Դուք ունեք մեկ այլ հնարավորություն: Այն է,

գումարը ավանդի տեսքով ներդնել բանկում, որի դիմաց կստանաք նաև տոկոսներ:

Իմացեք ինչպես և որտեղ կարելի է խնայել: Մինչ ավանդ ներդնելը ուսումնասիրեք բանկերի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: կողմից առաջարկվող ավանդները և դրանց պայմանները: Ֆինինֆոն՝ ձեր ֆինանսական տեղեկատուն, կօգնի առանց տնից դուրս գալու դա անել:

Հնարավոր է բանկերը առաջարկեն բնակարանի գնման համար նախատեսված հատուկ ավանդներ, որոնք ձեզ հետագայում արտոնություններ կտան հիփոթեքային վարկ Տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ հողամասի կառուցապատման դեպքում` հողամասի կառուցապատման իրավունքը: վերցնելիս: Ավանդային հաշվիչով կարող եք կատարել ձեր անհատական հաշվարկը:

Վերցրեք հիփոթեքային վարկ

Եթե ձեզ բնակարան գնելու համար գումար է անհրաժեշտ և չունեք բավարար չափով խնայողություններ, ապա դուք կարող եք  դիմել և ստանալ հիփոթեքային վարկ բանկից կամ վարկային կազմակերպությունից:Հիփոթեքի կանոն 30/3 
Հիփոթեքի ամսական մարումը չի գերազանցում ձեր ամսական եկամտի 30%-ը: Տան գինը ավելի ցածր է, քան ձեր տարեկան եկամտի եռապատիկը:

Մինչ հիփոթեքային վարկ վերցնելը ուսումնասիրեք արդյոք բանկից կամ վարկային կազմակերպությունից չեն առաջարկում հիփոթեքային վարկի տրամադրման հատուկ ծրագրեր, որոնք կարող են ձեզ վերաբերել: 

Երիտասարդ ընտանիքների համար ներկայումս գործում է «Բնակարան երիտասարդներին» ծրագիրը: Ծրագրի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում բանկերը և վարկային կազմակերպությունները երիտասարդ ընտանիքներին տրամադրում են վարկեր` բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վարկառուին:

Հիփոթեքային վարկի դեպքում որպես կանոն խոսքը գնում է մեծ գումարների մասին:Հիփոթեքային վարկը գրեթե միշտ երկարաժամկետ և խոշոր գործարք է, այդ իսկ պատճառով հիփոթեքային վարկ Տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ հողամասի կառուցապատման դեպքում` հողամասի կառուցապատման իրավունքը:ը օժտված է որոշակի առանձնահատկություններով: Դրանք են`

  • Բանկերը և վարկային կազմակերպություններրը հիփոթեքային վարկի դիմաց պահանջում են գրավի Միջոց, որով ապահովվում է գրավատուի կողմից գրավառուի նկատմամբ պարտավորությունների կատարումը: առարկա:
  • Գրեթե միշտ պահանջում է գրավ դրվող գույքի ապահովագրում` վարկային պայմանագրի ամբողջ ընթացքում: Իմացիր ավելին ապահովագրության մասին:
  • Որոշ դեպքերում վարկատու Այն անձը, որը տրամադրում է վարկ: կազմակերպությունները պահանջում են նաև վարկառուների Այն անձն է, ով ստանում է վարկ: և/կամ համավարկառուների (օրինակ` ամուսիններ) դժբախտ պատահարից, մահացության և/կամ մշտական անաշխատունակության ռիսկերի ապահովագրություն:
  • Քանի որ, ինչպես արդեն նշել ենք, հիփոթեքային վարկը խոշոր և երկարաժամկետ գործարք է, վարկատու կազմակերպությունները պահանջում են, որպեսզի դուք ևս միանվագ կերպով կանխավճարի տեսքով մասնակցեք բնակարանի ձեռքբերման ֆինանսավորմանը:

Կանխավճարը հանդիսանում է այն ներդրումը, որով դուք մասնակցում եք այդ ներդրմանը, որը սովորաբար կատարվում է գործարքի կնքման ժամանակ: Կանխավճարը կազմում է գույքի արժեքի 20-30%

ինչին ուշադիր լինեմ

Մինչ հիփոթեքային վարկ վերցնելը
  • Որոշեք այն առավելագույն գումարը, որն ամեն ամիս պատրաստ եք տրամադրելու վարկի մարմանը (վարկի մայր գումար, վարկի տոկոսագումար և վարկի հետ կապված այլ ծախսեր), և վարկի առավելագույն գումարը:
Վարկի մարումը չպետք է գերազնացի ձեր ամսական եկամտի 30%-ը:Մարման տարբեր եղանակներով վճարումները կարող եք փորձարկել վարկային հաշվիչով:
  • Ընթացիկ վարկերի գծով բացառեք պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները:Վարկատուն ձեր եկամտի գումարը որոշելու համար սովորաբար հիմնվում է ձեր եկամուտների վերաբերյալ արժանահավատ տեղեկանքի տվյալների վրա, որը ձեր վարկային պատմությունն է: 
  • Ձեր հնարավորությունները գնահատելուց և բնակարանի ընտրությունից հետո ծանոթացեք բանկերի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: ու վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկերի պայմաններին համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք վարկի տրամադրման հետևյալ պայմաններին, մասնավորապես`
  • Վարկի տարեկան տոկոսային եկամտավերությունաը տոկոսադրույքին:
  • Վարկի մարման եղանակներին: 
  • Վարկի ժամկետին. Հիշեք, որքան երկար է վարկի տևողությունը, այնքան բարձր է նրա գինը:
  • Վարկավորման գործընթացում առաջացող այլ ծախսերին:
  •  Անշարժ գույքի գնահատման հետ կապված ծախսեր: 
  •  Ապահովագրության հետ կապված ծախսեր (բնակարանի, վարկառուի առողջության և այլն) 
  •  հայտի վճարը 
  •  սեփականության իրավունքի գրանցման պետական տուրքը 
  •  նոտարական վավերացումը 
  •  ինչպես նաև կարող են պահանջվել այլ փաստաթղթեր 
  •  և այլն 

Իմացեք վարկի մասին ավելին: Ֆինինֆոն՝ ձեր ֆինանսական տեղկատուն կօգնի արագ և անվճար, առանց համակարգչի մոտից հեռանալու, կատարել այս համեմատությունները:

Հիփոթեքային վարկ վերցնելիս

  • Դիմե՛ք վարկատու Այն անձը, որը տրամադրում է վարկ: կազմակերպությանը: 
  • Վարկատու կազմակերպությունը ձեզ մանրամասն կբացատրի վարկավորման համար անհրաժեշտ գործընթացները, փաստաթղթերը, ծախսերը: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: Ճշտե՛ք ձեզ հուզող բոլոր հարցերը:
  • Բանկը կամ վարկային կազմակերպությունը ձեզ վարկ տրամադրելուց առաջ պետք է համոզված լինի, որ դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը: Վարկատուն գնահատում է ձեր վարկունակությունը որպես կանոն հաշվի առնելով`
  • Ձեր և ձեր ընտանիքի եկամուտները:
  • Ձեր կուտակած միջոցները և խնայողությունները:
  • Ձեր վարկային պատմությունը:
  • Որպեսզի վարկատուն ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնի, նախևառաջ  պետք է վարկատուին ներկայացնեք վարկը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը և լրացնեք վարկային հայտը: 
  • Փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելուց հետո` վարկատուի կողմից սահմանված ժամկետում, սկսվում է վարկավորման գործընթացը, որը ներառում է.
  1. գրավի, առքուվաճառքի պայմանագրերի կնքում և նոտարական վավերացում,
  2. անշարժ գույքի կադաստրի տարածքային բաժանմունքից սեփականության և գրավի գրանցման վկայականների ստացում,
  3. գրավադրվող գույքի և վարկառուի դժբախտ դեպքերից ապահովագրություն, որը վարկառուի ժամանակավոր կամ մշտական անաշխատունակության դեպքում փոխհատուցում է վարկի մարումը (եթե առկա է ապահովագրության պահանջ):
  • Այնուհետև բանկի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: համապատասխան աշխատակիցը պատրաստում է վարկային, հիփոթեքի և առքուվաճառքի պայմանագրերը:

Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացե՛ք պայմանագրում նշված բոլոր կետերը: Որպես կանոն, պայմանագիրը կնքվում է 2 օրինակից: Չմոռանաք ստորագրելուց հետո վերցնել կնքված ու ստորագրված պայմանագրի ձեր օրինակը:

Հիփոթեքային վարկ վերցնելուց հետո

  • Վարկի գումարի և տոկոսների մարումները կատարե՛ք առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետներին (գրաֆիկին) համապատասխան: Այսպիսով դուք`
  1. զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց,
  2. հիմք կդնեք ձեր դրական վարկային պատմությանը և կավելացնեք հետագայում վարկ վերցնելու ձեր հնարավորությունները:
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում